Գլխավոր տեղեկություն
Համար
N 1624-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.01/27(410).1 Հոդ.1604
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2011 թվականի N 1624-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին և 1.2-րդ կետերով.

«1.1. Զինծառայողի ամսական դրամական բավարարման մեջ հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պաշտոնական դրույքաչափը (վարձատրության ամսական չափը), զինվորական կոչման դրույքաչափը և սույն որոշման 1.2-րդ կետում նշված` զինծառայողի ստաժի համար այդ դրույքաչափերից հաշվարկվող հավելումը:

1.2. Զինծառայողի զինվորական ստաժի համար, ըստ զինվորական ծառայության տարիների, հաշվարկվում է հավելում նրա պաշտոնային դրույքաչափի (վարձատրության ամսական չափի) և զինվորական կոչման դրույքաչափի գումարի հետևյալ տոկոսաչափերով`

1) 2-5 տարվա համար` 5 տոկոս.

2) 5-10 տարվա համար` 10 տոկոս.

3) 10-15 տարվա համար` 15 տոկոս.

4) 15-20 տարվա համար` 20 տոկոս.

5) 20-25 տարվա համար` 25 տոկոս.

6) 25 և ավելի տարվա համար` 30 տոկոս:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման N 1 հավելվածը 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին և 19.2-րդ կետերով.

«19.1. Զինծառայողին օրենքի 18-րդ հոդվածով երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակվում է նաև, եթե`

1) 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ունեցել է 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմել է առնվազն 8 օրացուցային տարի, և զինվորական ծառայությունից արձակվել է մինչև 2011 թվականի նոյեմբերի 1-ը` սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (սահմանային տարիքը լրացած լինելու դեպքում).

2) զինծառայողը «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի համաձայն նշանակվել է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի (համարվել է քաղաքացիական հատուկ ծառայող)՝ մեկ տարվա ընթացքում պահպանելով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքը, 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ
ունեցել է 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմել է առնվազն 8 օրացուցային տարի, և 50 տարեկանը լրացել է մինչև 2011 թվականի հունվարի 1-ը:

19.2. Սույն կարգի 19.1-ին կետում նշված` երկարամյա ծառայության կենսաթոշակի չափը հաշվարկվում է օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. նոյեմբերի 23
Երևան