Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-300-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.11.30/64(867) Հոդ.1589
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

«Զենքի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կ-1243 -26.09.2011-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

Վարչական իրավախախտումների
վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կ-1244 -26.09.2011-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

3.

Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի`
Հայաստանի Հանրապետության
տարածքով անցնող հատվածի
շինարարության աշխատանքների
նկատմամբ հարկային և մաքսային
վճարների արտոնություններ
սահմանելու մասին

Կ-1246 -27.09.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.

ա) «Մարդու վերարտադրողական
առողջության և վերարտադրողական
իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կ-1157 -02.05.2011, 06.07.2011 -ԱՄ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) Հայաստանի Հանրապետության
ընտանեկան օրենսգրքում լրացում
կատարելու մասին

Կ-11571 –02.05.2011, 06.07.2011 -ԱՄ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

գ) Վարչական իրավախախտումների
վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում
և փոփոխություն կատարելու մասին

Կ-11572 –02.05.2011, 06.07.2011 -ԱՄ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

5.

ա) Մասնավոր պահնորդական
գործունեության մասին

Պ-228 -28.02.2008-ՊԱ-010
Պ-1230 -06.09.2011-ՊԱ-010 /0
Հեղինակներ` Արթուր Աղաբեկյան, Վահան Հովհաննեսյան, Հրայր Կարապետյան, Միքայել Մանուկյան, Գալուստ Սահակյան, Հովհաննես Սահակյան, Վազգեն Կարախանյան, Արաիկ Հովհաննիսյան, Ռաֆիկ Գրիգորյան

 
 

բ) Վարչական իրավախախտումների
վերաբերյալ ՀՀ օրենսգրքում
լրացումներ կատարելու մասին

Պ-2281 -28.02.2008, 11.11.2011 -ՊԱ-010/0
Հեղինակներ` Արթուր Աղաբեկյան, Վահան Հովհաննեսյան, Հրայր Կարապետյան, Միքայել Մանուկյան, Գալուստ Սահակյան, Հովհաննես Սահակյան, Վազգեն Կարախանյան, Արաիկ Հովհաննիսյան, Ռաֆիկ Գրիգորյան

 
 

գ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Պ-2282 -28.02.2008-ՊԱ-010
Պ-
12302 -06.09.2011-ՊԱ-010 /0
Հեղինակներ` Արթուր Աղաբեկյան, Վահան Հովհաննեսյան, Հրայր Կարապետյան, Միքայել Մանուկյան, Գալուստ Սահակյան, Հովհաննես Սահակյան, Վազգեն Կարախանյան, Արաիկ Հովհաննիսյան, Ռաֆիկ Գրիգորյան

 
 

դ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Պ-2283 -28.02.2008-ՊԱ-010
Պ-1230
1 -06.09.2011-ՊԱ-010 /0
Հեղինակներ` Արթուր Աղաբեկյան, Վահան Հովհաննեսյան, Հրայր Կարապետյան, Միքայել Մանուկյան, Գալուստ Սահակյան, Հովհաննես Սահակյան, Վազգեն Կարախանյան, Արաիկ Հովհաննիսյան, Ռաֆիկ Գրիգորյան

 

6.

ա) «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կ-1266 -02.11.2011-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Զինվորական ծառայություն անցնելու
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացում կատարելու մասին

Կ-12661-02.11.2011-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

գ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին

Կ-12662 -02.11.2011-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները 

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

ա) «Նվազագույն ամսական աշխատավարձի
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ և լրացում
կատարելու մասին

Պ-1093 -24.02.2011-ՍՀ-010/0
Հեղինակներ` Վահան Հովհաննեսյան, Լիլիթ Գալստյան, Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Բագրատ Սարգսյան, Ռուզաննա Առաքելյան, Արա Նռանյան

 
 

բ) «Եկամտահարկի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություն
կատարելու մասին

Պ-10931-24.02.2011-ՍՀ-010/0
Հեղինակներ` Վահան Հովհաննեսյան, Լիլիթ Գալստյան, Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Բագրատ Սարգսյան, Ռուզաննա Առաքելյան, Արա Նռանյան

 

2.

ՀՀ Վերահսկիչ պալատի
2012 թվականի գործունեության
տարեկան ծրագիր

1264-01.11.2011-ՖՎ

 

3.

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կ-1277 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.

«Ավելացված արժեքի հարկի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կ-1278 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

5.

«Եկամտահարկի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կ-1279 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

6.

«Պարտադիր սոցիալական ապահովության
վճարների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կ-1280 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

7.

«Շահութահարկի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կ-1281 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

8.

Հայաստանի Հանրապետության մաքսային
օրենսգրքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին

Կ-1282 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

9.

«Կազմակերպությունների և անհատ
ձեռնարկատերերի կողմից ներմուծվող`
մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ
ունեցող և ակցիզային հարկով հարկման
ոչ ենթակա այն ապրանքների ցանկը
հաստատելու մասին, որոնցից
ավելացված արժեքի հարկը մաքսային
մարմինների կողմից չի հաշվարկվում
և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-1283 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

10.  

«Բանկերի և բանկային գործունեության
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-1284 -10.11.2011-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

11.

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների
կիրառման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
փոփոխություններ կատարելու մասին

Կ-1285 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

12.

«Դրամարկղային գործառնությունների
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություն և լրացումներ
կատարելու մասին

Կ-1286 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

13.

«Պետական տուրքի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացումներ և փոփոխություններ
կատարելու մասին

Կ-1287 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

14.

ա) «Հարկերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացում
կատարելու մասին

Կ-1288 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Հայաստանի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման և
անցկացման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
լրացումներ կատարելու մասին

Կ-12881 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

գ) «Օպերատիվ-հետախուզական
գործունեության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացում
կատարելու մասին

Կ-12882 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

դ) «Բնապահպանական և բնօգտագործման
վճարների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
փոփոխություն կատարելու մասին

Կ-12883 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

ե) «Հանրային ծառայությունների
կարգավորման պարտադիր վճարների
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-12884 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

15.

ա) «Հաստատագրված վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ կատարելու մասին

Կ-1289 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կ-12891 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

16.

ա) «Եկամտահարկի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություն
և լրացումներ կատարելու մասին

Կ-1290 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) Վարչական իրավախախտումների
վերաբերյալ Հայաստանի Հանրապետության
օրենսգրքում փոփոխություններ
կատարելու մասին

Կ-12901 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

գ) Հայաստանի Հանրապետության
քրեական օրենսգրքում փոփոխություն
կատարելու մասին

Կ-12902 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

դ) «Սնանկության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություն
կատարելու մասին

Կ-12903 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

ե) «Հարկային ծառայության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ կատարելու մասին

Կ-12904 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

զ) «Մաքսային ծառայության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություն կատարելու մասին

Կ-12905 -10.11.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

17.

ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում.

 
 

1.

«2011 թվականի հուլիսի 14-ին ստորագրված`
Հայաստանի Հանրապետության և
Վերակառուցման և զարգացման
եվրոպական բանկի միջև «Հայաստանի
փոքր համայնքների ջրային ծրագիր»
վարկային համաձայնագիր

Ն-1272 -08.11.2011-ԱՀ, ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

2.

«2011 թվականի հուլիսի 22-ին Մադրիդում
ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև օդային տրանսպորտի մասին» համաձայնագիր

Ն-1273 -08.11.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

3.

2011 թվականի հուլիսի 13-ին Լոնդոնում
ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեծ Բրիտանիայի
և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ
Թագավորության կառավարության
միջև եկամուտների և կապիտալի
կրկնակի հարկումը բացառելու և
հարկումից խուսափելը կանխելու
մասին» կոնվենցիան (կից արձանագրությամբ)

Ն-1274 -08.11.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

4.

2011 թվականի հուլիսի 14-ին Դուբլինում
ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իռլանդիայի
կառավարության միջև եկամուտների
և գույքի կրկնակի հարկումը բացառելու
և հարկումից խուսափելը կանխելու
մասին» համաձայնագիրը
(կից արձանագրությամբ)

Ն-1275 -08.11.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

14 նոյեմբերի 2011 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-300-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան