Գլխավոր տեղեկություն
Համար
N 55-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2013-25.08.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.11.01/30(474) Հոդ.301
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.09.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հոկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11313401

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 սեպտեմբերի 2013 թ. N 1047-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 սեպտեմբերի 2013 թ. N 55-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 4-րդ կետի, ինչպես նաև զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար բժշկական հաստատություններ ուղեգրման գործընթացի ապահովման նպատակով`

 

Հրամայում ենք`

 

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրման կարգը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ պաշտպանության նախարար

 

Ս. Օհանյան

ՀՀ առողջապահության նախարար

 

Դ. Դումանյան

 

 

Հավելված

ՀՀ պաշտպանության նախարարի

2013 թ. սեպտեմբերի 20-ի N 1047-Ն

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. սեպտեմբերի 27-ի N 55-Ն

համատեղ հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական հաստատություններ ուղեգրման (այսուհետ` ուղեգրում) հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի համաձայն ուղեգրումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալները:

3. Սույն կարգի համաձայն ուղեգրվելու իրավունք ունեն`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողները,

2) զինծառայողներին հավասարեցված հետևյալ անձինք՝

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական հատուկ ծառայողները,

բ. վարժական հավաքների կանչված զինապարտները,

գ. մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցողները,

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների ընտանիքների անդամները,

4) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները,

5) զոհված (մահացած) զինծառայողների (մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցողների) ընտանիքների անդամները, ինչպես նաև`

ա. ծառայությունից օրենքով սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողների ընտանիքների անդամները, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ առաջացած հիվանդությունը.

բ. ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամները:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված անձանց ընտանիքների անդամներ են համարվում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձինք:

5. Ուղեգրվելու նպատակով սույն կարգի 3-րդ կետում նշված անձինք զինվորական հոսպիտալ կամ ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 1-ին հավելվածի 13-րդ կետում նախատեսված համապատասխան փաստաթղթերը: Ներկայացված փաստաթղթերի և համապատասխան բժիշկ-մասնագետների եզրակացությունների հիման վրա ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 3-րդ հավելվածում նախատեսված ուղեգիրը` սահմանված կարգով լրացված, ստորագրված ու կնքված զինվորական հոսպիտալի պետի կամ ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի կողմից:

6. Ուղեգրված անձը համապատասխան բժշկական կազմակերպություն է ներկայացնում տրված ուղեգիրը, կարգավիճակը և անձը հաստատող փաստաթղթերը:

7. ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության կողմից Երևան քաղաքի կամ մարզային բժշկական կազմակերպություններում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համար ուղեգիր տրվում է Հայաստանի Հանրապետության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ հավելվածի 2-րդ կետի 2-րդ կետում նշված ծառայությունների, ինչպես նաև համակարգչային ռենտգենային տոմոգրաֆիա, կորոնարոանգիոգրաֆիա, մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա և անոթների անգիոգրաֆիկ հետազոտությունների դեպքում:

8. Երևանի տարածքում տեղակայված զինվորական հոսպիտալների կողմից ուղեգիր տրվում է Երևան քաղաքի բժշկական կազմակերպություններում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար` ապահովելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 1-ին հավելվածի 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «ա» պարբերությունների պայմանները:

9. Մարզերի տարածքում տեղակայված զինվորական հոսպիտալների կողմից ուղեգիր տրվում է համապատասխան մարզային բժշկական կազմակերպություններում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար` ապահովելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 1-ին հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և 2-րդ ենթակետի «ա» պարբերությունների պայմանները:

10. Քաղաքացուն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից ուղեգիր տրվում է Երևան քաղաքում կամ մարզային բժշկական կազմակերպություններում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար` ապահովելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 1-ին հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետի «բ», «գ» և 2-րդ ենթակետի «ա» պարբերությունների պայմանները:

11. Անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերում սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձինք կարող են ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալ շտապ օգնության ծառայության ուղեգրով կամ հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի բժշկի եզրակացության հիման վրա` երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան կարգավիճակը և անձը հաստատող փաստաթղթերը բժշկական կազմակերպություն ներկայացնելու պայմանով:

12. Զինծառայողին հոսպիտալացնելու դեպքում տվյալ բժշկական կազմակերպությունը 24 ժամվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է ուղեգրումն իրականացրած զինվորական հոսպիտալ կամ ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչություն` կազմակերպության ընդունարանի մատյանում կատարելով գրառում տեղեկությունն ընդունողի պաշտոնի, անվան, ազգանվան և տեղեկության հաղորդման ամսաթվի ու ժամի վերաբերյալ: Բուժման ավարտից հետո զինծառայողի դուրսգրման վերաբերյալ բժշկական կազմակերպությունն ուղեգրումն իրականացրած մարմին տեղեկացնում է անմիջապես` զինծառայողի դուրսգրման օրը, կազմակերպության ընդունարանի մատյանում կատարելով սույն կետում նշված գրառումները:

13. Ուղեգրված պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողները բժշկական կազմակերպություն ներկայացվում, ինչպես նաև բժշկական կազմակերպությունից դուրս են գրվում ուղեգրումն իրականացրած մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ:

14. Բժշկական կազմակերպության կողմից զինծառայողի դուրսգրումն իրականացվում է ստացիոնար բուժումը լրիվ ծավալով ապահովելուց հետո: Դուրսգրված զինծառայողի մոտ ամբուլատոր բուժման անհրաժեշտության դեպքում բժշկական կազմակերպության կողմից տրվող էպիկրիզում կատարվում է համապատասխան գրառում: Եթե զինծառայողի ստացիոնար բուժումը տևում է 30 օրից ավելի, ապա բժշկական կազմակերպությունը պարտավոր է ոչ ուշ, քան նշված ժամկետը լրանալը, այդ մասին տեղեկացնել ուղեգրող մարմնին` ներկայացնելով լրիվ ծավալով բուժման հնարավոր ժամկետները, էպիկրիզը և հիվանդության պատմագիրը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.04.2015, N 10-Ն 25.06.2015, N 55-Ն
20.06.2014, N 37-Ն 25.08.2014, N 55-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան