«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12114071
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ
26 դեկտեմբերի 2013 թ. N 173-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել սոցիալական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ա. Ասատրյան |
Հավելված ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2014 թվականի փետրվարի 5-ի թիվ 7-Ն և ՀՀ աշխատանքի և սոցիալական 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 173-Ն համատեղ հրամանի |
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
1. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ ՏԻՄ)՝ համայնքի ղեկավարը սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած լիազորություն՝ համայնքի տարածքում կազմակերպելով սոցիալական օգնության ծառայության գործունեությունը («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդված՝ պատվիրակած լիազորության մասով):
1) Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը`
ա. «Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ.
բ. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 5-րդ և 13-րդ կետեր.
գ. ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Ձև N 1.
դ. ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 20-ի N 255-Ն որոշմամբ հաստատված հավելվածի Ձև N 1.
ե. ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 723-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետ.
զ. ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերություն:
Դրույթների անվանումը |
Պահպանված է |
Թերի է պահպանված |
Պահպանված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկ-տեմբերի 29-ի N 2317-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված N 1 հավելվածի 5-րդ և 13-րդ կետեր, համաձայն որոնց՝ ընտանիքի կազմը և փաստացի բնակության վայրը որոշվում են գործակալության, տեղական ինքնակա-ռավարման մարմնի և սոցիալական աջակցու-թյան խորհրդի մեկական ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելությամբ, եթե` |
||||||
2) Դիմողը ներառված է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրում` ոչ իր փաստացի բնակության վայրով: |
||||||
2. ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի |
||||||
3. ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 20-ի N 255-Ն որոշմամբ հաստատված հավելվածի Ձև N 1. |
||||||
4. ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 723-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետ. |
||||||
5. ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերություն. |
2. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ համայնքի ղեկավարը ապահովում է համայնքի բնակիչների իրազեկման և մասնակցության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը բնակիչներին մատչելի և հարմար վայրերում, ինչպես նաև ստեղծում է համապատասխան անհրաժեշտ պայմաններ՝ այդ միջոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած համայնքի հաշմանդամների և սակավաշարժուն խմբերի համար (33.1-րդ հոդվածի 2-րդ կետ), համայնքի ղեկավարը սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ ((33.1-րդ հոդվածի 21-րդ կետ), համայնքի ղեկավարն աշխատանքի և սոցիալական ծառայության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը` միջոցներ է ձեռնարկում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ (43-րդ հոդվածի 2-րդ կետ):
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը`
1) «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 21-րդ հոդվածներ.
2) ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1874-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6.2-րդ կետի 2-րդ ենթակետ:
Դրույթների անվանումը |
Պահպանված է |
Թերի է պահպանված |
Պահպանված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
1. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ (այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշմանդամի աշխատանքային զբաղվածության երաշխիքներն ապահովվում են՝ |
||||||
2. Օրենքի 21-րդ հոդված՝ Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և կառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի գործատուները հաշմանդամների համար ապահովում են սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, հասարակական տրանսպորտից և տրանսպորտային հաղորդակցության, կապի և տեղեկատվության միջոցներից, հանգստի և ժամանցի վայրերից անարգել կերպով օգտվելու պայմանների ստեղծումը: |
||||||
3. ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1874-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6.2-րդ կետի 2-րդ ենթակետ` |
3. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ համայնքի ղեկավարը սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ մասի 2.1-րդ կետ):
4. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը`
1) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մաս, 11-րդ հոդվածի 1-ին մաս.
2) ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետ:
Դրույթների անվանումը |
Պահպանված է |
Թերի է պահպանված |
Պահպանված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի |
||||||
Տվյալ ուսումնասիրությունները կազմակերպում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը և տեղական ինքնակառավարման մարմինները՝ առանց |
||||||
2. ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.06.2015, N 87-Ն | 27.08.2015, N 173-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|