Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 179-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2007-24.11.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2007.09.19/15(48) Հոդ.26
Ընդունող մարմին
Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.07.2007
Ստորագրող մարմին
Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ  թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2007 թվականի թիվ 179-Ն

քաղ. Երևան

 

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 05.02.07 Թ. ԹԻՎ 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով.

Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանին որոշում է`

1. Ուժը կորցրած ճանաչել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 05.02.07 թ. «Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի վարչական տարածքում 2007 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 3-Ն որոշման 5-րդ և 6-րդ կետերը և այն լրացնել նոր կետով՝ հետևյալ խմբագրությամբ.

1.1. 10. Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և /կամ/ ծխախոտի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից խմիչքի և /կամ/ ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար՝

ա) հիմնական շինությունների ներսում՝ 15000 դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար.

բ) ոչ հիմնական շինությունների ներսում՝ 15000 դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար։

1.2. 11. Համայնքի տարածքում՝

ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար՝ 350 դրամ՝ յուրաքանչյուր օրվա համար.

բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար՝ 300000 դրամ՝ ընթացիկ տարվա համար։

2. 7-րդ կետը լրացնել նոր՝ «ե» և «զ» ենթակետերով՝

ե) առևտրի օբյեկտների համար՝ 50000 դրամ՝ ընթացիկ տարվա համար.

զ) վիճակախաղերի կազմակերպման համար՝ 200000 դրամ՝ ընթացիկ տարվա համար։

 

Համայնքի ղեկավար՝

Ա. Գրիգորյան