ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2011 թվականի N 1507-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թվականի սեպտեմբերի 1-ը:
2. Հավանություն տալ «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի N 1507-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Մոդելը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահանման երկիրը |
Արժեքը(դրամ) |
Ներմուծման ժամկետը | |
տարի |
կիսամյակ | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 | |
1 |
90272000 |
Բարձր էֆեկտիվությամբ հեղուկ քրոմատոգրաֆ |
Knaսer, Smartline Pսmp1050, Smartline Manager 5050, Smartline PDA 2850 |
հատ |
2 |
Գերմանիա |
Գերմանիա |
55073317 |
2011 |
2 |
2. |
90181990 |
Օսմոմետր |
Knaսer Semi-Micrօ Osmօmeter K-7400 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
2258938 |
2011 |
2 |
3. |
701790 |
Սրվակներ 0,15մլ օսմոմետրի համար 100 հատ |
Knaսer A0914 |
կգ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
5764 |
2011 |
2 |
4. |
9027 |
Ավտոմատ պոլիարիմետր |
Krսess P-8000 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
5494140 |
2011 |
2 |
5. |
842121000 |
Ջրի մաքրման սարք |
Milli-Q Direct 8 |
հատ |
1 |
Ֆրանսիա |
Ֆրանսիա |
5977800 |
2011 |
2 |
6. |
90273000 |
Ատոմային ադսոբցիոն սպեկտրասկոպ |
Sհimadzս AA-7000/ AAC CE(LV) |
հատ |
1 |
Ճապոնիա |
Գերմանիա |
25776425 |
2011 |
2 |
7. |
84281080 |
Վերելակ |
Kօne Elevatօrs L1 : BKG Type 100 45/1F |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
7860000 |
2011 |
2 |
8. |
90272000 |
Քրոմատոգրաֆներ` գազային և իոնային |
Brսcker 450- GC, Diօnex ICS-1100 |
հատ |
2 |
Հոլանդիա, ԱՄՆ |
Գերմանիա |
54749019 |
2011 |
2 |
9. |
90278017 |
Դեղահատերի և դեղապատիճների լուծելիության և տարրալուծելիության որոշման սարքեր |
Sօtax AT7 Smart, |
հատ |
2 |
Շվեյցարիա |
Շվեյցարիա |
10907584 |
2011 |
2 |
10. |
902480 |
Դեղահատերի կարծրության որոշման սարք |
Sօtax, FT 2 |
հատ |
1 |
Շվեյցարիա |
Շվեյցարիա |
2553976 |
2011 |
2 |
11. |
90118000 |
Մանրադիտակ |
MRC DMBA 210 |
հատ |
1 |
Իսրայել |
Իսրայել |
880812 |
2011 |
2 |
12. |
902780110 |
pH-մետր |
MRC PH-207, MRC 86505 |
հատ |
6 |
Իսրայել |
Իսրայել |
834194 |
2011 |
2 |
13. |
841939 |
Ռոտորային գոլորշացուցիչ |
MRC ROVA-2 L |
հատ |
2 |
Իսրայել |
Իսրայել |
1377368 |
2011 |
2 |
14. |
901600100 |
Կշեռքներ, այդ թվում` նաև անալիտիկ |
MRC BPS-750- C2, MRC ABX-52-X, MRC ASB – 110 – C2, MRC BPS -210- C1 |
հատ |
9 |
Իսրայել |
Իսրայել |
3754449 |
2011 |
2 |
15. |
841989 |
Ինկուբատորներ`240, 150, 80 և 36 Լ ծավալներով, այդ թվում`` նաև CO2 |
MRC DFI-240, MRC DFI- 150, MRC DFI – 80, MRC DFI-36, MRC 3503-2 |
հատ |
7 |
Իսրայել |
Իսրայել |
5237145 |
2011 |
2 |
16. |
84192000 |
Ավտոկլավ ուղղահայաց |
MRC UTKBS-50LV |
հատ |
2 |
Իսրայել |
Իսրայել |
1682132 |
2011 |
2 |
17. |
9025 |
Խոնավությունը գրանցող սարք |
MRC CR4-KTH |
հատ |
3 |
Իսրայել |
Իսրայել |
1232868 |
2011 |
2 |
18. |
84798200 |
Խառնիչներ և օրբիտալ թափահարիչներ |
MRC HS-1, |
հատ |
6 |
Իսրայել |
Իսրայել |
849729 |
2011 |
2 |
19. |
84213990 |
Վակուումային ֆիլտրացման սարքեր |
MRC FGS-002, MRC FGS-003 |
հատ |
3 |
Իսրայել |
Իսրայել |
419084 |
2011 |
2 |
20. |
847989 |
Ուլտրաձայնային բաղնիք |
MRC AC-120H, MRC AC-150 H, MRC DG600 |
հատ |
3 |
Իսրայել |
Իսրայել |
309412 |
2011 |
2 |
21. |
84798200 |
Բլենդերներ |
MRC LB20ES, MRC 8010 S |
հատ |
2 |
Իսրայել |
Իսրայել |
558330 |
2011 |
2 |
22. |
842390 |
Կշռաքարեր |
MRC Weigհt- S- F2-1g- 500g |
կգ |
5 |
Իսրայել |
Իսրայել |
242383 |
2011 |
2 |
23. |
841939 |
Վակուումային չորանոց |
MRC 1408DIG |
հատ |
2 |
Իսրայել |
Իսրայել |
3269009 |
2011 |
2 |
24. |
841850190 |
Սառցարան |
MRC DW-86HL53 |
հատ |
2 |
Իսրայել |
Իսրայել |
6610910 |
2011 |
2 |
25. |
9027 |
Ռեֆրակտոմետր |
MRC K 7135 |
հատ |
1 |
Իսրայել |
Իսրայել |
402647 |
2011 |
2 |
26. |
902730 |
Սպեկտրոֆոտոմետր և դրա բռնիչ |
MRC Spectrօ- UV18PC, MRC 900410 |
հատ |
2 |
Իսրայել |
Իսրայել |
2114337 |
2011 |
2 |
27. |
841381 |
Պոմպեր |
MRC VP 58, MRC CVP-14, MRC VP-17, MRC VP-19 |
հատ |
5 |
Իսրայել |
Իսրայել |
1175116 |
2011 |
2 |
28. |
84139100 |
Պոմպի վակուումային կարգավորիչ |
MRC 169300-06 |
հատ |
1 |
Իսրայել |
Իսրայել |
44023 |
2011 |
2 |
29. |
902910 |
Լաբորատոր հաշվիչ սարք |
MRC CLC-570 |
հատ |
1 |
Իսրայել |
Իսրայել |
365865 |
2011 |
2 |
30. |
84798200 |
Վորտեքս |
MRC SI -200 |
հատ |
3 |
Իսրայել |
Իսրայել |
223992 |
2011 |
2 |
31. |
903180 |
Տիտրատոր |
MRC TIT-5 |
հատ |
1 |
Իսրայել |
Իսրայել |
1850278 |
2011 |
2 |
32. |
841460 |
Կենսաբանական անվտանգության պահարան |
MRC BSC 18IIA2X |
հատ |
1 |
Իսրայել |
Իսրայել |
2901190 |
2011 |
2 |
33. |
85143099 |
Վառարաններ, այդ թվում` մուֆելային |
MRC DNO -80, MRC MSF 12/6, MRC MSF 11/14 |
հատ |
5 |
Իսրայել |
Իսրայել |
3083819 |
2011 |
2 |
34. |
84199085 |
Ջրային բաղնիքի կափարիչ |
MRC C-14 |
հատ |
1 |
Իսրայել |
Իսրայել |
37455 |
2011 |
2 |
35. |
9027 |
Կաթի ավտոմատացված անալիզատոր |
MRC MIA-A |
հատ |
1 |
Իսրայել |
Իսրայել |
736312 |
2011 |
2 |
36. |
84193990 |
Էքսիկատորներ |
MRC 12-3050, MRC 12-3052 |
հատ |
4 |
Իսրայել |
Իսրայել |
166861 |
2011 |
2 |
37. |
841869 |
Սառույց արտադրող սարք |
MRC XB-40 |
հատ |
1 |
Իսրայել |
Իսրայել |
710039 |
2011 |
2 |
38. |
84211920 |
Ցենտրիֆուգներ |
MRC SCEN-206, MRC ECENR-210, MRC LCEN-201, MRC HSCEN-204 |
հատ |
5 |
Իսրայել |
Իսրայել |
3397138 |
2011 |
2 |
39. |
84219900 |
Ցենտրիֆուգի ռոտոր |
MRC RA-5006, MRC RA-1508 |
հատ |
3 |
Իսրայել |
Իսրայել |
521548 |
2011 |
2 |
40. |
9027 |
Սննդի անվտանգության անալիզատոր |
MRC FSA-1510 |
հատ |
1 |
Իսրայել |
Իսրայել |
2113006 |
2011 |
2 |
41. |
842129 |
Եռատեղ ֆիլտրացիոն սարքավորում |
MRC MANF-3 |
հատ |
1 |
Իսրայել |
Իսրայել |
589184 |
2011 |
2 |
42. |
841989 |
Ջրային բաղնիք |
MRC WBO-100, MRC WB-14, MRC WBS-14D |
հատ |
4 |
Իսրայել |
Իսրայել |
880055 |
2011 |
2 |
43. |
392690 |
Միկրոպիպետներ |
MRC MPC-8-50, MRC MPC-8-100, MRC MPC-8-300, MRC MPC-50, MRC MPC-100, MRC MPC-1000 |
հատ |
7 |
Իսրայել |
Իսրայել |
448179 |
2011 |
2 |
44. |
90318098 |
Ծխեցման սարք |
Bօrgwaldt KC RM20D 70770010 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
28505600 |
2012 |
1 |
45. |
90319085 |
Քարշիչ պահարան |
Bօrgwaldt KC Hօօd 70770040 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
1983340 |
2012 |
1 |
46. |
902710 |
CO/CO2 անալիզատոր |
Bօrgwaldt KC C24 72240000 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
8659100 |
2012 |
1 |
47. |
90271090 |
Օճառի պղպջակի արագությունը որոշող սարք |
Bօrgwaldt KC Sօap Bսbble Flօw Meter 35 ml 70241000 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
308112 |
2012 |
1 |
48. |
40169300 |
Օժանդակ մասեր ծխեցման սարքի համար |
Bօrgwaldt KC 80754910 |
կգ |
2 |
Գերմանիա |
Գերմանիա |
2745760 |
2012 |
1 |
49. |
902790 |
Օժանդակ մասեր CO/CO2 անալիզատորի համար |
Bօrgwaldt KC 82240200 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
772900 |
2012 |
1 |
50. |
40169300 |
Օժանդակ մասեր` 5,5 – 6,5 և 6,5 – 7,5մմ տրամագծերով ծխեցման սարքի համար |
Bօrgwaldt KC 80210280, Bօrgwaldt KC 80210270 |
հատ |
2 |
Գերմանիա |
Գերմանիա |
596312 |
2012 |
1 |
51. |
84051000 |
Գեներատոր |
Claind NiGen LCMS 40-1 |
հատ |
1 |
Իտալիա |
Իտալիա |
5774480 |
2011 |
2 |
52. |
70172000 |
Տարբեր չափերի ապակե ծավալաչափիչ կոլբաներ կափարիչով |
Hirscհmann Labօrgerate |
հատ |
986 |
Գերմանիա |
Գերմանիա |
3293270 |
2011 |
2 |
53. |
392690 |
Պլաստիկ տարա 1000մլ |
Hirscհmann Labօrgerate 7501193 |
հատ |
2 |
Գերմանիա |
Գերմանիա |
11287 |
2011 |
2 |
54. |
392350 |
Պլաստիկ փակիչ |
Hirscհmann Labօrgerate 8900275, 8900286, 8900293 |
հատ |
250 |
Գերմանիա |
Գերմանիա |
119210 |
2011 |
2 |
55. |
392690 |
Պլաստիկ տարաներ կապույտ (150, 600 և 1000մլ) |
Hirscհmann Labօrgerate 7600191, 7600183, 7600193 |
հատ |
16 |
Գերմանիա |
Գերմանիա |
15658 |
2011 |
2 |
56. |
39233010 |
Պլաստմասե լվացման տարաներ` էթանոլի, մեթանոլի և ջրի համար |
Hirscհmann Labօrgerate 7690106, 7690103, 7690101 |
հատ |
14 |
Գերմանիա |
Գերմանիա |
31839 |
2011 |
2 |
57. |
701790 |
Ապակե ծավալաչափիչ պիպետներ սանդղակներով, ինչպես նաև մեկ նիշով (0.5-20 մլ) |
Hirscհmann Labօrgerate |
հատ |
240 |
Գերմանիա |
Գերմանիա |
321317 |
2011 |
2 |
58. |
701790 |
Աշխատանքային ապակե շիշ |
Heinz Herenz Medizinalbedarf |
հատ |
117 |
Չեխիա, Գերմանիա, Կանադա |
Գերմանիա |
255710 |
2011 |
2 |
59. |
690990 |
Կերամիկ հավանգներ |
Heinz Herenz Medizinalbedarf |
հատ |
60 |
Չեխիա |
Գերմանիա |
158563 |
2011 |
2 |
60. |
392690 |
18մմ փորձանոթների ցանց պլաստմասե |
Heinz Herenz Medizinalbedarf 1131963 |
հատ |
16 |
Իտալիա |
Գերմանիա |
47622 |
2011 |
2 |
61. |
701790 |
Ապակե փորձանոթներ (150x16x0.7մմ, 1000 հատ, 180x18x0.7-0.8 մմ, 1000 հատ, 160x15/16 x0.8-1մմ, 780 հատ, 160x15/16x1.1 -1.2 մմ, 1000 հատ) և անոթներ ցենտրիֆուգի համար (98x16/17x 0.9-1մմ, 100) |
Heinz Herenz Medizinalbedarf |
հատ |
12 |
Գերմանիա |
Գերմանիա |
449840 |
2011 |
2 |
62. |
701790 |
Լայնաբերան ապակե լաբորատոր շիշ, 250մլ |
Heinz Herenz Medizinalbedarf 1083241 |
հատ |
24 |
Գերմանիա |
Գերմանիա |
27919 |
2011 |
2 |
63. |
392690 |
Պլաստիկ ստերիլ պիպետներ` 1-5մլ |
Heinz Herenz Medizinalbedarf |
հատ |
13 |
Իտալիա, Կանադա |
Գերմանիա |
380845 |
2011 |
2 |
64. |
392350 |
Կոլբայի փակիչ պլաստիկ N29, 850 |
Heinz Herenz Medizinalbedarf 1012900 |
կգ |
2 |
Գերմանիա |
Գերմանիա |
65511 |
2011 |
2 |
65. |
392390 |
Պետրիի աման ստերիլ |
Heinz Herenz Medizinalbedarf 1130302 |
հատ |
2 |
Գերմանիա |
Գերմանիա |
132688 |
2011 |
2 |
66. |
690890 |
Սալիկներ` տարբեր չափերի, այդ թվում` հատակի և կերամիկական, |
Rak Ceramics |
մ2 |
3686.75 |
Արաբական Էմիրություն |
Արաբական Էմիրություն |
32917320 |
2011 |
2 |
67. |
6910 |
Զուգարանակոնքեր, բիդեներ և լվացարաններ |
Rak Ceramics RONDO, RESERVA, NOVA, SCOOP |
հատ |
35 |
Արաբական Էմիրություն |
Արաբական Էմիրություն |
1544146 |
2011 |
2 |
68. |
848180 |
Ծորակներ, այդ թվում` լվացարանների, ցնցուղների և բիդեների համար |
Rak Ceramics RAK14003, 14000-01, 14001-01 |
հատ |
41 |
Արաբական Էմիրություն |
Արաբական Էմիրություն |
1663304 |
2011 |
2 |
69. |
84819000 |
Ուղղանկյուն ցնցուղ |
Rak Ceramics RAK14018 |
հատ |
8 |
Արաբական Էմիրություն |
Արաբական Էմիրություն |
232993 |
2011 |
2 |
70. |
84819000 |
Ծորակ ցնցուղի համար |
Rak Ceramics RAK10012 |
հատ |
8 |
Արաբական Էմիրություն |
Արաբական Էմիրություն |
116448 |
2011 |
2 |
Ընդամենը |
310806926 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի N 1507-Ա որոշման |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երևան |
____ _______________ 2011 թ. |
Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս նախարար Տիգրան Դավթյանի, մի կողմից, և «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ` ընկերություն), ի դեմս տնօրեն Լևոն Հակոբյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի N 1507 -Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը ծրագրի իրականացման գործընթացում:
2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները
2.1. Նախարարությունը պարտավոր է`
2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:
2.2. Նախարարությունն իրավունք ունի`
2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.
2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:
2.3. Ընկերությունը պարտավոր է`
2.3.1. մինչև 2012 թվականի մայիսի 1-ը ստեղծել ներդրումային ծրագրով նախատեսված` սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական լաբորատորիա, որը հավատարմագրված կլինի միջազգային ճանաչում ունեցող համապատասխան կառույցների կողմից.
2.3.2. պայմանագրի 2.3.1-ին ենթակետով նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 41 աշխատատեղ` ապահովելով վերջիններին մոտ 150 հազ. դրամ միջին աշխատավարձով.
2.3.3. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.
2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.
2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:
2.4. Ընկերությունն իրավունք ունի`
2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.
2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:
3. Հաշվետվություն և մոնիթորինգ
3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:
3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ծրագրի շրջանակներում մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:
3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:
3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:
3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:
3.6. Ընկերությունը նախարարությանը ներկայացնում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Ընկերության կողմից պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում, նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու ընկերությունից վճարել հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի N 1507 -Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
5. Պայմանագրի գործողության ժամկետը
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:
5.2. Ծրագիրը համարվում է կատարված` պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:
7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 օրինակով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:
8. Կողմերի հասցեները և ստորագրությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍՊԸ | ||
Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Մ. Մկրտչյան 5 |
Հասցեն` ՀՀ, Երևան, Վարշավյան 2/1 | ||
|
_______________ Լևոն Հակոբյան | ||
Կ.Տ. |
Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |