Գլխավոր տեղեկություն
Համար
N 330-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.22/70(873) Հոդ.32
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.11.2011
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

23 նոյեմբերի 2011 թ.

N 330-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 55-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 3-րդ մասով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2010 թվականի ծրագրի վերաբերյալ» N 55-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 35-րդ կետի 1-ին ենթակետի թ) պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ. հանքային իրավունք ունեցող անձանց տրամադրված լեռնահատկացման ակտի սահմաններում գտնվող հողամասերի համար՝ 3 տոկոս, բացառությամբ Ծրագրի 35-րդ կետի 1-ին ենթակետի ժ) պարբերության».

2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 35-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ ժ) պարբերությամբ.

 «ժ. ընդերքի օգտագործման իրավունք ունեցող և այն շահագործող անձանց լիցենզային (կոնցեսիոն) պայմանագրով տրամադրված ընդերքի տեղամասերի զբաղեցրած հողամասերի համար՝ 7 տոկոս»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան