Գլխավոր տեղեկություն
Համար
N 1619-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.11.30/64(867) Հոդ.1601
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2011 թվականի N 1619-Ն

 

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի N 1327-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորամարգի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից 0.048 հեկտարը, այդ թվում` վարելահող` 0.012 հեկտար, արոտ` 0.024 հեկտար, խոտհարք` 0.012 հեկտար, փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հակակարկտային գեներատորային կայանների կառուցման համար:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում՝ սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. նոյեմբերի 22
Երևան 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

նոյեմբերի 17-ի N 1619-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՄԱՐԳԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան