Գլխավոր տեղեկություն
Համար
N 1605-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2011 թվականի N 1605-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. 2011 թվականի դեկտեմբերի 2-ին և 3-ին Երևան քաղաքում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթի կազմակերպմանն աջակցելու նպատակով «Մանկական Եվրատեսիլ-2011 Երևան» հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը 2011 թվականին հատկացնել 172,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

 2. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «Մանկական Եվրատեսիլ-2011 Երևան» հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 18
Երևան