ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2011 թվականի N 1094-Ա
Ա. ԲԱԽՇՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԵԳԱՆՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանին 2011 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` Միգրացիայի և զարգացման գլոբալ ֆորումի 2011 թվականի ամփոփիչ քննարկմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Բախշյանի և Գ. Եգանյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Բախշյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|