Գլխավոր տեղեկություն
Համար
N 1506-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2011 թվականի N 1506-Ա

 

ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ) ՆԵՐԿՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով, ելնելով այն հանգամանքից, որ ներմուծվող կենսապատրաստուկները գրանցված են Ռուսաստանի Դաշնությունում և բացասական հետևանքներ չեն առաջացրել, ինչպես նաև հաշվի առնելով որոշ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու հրատապությունը, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների ցանկում նշված արտադրողներից անհրաժեշտ կենսապատրաստուկների` տվյալ պահին ձեռքբերման անհնարինությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ագրոհոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Ռուսաստանի Դաշնությունում գրանցված «Պոկրովի կենսապատրաստուկների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունից, «Կուրսկի կենսապատրաստուկների գործարան-«Բիոկ» ֆիրմա» դաշնային պետական ունիտար կազմակերպությունից, «Շելկովի կենսապատրաստուկների գործարան» դաշնային պետական ունիտար կազմակերպությունից և «Արմավիրի կենսապատրաստուկների ֆաբրիկա» դաշնային պետական ունիտար կազմակերպությունից ձեռք բերել և Հայաստանի Հանրապետություն ներմուծել անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների ցանկում չգրանցված կենսապատրաստուկներ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումը նախատեսված է մեկանգամյա կիրառման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. հոկտեմբերի 27
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 20-ի N 1506-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ)

 

NN
ը/կ

Կենսապատրաստուկի անվանումը

Քանակը

Արտադրող երկիրը

Արտադրող կազմակերպությունը

1.

Խոզերի դասական ժանտախտի նկատմամբ կենդանի չոր, կուլտուրալ պատվաստանյութ

10.000 դոզա

ՌԴ

«Պոկրովի կենսապատրաստուկների գործարան» ԲԲԸ

2.

Կաթնասունների տուբերկուլյոզի ալերգիկ ախտորոշիչ տուբերկուլին

128.800 դոզա

ՌԴ

«Կուրսկի կենսապատրաստուկների գործարան-«Բիոկ» ֆիրմա» դաշնային պետական ունիտար կազմակերպություն

3.

Ռոզ-Բենգալ փորձի համար բրուցելյոզի հակածին

66.666 դոզա

ՌԴ

«Շելկովի կենսապատրաստուկների գործարան» դաշնային պետական ունիտար կազմակերպություն

4.

Խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների և խոզերի հակապաստերելյոզային շիճուկ

100 լիտր

ՌԴ

«Արմավիրի կենսապատրաստուկների ֆաբրիկա» դաշնային պետական ունիտար կազմակերպություն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան