ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Նորք-Մարաշ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2007 թվականի թիվ 111-Ն
քաղ. Երևան
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ 2008 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Նորք-Մարաշ թաղային համայնքի ավագանին որոշում է`
Սահմանել Նորք-Մարաշ համայնքի վարչական տարածքում 2008 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
Համայնքի ղեկավար՝ |
Վ. Մկրտչյան |
Հավելված Նորք-Մարաշ համայնքի ավագանու 2007 թ. նոյեմբերի 26-ի թիվ 111-Ն որոշման |
1 |
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ |
|
1.1 |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար |
|
1.1.1 |
հիմնական օբյեկտների համար |
|
ա) |
մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար |
75000 դրամ |
բ) |
201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
150000 դրամ |
գ) |
501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
250000 դրամ |
դ) |
1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
350000 դրամ |
1.1.2 |
ոչ հիմնական շինությունների տեղադրման համար |
|
ա) |
մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
15000 դրամ |
բ) |
20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
25000 դրամ |
1.2 |
Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շին. թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով |
|
ա) |
չի նախատեսվում կցակառուցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսների ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն |
15000 դրամ |
բ) |
նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն |
|
բ.1) |
201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
150000 դրամ |
բ.2) |
501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
250000 դրամ |
բ.3) |
1000 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
350000 դրամ |
գ) |
նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների գործառնական նշանակության փոփոխություն |
|
գ.1) |
մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար |
75000 դրամ |
գ.2) |
201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
150000 դրամ |
գ.3) |
501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
250000 դրամ |
գ.4) |
1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
350000 դրամ |
1.3 |
Համայնքի տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար |
25000 դրամ |
1.4 |
Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար |
|
ա) |
հիմնական շինությունների ներսում վաճառքի թույլտվություն |
15000 դրամ եռամսյակի համար |
բ) |
ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի թույլտվություն |
10000 դրամ եռամսյակի համար |
1.5 |
Համայնքի տարածքում |
|
ա) |
բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար |
350 դրամ |
բ) |
հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար |
220000 դրամ տարին |
1.6 |
Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների), խաղատների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար |
|
ա) |
առևտրի օբյեկտների համար |
25000 դրամ տարին |
բ) |
հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար |
100000 դրամ տարին |
գ) |
բաղնիքների (սաունաների) համար |
200000 դրամ տարին |
դ) |
խաղատների կազմակերպման համար |
500000 դրամ տարին |
ե) |
շահումով խաղերի կազմակերպման համար |
250000 դրամ տարին |
զ) |
վիճակախաղերի կազմակերպման համար |
100000 դրամ տարին |
1.7 |
Համայնքային և քաղաքային կանոններին համապատասխան՝ ընտանի կենդանի պահելու համար |
500 դրամ տարին |
1.8 |
Համայնքի տարածքում ընթացիկ ամսվա համար մեկ քառակուսի մետր արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար |
|
ա) |
ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող |
2000 դրամ |
բ) |
թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող |
3000 դրամ |
գ) |
այլ արտաքին գովազդի համար |
2500 դրամ |
դ) |
դատարկ գովազդային վահանակի համար |
700 դրամ |
1.9 |
Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար |
500 դրամ |
2 |
ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ |
|
2.1 |
Համայնքի տարածքում շինարարության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
50000 դրամ |
2.2 |
Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ աշխատանքների համար տեղական ինքնակառավարման մարմնի փոխհատուցման վճար |
20000 դրամ |
Համայնքի ղեկավար՝ |
Վ. Մկրտչյան |