ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2011 թվականի N 851-Ա
Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՍԵՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վ. Դանիելյանին 2011 թվականի սեպտեմբերի 23-30-ը գործուղել Սեուլ (Կորեայի Հանրապետություն)` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև համագործակցության ծրագրի շրջանակում կազմակերպվելիք տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով սեմինարին ու աշխատաժողովին մասնակցելու համար:
(1-ին կետը փոփ. 26.10.11 N 1020-Ա)
2. Վ. Դանիելյանի` Սեուլ գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Դանիելյանի` Սեուլ գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Դանիելյանի` Սեուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|