ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐ ՆՈՐՔ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2007 թվականի թիվ 62
քաղ. Երևան
ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով՝
Նոր Նորք թաղային համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Նոր Նորք համայնքի տարածքում 2008 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է)։
2. Սահմանել Նոր Նորք համայնքի տարածքում տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է)։
3. Թույլատրել համայնքի ղեկավար Դ. Պետրոսյանին համայնքի սեփականություն համարվող գույքի վարձակալության (օգտագործման) և թաղապետարանի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող գանձումներն իրականացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ պայմանագրային հիմունքներով։
Համայնքի ղեկավար՝ |
Դ. Պետրոսյան |
Հավելված 1 Նոր Նորք համայնքի թիվ 62 որոշման |
Նոր Նորք թաղային համայնքի 2008 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը
Հ Անվանումը Գումարը 1 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարության (տեղադրման)) թույլտվության համար ա) մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200.0 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար 75000 «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար բ) 201-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 150000 գ) 501-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 250000 դ) 1001-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 350000 2 Ոչ հիմնական շինությունների համար ա) մինչև 20.0 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 15000 բ) 20.0 քմ-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 25000 3 Համայնքի տարածքում գտնվող օբյեկտների քանդման աշխատանքներ սկսելու թույլտվության համար 10000 4 Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակատռուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների, շինարարության թույլտվության համար 20000 5 Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվություն ընթացիկ տարվա համար 60000 6 Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար . ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար 20000 բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար 12000 7 Համայնքի տարածքում բացօթյա վաճառքի թույլտվության համար ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվություն յուրաքանչյուր օրվա համար 350 բ) այլ ապրանքների ոգելից խմիչքի և (կամ ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն յուրաքանչյուր եռամսյակի համար 45000 գ) համայնքի տարածքում մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվություն ընթացիկ տարվա համար 240000 8 Համայնքի տարածքում օբյեկտների` ժամը 24.00-ից հետո աշխ. թույլտվության համար տարեկան ա) շահումով խաղերի կազմակերպման համար 300000 բ) բաղնիքների (սաունաների) համար 200000 գ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 150000 դ) առևտրի օբյեկտների համար 75000 ե) խաղատների համար 500000 զ) վիճակախաղերի կազմակերպման համար 150000 9 Ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն ընթացիկ տարվա համար 5000 10 Ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2000 11 Թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2500 12 Այլ արտաքին գովազդի համար 1500 13 Դատարկ գովազդային վահանակների համար 700 14 Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար ընթացիկ տարվա համար 1000 15 Նոր Նորք համայնքի սեփականություն հանդիսացող 1 քմ տարածքի դիմաց գանձվող վարձավճարի չափը ընթացիկ տարվա համար 8000
(դրամով)
Համայնքի ղեկավար՝ |
Դ. Պետրոսյան |
Հավելված 2 Նոր Նորք համայնքի թիվ 62 որոշման |
Նոր Նորք թաղային համայնքում 2008 թվականի տեղական վճարների դրույքաչափերը
(դրամով) |
1. |
Շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ |
20000 |
2. |
Համայնքի ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ |
5000 |
3. |
Համայնքի ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ |
5000 |
Համայնքի ղեկավար՝ |
Դ. Պետրոսյան |