ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2011 թվականի N 1662-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 583-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Պետական անտառները համայնքային կազմակերպություններին առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին» N 583-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին և 9.2-րդ կետերով.
«9.1. Հավատարմագրային կառավարման կարող են հանձնվել բացառապես տվյալ համայնքի վարչական սահմաններում գտնվող անտառային տարածքները:
9.2. Համայնքային ենթակայության կազմակերպությունը պետք է ունենա անտառային ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող, անտառագիտություն կամ ագրոնոմիական մասնագիտությունների գծով բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությամբ մասնագետ (մասնագետներ):».
2) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» ենթակետով.
«գ) սույն կարգի 9.2-րդ կետով նախատեսված աշխատանքային փորձի և համապատասխան մասնագիտությունների առկայությունը հավաստող փաստաթղթերի (դիպլոմի) պատճենները:».
3) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Լիազորված պետական մարմինը մերժում է հայտը և դրա մասին որոշման ընդունման օրվանից 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնում է հայտատուին, եթե`
1) բացակայում է անտառաշինական նախագիծը.
2) բաց է թողնվել սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետը.
3) չեն վերացվել փաստաթղթերում հայտնաբերված թերությունները 12-րդ կետով սահմանված ժամկետում.
4) չեն բավարարվել սույն կարգի 9.1-ին և 9.2-րդ կետերով ներկայացվող պահանջները.
5) հայտում նշված անտառները չեն համապատասխանում հավատարմագրային կառավարման հանձնման ենթակա, անտառկառավարման պլանով նախանշված տարածքներին.
6) համայնքային ենթակայության կազմակերպությունը հայտի ներկայացմանը նախորդող 5 տարիների ընթացքում թույլ է տվել անտառի հիմնական նպատակային նշանակության կամ Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված անտառային օրենսդրության խախտումներ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|