«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2007 թվականի N 730-Ն
ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1874-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատի գործունեության համար անհրաժեշտ ընդհանուր և բնակելի տարածքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.
2) ծերերի և հաշմանդամների ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում խնամվողներին հատկացվող սննդամթերքի չափաքանակների և էներգետիկ արժեքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի: Խնամվողների սննդի օրական սպառման նվազագույն էներգետիկ արժեքը չպետք է պակաս լինի 2100 կկալ-ից, ընդ որում, խնամվողներին տրվող սննդի օրական չափաքանակում պարտադիր պետք է պարունակվի առնվազն 10-15 տոկոս սպիտակուց, 28-32 տոկոս ճարպ, 55-60 տոկոս ածխաջրատ.
3) ծերերի և հաշմանդամների հատուկ տիպի տուն-ինտերնատներում խնամվողներին հատկացվող սննդամթերքի չափաքանակների և էներգետիկ արժեքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 3 հավելվածի: Խնամվողների սննդի օրական սպառման նվազագույն էներգետիկ արժեքը չպետք է պակաս լինի 2200 կկալ-ից, ընդ որում, խնամվողներին տրվող սննդի օրական չափաքանակում պարտադիր պետք է պարունակվի առնվազն 10-15 տոկոս սպիտակուց, 28-32 տոկոս ճարպ, 55-60 տոկոս ածխաջրատ.
4) ծերերի և հաշմանդամների ընդհանուր և հատուկ տիպի տուն-ինտերնատներում խնամվողներին հագուստով և անկողնային պարագաներով ապահովելու նվազագույն չափորոշիչները` համաձայն N 4 հավելվածի.
5) տնային պայմաններում ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի տրամադրման և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները` համաձայն N 5 հավելվածի.
6) սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնում հաճախորդներին հատկացվող սննդամթերքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 6 հավելվածի.
7) ծերերի և հաշմանդամների ընդհանուր և հատուկ տիպի տուն-ինտերնատներում բժշկասոցիալական սպասարկման անձնակազմի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 7 հավելվածի.
8) տնային պայմաններում ծեր և հաշմանդամ քաղաքացիների սոցիալական սպասարկման կենտրոնի բժշկասոցիալական սպասարկման անձնակազմի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 8 հավելվածի.
9) սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնի բժշկասոցիալական սպասարկման անձնակազմի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 9 հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված նվազագույն չափորոշիչների ապահովման համար նախատեսվող ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
|
Հավելված N 1 |
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ
1. Տուն-ինտերնատում խնամվողների սենյակների բնակելի մակերեսը չպետք է մեկ խնամվողի հաշվարկով պակաս լինի 5 քառ. մետրից, յուրաքանչյուր սենյակում պետք է բնակվի ոչ ավելի, քան 4 խնամվող:
2. Յուրաքանչյուր խնամվող պետք է ապահովված լինի առանձին մահճակալով, մեկ փոքրիկ պահարանով, մեկ աթոռով, յուրաքանչյուր 4-ը՝ մեկ սեղանով և մեկ հանդերձապահարանով:
3. Տուն-ինտերնատը պետք է ապահովված լինի առանձին խոհանոցով և ճաշասրահով` այն հաշվարկով, որ խնամվողները կարողանան ճաշել ոչ ավելի, քան 2 հերթով:
4. Տուն-ինտերնատը պետք է ունենա լվացքատուն, լվացքը չորացնելու համար առանձին տարածք` յուրաքանչյուր մեկ խնամվողի հաշվարկով մեկ կգ հզորությամբ լվացքի մեքենա:
5. Տուն-ինտերնատը պետք է ունենա սանհանգույց` յուրաքանչյուր 8 խնամվողին մեկ հատի հաշվարկով, և բաղնիք՝ յուրաքանչյուր 40 խնամվողին մեկ ցնցուղ հաշվարկով:
6. Տուն-ինտերնատը պետք է ունենա հանգստի սենյակներ` յուրաքանչյուր 50 խնամվողի հաշվարկով՝ մեկ սենյակ:
7. Հանգստի սենյակը պետք է ապահովված լինի բազմոցներով, բազկաթոռներով, սեղաններով, սեղանի խաղերով, աթոռներով՝ առնվազն 20 խնամվողի միաժամանակյա հանգստի և զբաղմունքի համար և առնվազն մեկ հեռուստացույցով:
8. Տուն-ինտերնատը պետք է ունենա մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար դահլիճ` տուն-ինտերնատում բնակվողների թվի առնվազն 80 տոկոսի չափով:
9. Շենքի ներքին կառուցվածքը պետք է հնարավորություն ընձեռի սայլակներով հաշմանդամների ազատ տեղաշարժմանը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ
NN |
Սննդամթերքի անվանումը |
Չափման |
Օրական օգտագործման |
Էներգետիկ արժեքը |
1. |
Հաց` ցորենի |
գրամ |
300 |
699 |
2. |
Հաց` 2-րդ տեսակի |
գրամ |
200 |
466 |
3. |
Մակարոնեղեն |
գրամ |
30 |
99.6 |
4. |
Ձավարեղեն |
գրամ |
50 |
142.0 |
5. |
Կարտոֆիլ |
գրամ |
200 |
166 |
6. |
Բանջարեղեն և այլ կանաչեղեն |
գրամ |
300 |
91.5 |
7. |
Սոխ |
գրամ |
50 |
17.5 |
8. |
Տոմատի մածուկ |
գրամ |
5 |
0.7 |
9. |
Պանիր |
գրամ |
30 |
78 |
10. |
Շաքարավազ |
գրամ |
60 |
225 |
11. |
Կարագ |
գրամ |
20 |
37.4 |
12. |
Յուղ կամ ձեթ |
գրամ |
40 |
347.5 |
13. |
Սուրճ |
գրամ |
2 |
|
14. |
Աղ |
գրամ |
15 |
|
15. |
Մսամթերք |
գրամ |
140 |
261.8 |
16. |
Ձկնեղեն |
գրամ |
60 |
86.4 |
17. |
Կաթ կամ կաթի փոշի |
միլիգրամ |
200 |
122 |
18. |
Մածուն |
գրամ |
150 |
90 |
19. |
Թթվասեր |
գրամ |
30 |
78 |
20. |
Կաթնաշոռ |
գրամ |
50 |
78 |
21. |
Ձու |
հատ |
0.5 |
78.5 |
22. |
Թեյ |
գրամ |
2 |
|
23. |
Մեղր |
գրամ |
5 |
15.75 |
24. |
Մուրաբա, ջեմ |
գրամ |
20 |
|
25. |
Միրգ |
գրամ |
200 |
92 |
26. |
Հյութ |
գրամ |
100 |
|
27. |
Ալյուր |
գրամ |
25 |
81.7 |
28. |
Հրուշակեղեն |
գրամ |
50 |
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՏԻՊԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ
NN |
Սննդամթերքի անվանումը |
Չափի |
Օրական օգտագործման |
Էներգետիկ արժեքը |
1. |
Հաց` ցորենի |
գրամ |
400 |
932 |
2. |
Հաց` 2-րդ տեսակի |
գրամ |
200 |
466 |
3. |
Մակարոնեղեն |
գրամ |
60 |
116.2 |
4. |
Ձավարեղեն |
գրամ |
60 |
170.4 |
5. |
Կարտոֆիլ |
գրամ |
400 |
332 |
6. |
Բանջարեղեն և այլ |
գրամ |
350 |
106.7 |
7. |
Սոխ |
գրամ |
50 |
17.5 |
8. |
Տոմատի մածուկ |
գրամ |
5 |
0.7 |
9. |
Պանիր |
գրամ |
40 |
78 |
10. |
Շաքարավազ |
գրամ |
40 |
150 |
11. |
Կարագ |
գրամ |
20 |
37.4 |
12. |
Յուղ կամ ձեթ |
գրամ |
40 |
347.5 |
13. |
Սուրճ |
գրամ |
1 |
|
14. |
Աղ |
գրամ |
15 |
|
15. |
Մսամթերք |
գրամ |
140 |
261.8 |
16. |
Ձկնեղեն |
գրամ |
60 |
86.4 |
17. |
Կաթ կամ կաթի փոշի |
միլիգրամ |
200 |
122 |
18. |
Մածուն |
գրամ |
150 |
90 |
19. |
Թթվասեր |
գրամ |
30 |
78 |
20. |
Կաթնաշոռ |
գրամ |
50 |
78 |
21. |
Ձու |
հատ |
0.5 |
78.5 |
22. |
Թեյ |
գրամ |
2 |
|
23. |
Մեղր |
գրամ |
10 |
31.5 |
24. |
Մուրաբա,ջեմ |
գրամ |
20 |
|
25. |
Միրգ |
գրամ |
200 |
92 |
26. |
Հյութ |
գրամ |
100 |
|
27 |
Ալյուր |
գրամ |
25 |
81.7 |
28. |
Հրուշակեղեն |
գրամ |
50 |
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՏԻՊԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻՆ ՀԱԳՈՒՍՏՈՎ ԵՎ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ
NN |
Գույքի անվանումը |
Չափման |
Քանակը` մեկ |
Օգտագործման |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
Կանանց հագուստ և ներքին |
|
|
|
1. |
Ձմեռային վերարկու կամ մուշտակ |
հատ |
1 |
6 |
2. |
Աշնանային վերարկու, անձրևանոց, բաճկոն |
հատ |
1 |
5 |
3. |
Շրջազգեստ, խալաթ, կիսաշրջազգեստ |
հատ |
1 |
2 |
4. |
Շրջազգեստ (բրդյա) |
հատ |
1 |
3 |
5. |
Տաք սվիտեր կամ ժակետ |
հատ |
1 |
2 |
6. |
Ներքին սպիտակեղեն |
զույգ |
2 |
1 |
7. |
Գլխաշոր կամ գլխարկ (բրդյա) |
հատ |
1 |
2 |
8. |
Գլխաշոր (բամբակյա) |
հատ |
1 |
1 |
9. |
Ձեռնոց (բրդյա) |
զույգ |
1 |
1 |
10. |
Կիսագուլպա |
զույգ |
4 |
1 |
11. |
Գուլպա |
զույգ |
4 |
1 |
12. |
Թաշկինակ |
հատ |
4 |
1 |
13. |
Գոտի (բամբակյա) |
հատ |
1 |
2 |
|
Տղամարդու հագուստ և ներքին |
|
|
|
14. |
Ձմեռային վերարկու կամ |
հատ |
1 |
6 |
15. |
Աշնանային վերարկու, |
հատ |
1 |
5 |
16. |
Կոստյում` բրդյա |
հատ |
1 |
3 |
17. |
Կոստյում` բամբակյա |
հատ |
1 |
2 |
18. |
Անդրավարտիք (բամբակյա) |
հատ |
2 |
1 |
19. |
Բամբակյա վերնաշապիկ |
հատ |
2 |
1 |
20. |
Տաք սվիտեր (բրդյա) |
հատ |
1 |
2 |
21. |
Ներքին սպիտակեղեն |
զույգ |
4 |
1 |
22. |
Ձմեռային գլխարկ |
հատ |
1 |
3 |
23. |
Ձեռնոց (բրդյա) |
զույգ |
1 |
1 |
24. |
Կիսագուլպա (բրդյա) |
զույգ |
4 |
1 |
25. |
Կիսագուլպա (բամբակյա) |
զույգ |
4 |
1 |
26. |
Փողկապ |
հատ |
1 |
4 |
27. |
Թաշկինակ |
հատ |
4 |
1 |
28. |
Գոտի |
հատ |
1 |
4 |
|
Կանացի և տղամարդու |
|
|
|
29. |
Ձմեռային կոշիկ |
զույգ |
1 |
2 |
30. |
Ամառային կոշիկ |
զույգ |
1 |
1 |
31. |
Հողաթափ |
զույգ |
2 |
1 |
|
Անկողնային պարագա |
|
|
|
32. |
Սավան |
հատ |
2 |
1 |
33. |
Ծրար |
հատ |
2 |
1 |
34. |
Բարձի երես |
հատ |
2 |
1 |
35. |
Վերմակ (բրդյա) |
հատ |
1 |
6 |
36. |
Վերմակ (կիսաբրդյա) |
հատ |
1 |
5 |
37. |
Անկողնու ծածկոց |
հատ |
1 |
8 |
38. |
Ներքնակ |
հատ |
1 |
5 |
39. |
Բարձ |
հատ |
1 |
5 |
40. |
Բժշկական պոլիէթիլենային |
մետր |
0,5 |
1 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 5 |
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
1. Տնային պայմաններում խնամքի և սոցիալական սպասարկման կարիք ունեցող ծերերը և հաշմանդամները` ըստ իրենց առողջական վիճակի, կենսագործունեության սահմանափակման աստիճանի և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության, բաժանվում են 4 ենթախմբի՝
1) «Ա» ենթախումբ` կարիք ունի կողմնակի անձի մշտական խնամքի.
2) «Բ» ենթախումբ` կարիք ունի կողմնակի անձի պարբերական խնամքի.
3) «Գ» ենթախումբ` կարիք ունի կողմնակի անձի մասնակի խնամքի.
4) «Դ» ենթախումբ` հիմնականում կարիք ունի սոցիալ-հոգեբանական օգնության:
(1-ին կետը խմբ. 15.12.11 N 1762-Ն)
2. Յուրաքանչյուր ենթախմբի մեջ ընդգրկված ծերերին և հաշմանդամներին բժշկի, բուժքրոջ, սոցիալական աշխատողի, հոգեբանի և իրավաբանի այցելությունների ժամանակացույցը, ինչպես նաև խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների ծավալը հաստատվում է տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպության մասնագետների տնային այցելության արդյունքում:
3. «Ա» ենթախմբում ընդգրկվում են ծերության կենսաթոշակային տարիքի հասած, կողմնակի անձի մշտական խնամքի կարիք ունեցող, կենսագործունեությունը լրիվ սահմանափակված (իրեն ինքնուրույն սպասարկելու անկարող), անկողնային հիվանդ և(կամ) 18 տարին լրացած 1-ին խմբի միայնակ հաշմանդամները:
4. «Ա» ենթախմբում ընդգրկված ծերերին և հաշմանդամներին սոցիալական սպասարկման երաշխավորվող ծառայությունների տեսակներն ու ծավալներն են`
1) կենցաղային սպասարկում և խնամք, որը ներառում է սոցիալական սպասարկողի այցելություն, խնամքի տրամադրում, բարեգործական ճաշարանից կերակրի տուն բերում` ոչ պակաս, քան շաբաթը 4-5 անգամ.
2) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է բժշկի այցելություն` ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ և բժշկի ցուցումով` ըստ անհրաժեշտության.
3) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ըստ ներկայացված հայտի և սոցիալական աշխատողի այցելություն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության.
4) իրավաբանական խորհրդատվություն, որը ներառում է իրավաբանի այցելությունը` ըստ ներկայացված հայտի:
(4-րդ կետը խմբ. 15.12.11 N 1762-Ն)
5. «Բ» ենթախմբում ընդգրկվում են ծերության կենսաթոշակային տարիքի հասած, կողմնակի անձի պարբերական խնամքի կարիք ունեցող, կենսագործունեությունը գրեթե լրիվ սահմանափակված (ինքնասպասարկման ունակությունը մասամբ սահմանափակված և կողմնակի անձի խնամքի կարիք ունեցող) անձինք կամ 18 տարին լրացած 2-րդ խմբի միայնակ հաշմանդամները:
6. «Բ» ենթախմբում ընդգրկված ծերերի և հաշմանդամների սոցիալական սպասարկման երաշխավորվող ծառայությունների տեսակներն ու ծավալներն են`
1) կենցաղային սպասարկում և խնամք, որը ներառում է սոցիալական սպասարկողի այցելություն, խնամքի տրամադրում` շաբաթական առնվազն 2 անգամ.
2) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է բժշկի այցելություն` ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ և բժշկի ցուցումով` ըստ անհրաժեշտության.
3) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ըստ ներկայացված հայտի և սոցիալական աշխատողի այցելություն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության.
4) իրավաբանական խորհրդատվություն, որը ներառում է իրավաբանի այցելությունը` ըստ ներկայացված հայտի:
(6-րդ կետը խմբ. 15.12.11 N 1762-Ն)
7. «Գ» ենթախմբում ընդգրկվում են ծերության կենսաթոշակային տարիքի հասած, կենսագործունեությունը մասամբ սահմանափակված (ինքնուրույն իրեն դժվարությամբ սպասարկող, կողմնակի անձի մասնակի օգնության կարիք ունեցող) անձինք կամ 18 տարին լրացած 2-րդ խմբի միայնակ հաշմանդամները:
8. Ծերերի և հաշմանդամների սոցիալական սպասարկման երաշխավորվող ծառայությունների տեսակներն ու ծավալներն են`
1) կենցաղային սպասարկում և խնամք, որը ներառում է սոցիալական սպասարկողի այցելություն՝ շաբաթական առնվազն մեկ անգամ.
2) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է բժշկի այցելություն` ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ` բժշկի ցուցումով և ըստ անհրաժեշտության.
3) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ըստ ներկայացված հայտի և սոցիալական աշխատողի այցելություն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության.
4) իրավաբանական խորհրդատվություն, որը ներառում է իրավաբանի այցելությունը` ըստ ներկայացված հայտի:
(8-րդ կետը խմբ. 15.12.11 N 1762-Ն)
9. «Դ» ենթախմբում ընդգրկվում են ծերության կենսաթոշակային տարիքի հասած, կենսագործունեությունը ոչ սահմանափակված անձինք կամ 18 տարին լրացած 2-րդ և 3-րդ խմբերի միայնակ հաշմանդամները:
10. «Դ» ենթախմբում ընդգրկված ծերերի և հաշմանդամների սոցիալական սպասարկման երաշխավորվող ծառայությունների տեսակներն ու ծավալներն են`
1) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է կանխարգելման նպատակով բժշկի այցելություն, ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ` բժշկի ցուցումով ըստ անհրաժեշտության.
2) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, սոցիալական աշխատողի այցելություն ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության.
3) իրավաբանական խորհրդակցություն, որը ներառում է իրավաբանի այցելությունը` ըստ ներկայացված հայտի:
(10-րդ կետը խմբ. 15.12.11 N 1762-Ն)
11. Տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպության մասնագետների խմբի եզրակացությամբ խնամք և սոցիալական սպասարկման ծառայություններ ստացող ծեր և հաշմանդամ քաղաքացին մի ենթախմբից կարող է տեղափոխվել մեկ այլ ենթախումբ՝ կախված առողջական վիճակի, կենսագործունեության սահմանափակման աստիճանի և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության կամ այլ հանգամանքների փոփոխությունից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 6 |
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
NN |
Անվանումը |
Օրական |
1. |
Հաց |
150 |
2. |
Պանիր |
40 |
3. |
Շաքարավազ |
60 |
4. |
Սուրճ |
5 |
5. |
Թեյ |
2 |
6. |
Կարագ |
30 |
7. |
Մուրաբա, ջեմ |
25 |
8. |
Հրուշակեղեն |
25 |
9. |
Երշիկ |
30 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 7 |
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՏԻՊԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ
NN |
Պաշտոնի անվանումը |
Հաստիքային |
Հաստիքային միավորի սահմանման |
1. |
Բժիշկ (թերապևտ, նյարդաբան և այլ |
1 |
յուրաքանչյուր 50 խնամվողի հաշվարկով |
2. |
Բժիշկ-հոգեբույժ |
1 |
հոգեկան առողջության խնդիր ունեցող |
3. |
Սոցիալական աշխատող |
1 |
յուրաքանչյուր 150 խնամվողի հաշվարկով |
4. |
Հոգեբան |
1 |
յուրաքանչյուր 200 խնամվողի հաշվարկով |
5. |
Իրավաբան |
1 |
յուրաքանչյուր 200 խնամվողի հաշվարկով |
6. |
Բուժքույր |
1 |
շուրջօրյա հերթապահության առկայության |
7. |
Սանիտար |
1 |
շուրջօրյա հերթապահության առկայության |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 8 |
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ
NN |
Պաշտոնի անվանումը |
Հաստիքային միավորը |
Հաստիքային միավորի սահմանման չափանիշը` ըստ հաճախորդների թվի |
1. |
Սոցիալական աշխատող |
1 |
յուրաքանչյուր 120 հաճախորդի հաշվարկով |
2. |
Հոգեբան |
1 |
յուրաքանչյուր 200 հաճախորդի հաշվարկով |
3. |
Իրավախորհրդատու |
1 |
յուրաքանչյուր 700 հաճախորդի հաշվարկով |
4. |
Բժիշկ |
1 |
յուրաքանչյուր 150 հաճախորդի հաշվարկով |
5. |
Բուժքույր |
1 |
յուրաքանչյուր 120 հաճախորդի հաշվարկով |
6. |
Սոցիալական սպասարկող |
1 |
յուրաքանչյուր 15 հաճախորդի հաշվարկով |
7. |
Խմբավար |
1 |
յուրաքանչյուր 120 հաճախորդի հաշվարկով կամ մեկ աշխատախմբի հաշվարկով |
(Հավելվածը խմբ. 15.12.11 N 1762-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 9 |
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ
NN |
Պաշտոնի անվանումը |
Հաստիքային միավորը |
Հաստիքային միավորի սահմանման չափանիշը` ըստ հաճախորդների թվի |
1. |
Սոցիալական աշխատող |
1 |
յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով |
2. |
Հոգեբան |
1 |
յուրաքանչյուր 100 հաճախորդի հաշվարկով |
3. |
Բժիշկ (թերապևտ) |
1 |
յուրաքանչյուր 200 հաճախորդի հաշվարկով |
4. |
Բուժքույր |
1 |
յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով |
5. |
Խմբավար |
1 |
յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով |
6. |
Էրգոթերապևտ կամ արտթերապևտ |
1 |
յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով |
(Հավելվածը խմբ. 15.12.11 N 1762-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |