Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 113-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2007.12.12/19(52) Հոդ.34
Ընդունող մարմին
Նորք-Մարաշ թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.11.2007
Ստորագրող մարմին
Նորք-Մարաշ համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Նորք-Մարաշ թաղային համայնքի ավագանի


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2007 թվականի թիվ 113-Ն

քաղ. Երևան

 

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2008 Թ. ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԶԵՂՉԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 19-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,

Նորք-Մարաշ թաղային համայնքի ավագանին որոշում է`

1. Նորք-Մարաշ համայնքի ենթակայության մսուր-մանկապարտեզներ հաճախող մեկ երեխայի 2008 թ. ամսական վարձավճարի չափը սահմանել 4000 (չորս հազար) ՀՀ դրամ:

2. Սահմանել վարձավճարի զեղչ 50 %-ի չափով, հետևյալ դեպքերում.

ա) միևնույն ընտանիքից երկու կամ երեք երեխա հաճախելու դեպքում՝ երկրորդ և երրորդ երեխաների համար.

բ) բազմազավակ (չորս և ավելի երեխա) ընտանիքների երեխայի համար.

գ) միակողմանի ծնողազուրկ երեխայի համար.

դ) զինծառայողների ընտանիքների երեխաների համար:

3. Երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ազատվում են վարձավճարից:

 

Համայնքի ղեկավար՝

Վ. Մկրտչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան