ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2011 թվականի N 1495-Ն
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1443-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ղուրսալի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից 0.5932 հեկտարը, այդ թվում՝ համայնքային սեփականություն հանդիսացող այլ հողատեսքերից 0.0232 հեկտար, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողերից 0.57 հեկտար, որից՝ 0.16 հեկտար արոտավայր, 0.41 հեկտար այլ հողատեսք, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատման համար:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ղուրսալի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան՝ մինչև փոփոխումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`
1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՂՈՒՐՍԱԼԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|