Գլխավոր տեղեկություն
Համար
N 7-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2014-27.08.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.02.19/6(1019).1 Հոդ.64
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
05.02.2014
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 12114071

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ


5 փետրվարի 2014 թ.  N 7-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

26 դեկտեմբերի 2013 թ.  N 173-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հաստատել սոցիալական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման  

նախարար 


Ա. Գևորգյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարար

 

Ա. Ասատրյան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2014 թվականի փետրվարի 5-ի թիվ 7-Ն

և ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի
նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 26-ի

N 173-Ն

համատեղ հրամանի

 

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

1. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ ՏԻՄ)՝ համայնքի ղեկավարը սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած լիազորություն՝ համայնքի տարածքում կազմակերպելով սոցիալական օգնության ծառայության գործունեությունը («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդված՝ պատվիրակած լիազորության մասով):

1) Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը`

ա. «Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ.

բ. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 5-րդ և 13-րդ կետեր.

գ. ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Ձև N 1.

դ. ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 20-ի N 255-Ն որոշմամբ հաստատված հավելվածի Ձև N 1.

ե. ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 723-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետ.

զ. ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերություն:

 

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկ-տեմբերի 29-ի N 2317-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված N 1 հավելվածի 5-րդ և 13-րդ կետեր, համաձայն որոնց՝ ընտանիքի կազմը և փաստացի բնակության վայրը որոշվում են գործակալության, տեղական ինքնակա-ռավարման մարմնի և սոցիալական աջակցու-թյան խորհրդի մեկական ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելությամբ, եթե`
1) Որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով սահմանված տեղեկանքում որպես դիմողի ընտանիքի բնակության վայր նշված է երկրաշարժի հետևանքով քանդված շինության գտնվելու վայրը:

           

2) Դիմողը ներառված է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրում` ոչ իր փաստացի բնակության վայրով:
3) Ուսումնասիրության արձանագրությունն ստորագրվում է տնային այցելությանը մասնակից բոլոր պաշտոնատար անձանց կողմից:
4) Ընտանիքի բնակարանային պայմանները` այլ պայմաններ (վարձակալությամբ կամ առանց դրա ընտանիքին չպատկանող բնակելի տարածություն, հյուրանոց, առողջարան, հիվանդանոց, զբոսաշրջության հանգրվան, մանկապարտեզ, դպրոց, նկուղ, ավտոտնակ և այլն):
Պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից կամ հյուրանոցի, առողջարանի, հիվանդանոցի, զբոսաշրջության հանգրվանի, մանկապարտեզի, դպրոցի կառավարման ղեկավար մարմնից:

           

2. ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի
N 1864-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Ձև N 1.
Ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝
1) տեղեկանք բնակարանային պայմանների մասին (աղետի հետևանքով տրամադրված տնակ, ոչ հիմնական շինություն)՝ տրված տեղական ինքնակառավարման մարմնի կողմից. 
2) 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային բնակարանի համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության լիազորած մասնագիտացված կազմակերպության կամ այդ կազմակերպությունից ստացված համապատասխան եզրակացության հիմքով տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանք. 
3) տեղեկանք` որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառելու մասին՝ տրված խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից:

           

3. ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 20-ի N 255-Ն որոշմամբ հաստատված հավելվածի Ձև N 1.
դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկի 6-րդ կետ՝
տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնից զոհված` Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի մյուս անդամների մասին:

           

4. ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 723-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետ. 
Սոցիալական աջակցության Խորհուրդը կազմում է հանձնաժողով` առնվազն երեք անդամով, որում կարող են ներգրավվել ՀՀ մարզպետարանի աշխատակազմի, խորհրդի անդամ կազմակերպությունների, դիմողի փաստացի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ:

           

5. ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերություն.
 տեղեկանք խնամակալության և հոգաբարձության մարմնից` որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառվելու մասին

           

 

2. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ համայնքի ղեկավարը ապահովում է համայնքի բնակիչների իրազեկման և մասնակցության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը բնակիչներին մատչելի և հարմար վայրերում, ինչպես նաև ստեղծում է համապատասխան անհրաժեշտ պայմաններ՝ այդ միջոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած համայնքի հաշմանդամների և սակավաշարժուն խմբերի համար (33.1-րդ հոդվածի 2-րդ կետ), համայնքի ղեկավարը սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ ((33.1-րդ հոդվածի 21-րդ կետ), համայնքի ղեկավարն աշխատանքի և սոցիալական ծառայության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը` միջոցներ է ձեռնարկում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ (43-րդ հոդվածի 2-րդ կետ):

 Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը`

1) «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 21-րդ հոդվածներ.

2) ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1874-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6.2-րդ կետի 2-րդ ենթակետ:

 

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ (այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշմանդամի աշխատանքային զբաղվածության երաշխիքներն ապահովվում են՝
1) հաշմանդամների աշխատուժն օգտագործող կազմակերպությունների, հիմնարկների, ինչպես նաև հաշմանդամների հասարակական կազմակերպությունների նկատմամբ արտոնյալ ֆինանսատնտեսական քաղաքականության իրականացմամբ.
2) կազմակերպություններում
հաշմանդամներին աշխատանքի ընդունելու համար քվոտաների և հաշմանդամների համար՝ օրենսդրությամբ սահմանված միջոցառումների իրականացմամբ.
3) հաշմանդամներին առավել համապատասխանող մասնագիտություններով աշխատանքային տեղերի վերապահմամբ.
4) հաշմանդամների համար լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման խրախուսմամբ.
5) հաշմանդամին աշխատանքի տեղավորելու դեպքում գործատուին հաշմանդամին վճարվող աշխատավարձի մասնակի փոխհատուցմամբ:

           

2. Օրենքի 21-րդ հոդված՝ Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և կառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի գործատուները հաշմանդամների համար ապահովում են սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, հասարակական տրանսպորտից և տրանսպորտային հաղորդակցության, կապի և տեղեկատվության միջոցներից, հանգստի և ժամանցի վայրերից անարգել կերպով օգտվելու պայմանների ստեղծումը:

           

3. ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1874-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6.2-րդ կետի 2-րդ ենթակետ`
խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը` տվյալ անձի նկատմամբ խնամակալություն (պատրոնաժ) սահմանելու մասին:

           

 

3. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ համայնքի ղեկավարը սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ մասի 2.1-րդ կետ):

4. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը`

1) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մաս, 11-րդ հոդվածի 1-ին մաս.

2) ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետ:

 

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի
2-րդ մաս. բուժական, դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվող կամ բնակվող` առանց ծնողական խնամքի
մնացած երեխաները կամ նրանց օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն պահան-ջելու պարբերաբար ուսումնասիրել խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին` երեխաներին տրամադրվող ծառայությունների համապատասխանությունը:

           

Տվյալ ուսումնասիրությունները կազմակերպում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը և տեղական ինքնակառավարման մարմինները՝ առանց
ծնողական խնամքի մնացած երեխաների կամ նրանց օրինական ներկայացուցիչների դիմումների հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված կազմակերպություններում պաշտոնատար անձինք պարտավոր են վերացնել բացահայտված խախտումները և տեղեկացնել այդ մասին լիազորված պետական կառավարման մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
11-րդ հոդվածի 1-ին մաս
Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները հատուկ հոգածության և պաշտպանության իրավունք ունեն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որոնք պետք է նպաստեն երեխաների լիարժեք կենսագործունեությանը և զարգացմանը, ինչպես նաև ապահովեն նրանց մասնակցությունը հասարակական կյանքին:

           

2. ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի
22-ի N 962-Ն որոշմամբ հաստատված հավելվածի
4-րդ կետ՝
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումը (սկզբնական, տարածքային և կենտրոնացված) իրականացվում է համապատասխանաբար խնամակալության և հոգաբարձության մարմինների (սկզբնական հաշվառում), Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) (տարածքային հաշվառում) և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից (կենտրոնացված հաշվառում):