Գլխավոր տեղեկություն
Համար
N 1138-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2012-28.03.2019)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.26/29(412).1 Հոդ.1638
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2011 թվականի N 1138-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 803-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների նախագծի մշակման, քննարկման և վերահսկման աշխատանքների կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 803-Ն որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 3-րդ կետի 4-րդ ենթակետը «օժտված» բառից հետո լրացնել «աշխատակազմի» բառով.

2) 4-րդ կետում`

ա. «2-րդ կետին» բառերը փոխարինել «5-րդ կետին» բառերով,

բ. «NN 1 և 2 ձևերին համապատասխան» բառերը փոխարինել «NN 1, 2 և 3 ձևերին համապատասխան» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը.

4) 9-րդ կետը «գրությունները» բառից հետո լրացնել «և ստացված առաջարկությունների և դիտողությունների ընդունման կամ չընդունման մասին ամփոփ տեղեկանքը» բառերով.

5) 24-րդ կետում «10-օրյա» բառերը փոխարինել «5-օրյա» բառերով.

6) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Ստորաբաժանումներն ստացված տեղեկանքները քննարկում են և 2-օրյա ժամկետում N 4 ձևին համապատասխան փոխանցում են աշխատակազմի համակարգող ստորաբաժանմանը».

7) 26-րդ կետում`

ա. «Մոնիթորինգ իրականացնող» բառերը փոխարինել «համակարգող» բառով,

բ. «5-օրյա» բառերը փոխարինել «2-օրյա» բառերով.

8) 27-րդ կետում «15-օրյա» բառերը փոխարինել «10-օրյա» բառերով.

9) N 1 ձևի «Ծանոթագրություն» բաժնի վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- «Հղում» սյունակի համապատասխան տողում պետք է նշել, թե ներկայացված միջոցառումը Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի, Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների միջնաժամկետ ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների որ կետերից է բխում, կամ կետերի պահանջ է».

10) N 2 ձևը լրացնել նոր՝ «Հղում» սյունակով, իսկ «Ծանոթագրություն» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«- «Հղում» սյունակի համապատասխան տողում պետք է նշել, թե ներկայացված գերակա խնդիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի, Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների միջնաժամկետ ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների որ կետերից է բխում, կամ կետերի պահանջ է».

11) N 2 ձևի «Ծանոթագրություն» բաժնի երրորդ պարբերությունը «նկարագրությունը» բառից հետո լրացնել, «որոնք պետք է լինեն չափելի, հստակ և բացահայտ նկարագրեն տվյալ գերակա խնդրից ակնկալվող արդյունքները» բառերով.

12) N 3 ձևը լրացնել նոր բաժնով.

 

«ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը):

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:».

13) N 4 ձևը լրացնել նոր` «Կարծիք» սյունակով, իսկ «Ծանոթագրություններ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«- «Կարծիք» սյունակը լրացվում է միայն աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման կողմից, որը գնահատում է միջոցառման կամ գերակա խնդրի կատարման ընթացքի մասին ներկայացված տեղեկատվությունը.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. նոյեմբերի 29
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան