Գլխավոր տեղեկություն
Համար
N 952-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2011 թվականի N 952-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանին ելույթ ունենալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին, Հայաստանի Հանրապետության Եվրոպայի խորհրդին անդամակցության 10-ամյակին նվիրված և Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի շրջանակում կազմակերպվող ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով 2011 թվականի հոկտեմբերի 18-20-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի մասնակցությամբ տրված պաշտոնական ճաշի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակության մյուս անդամների՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

(2-րդ կետը խմբ. 26.10.11 N 1018-Ա)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 26.10.11 N 1018-Ա)

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 10
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.10.2011, N 1018-Ա 27.10.2011, N 952-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան