Basic information
Number
N 938-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.08.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.07.31/28(203) Հոդ.663
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.07.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.07.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
13.07.2002
Effective date
10.08.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2002 թվականի N 938-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ագարակի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 853,7 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 850,3 հեկտարը, որից՝ 20 հեկտար վարելահող, 20 հեկտար խոտհարք, 698,1 հեկտար արոտ, 112,2 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 3 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 0,8 հեկտար այլ հողեր՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ աճուրդով օտարելու համար.

գ) 0,6 հեկտար խոտհարքը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ գերեզմանատունն ընդլայնելու համար.

դ) 2 հեկտար այլ հողեր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ հանքարդյունաբերություն կազմակերպելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 9
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 4-ի N 938-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ագարակի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները

 

Տարեթիվը Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական
նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազմամյա
տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ այլ
հողեր
անօգ-
տագոր-
ծելի
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 3,0 3,0          
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 0,8         0,8  
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա 2,0         2,0  
Հատուկ պահպանվող տարածքներ Պ 0,6     0,6      
   ընդամենը   6,4 3,0   0,6   2,8  
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ              
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ              
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
   ընդամենը                
   Ընդամենը   6,4 3,0   0,6   2,8  

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation