Գլխավոր տեղեկություն
Համար
N 1625-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2011 թվականի N 1625-Ա

 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված «Պեժո PARS» մակնիշի (թողարկման տարեթիվը` 2007 թ., թափքը` 19382398, շարժիչը` 12485190351, նույնականացման համարը` NAAN1MAD87E082398 և թափքը` 19382402, շարժիչը` 12485190352, նույնականացման համարը` NAAN1MAP67E082402) յուրաքանչյուրը` 5663.8 հազ. դրամ սկզբնական արժեքով (ընդամենը` 11327.6 հազ. դրամ) ավտոմեքենաները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին գույք հանձնելու մասին» N 1893-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման հավելվածի 75-րդ տողի 4-րդ` «Քանակը» սյունակում «7» թիվը փոխարինել «5» թվով, իսկ 6-րդ` «Ընդամենը» սյունակում «39646.6» թիվը` «28319.0» թվով.

2) որոշման հավելվածի «Ընդամենը» տողում «360929.8» թիվը փոխարինել «349602.2» թվով:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 20-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 23
Երևան