Գլխավոր տեղեկություն
Համար
N 7-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2014-27.08.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.03.12/12(1025) Հոդ.61
Ընդունող մարմին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
05.12.2013
Ստորագրող մարմին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.12.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 12114064

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ


19 դեկտեմբերի 2013 թ.  N 11-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ

 

5 դեկտեմբերի 2013 թ.  N 7-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հաստատել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման  

նախարար 

 

Ա. Գևորգյան

ՀՀ սպորտի և երիտասարդության

հարցերի նախարար

 

Յու. Վարդանյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 19-ի

թիվ 11-Ն

և ՀՀ սպորտի և երիտասարդության

հարցերի նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 5-ի

թիվ 7-Ն

համատեղ հրամանով

 

Վարչական հսկողության հարցաշար ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում

 

1. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` ՏԻՄ օրենք) համայնքի ղեկավարը կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության մարզական հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը, նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, իրականացնում է սպորտային հրապարակների և մարզական այլ կառույցների շինարարություն, ստեղծում է հանգստի գոտիներ։

2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը`

1) «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք

2) «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենք

3) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք

4) 2004 թվականի մայիսի 20-ի ՀՀ Նախագահի թիվ ՆԿ-113-Ն կարգադրություն

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջար-կություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Համայնքների բնակչության շրջանում անցկացված
ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական միջոցառումներ

           

2. Համայնքի ղեկավարը նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, այդ թվում` մանկապատանեկան սպորտի զարգացմանը` պատշաճ վիճակով սպորտային հրապարակների ու մարզական այլ կառույցների և հանգստի գոտիների առկայություն, մանուկների ու պատանիների բնակության վայրում, ինչպես նաև հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար համապատասխան պայմանների առկայություն

           

3. ՀՀ Նախագահի «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք» և «Լավագույն մարզական բակ» մրցանակների համար անցկացվող համանուն ստուգատեսներին ներկայացնելու նպատակով` համայնքներում նոր մարզական կառույցների և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների առկայություն

           

 4. Համայնքի ղեկավարն աջակցում է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանը` ընտանիքների մարզման համար մարզաբազաների տրամադրում, մրցույթի նախնական և եզրափակիչ փուլերին ընտանիքների փաստացի մասնակցություն

           

5. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավասու մարմինների ու հասարակական կազմակերպությունների աջակցությամբ ֆիզկուլտուրային-առողջարարական ու մարզական աշխատանքներ անցկացնելու և առողջ կենսակերպի քարոզչության առակայություն ԶԼՄ-ների միջոցով և պաստառների տեսքով