Գլխավոր տեղեկություն
Համար
N 1251-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.11.2011-01.01.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.13/50(784) Հոդ.1113
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1251-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1041-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետի, 13-րդ հոդվածի 1-ին և 24-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) տրանսպորտային միջոցի պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

4) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 4 հավելվածի.

5) միաժամանակ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնելու համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 5 հավելվածի.

6) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ձևը՝ համաձայն N 6 հավելվածի.

7) տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային վկայագրի ձևը և նկարագիրը՝ համաձայն N 7 հավելվածի.

8) տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի ձևը և նկարագիրը՝ համաձայն N 8 հավելվածի.

9) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի ձևը՝ համաձայն N 9 հավելվածի.

10) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը՝ համաձայն N 10 հավելվածի:

2. Սահմանել, որ եթե «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և սույն որոշմամբ սահմանված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման գործողությունները կատարվում են միաժամանակ, ապա դրանք իրականացվում են որպես մեկ միասնական գործողություն, որի դեպքում ներկայացվում են սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված ցանկով նախատեսված փաստաթղթերը:

3. Սահմանել, որ`

1) սույն որոշմամբ սահմանված կարգով չհաշվառվելու (միայն տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցվելու), տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանվելու, ինչպես նաև խոտանման հիմքով տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու դեպքում համապատասխան տրանսպորտային միջոցը համարվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով պետական հաշվառումից հանված (չհաշվառված).

2) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցելու, սակայն չհաշվառելու դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայր տեղափոխելու համար տրվում են մեկօրյա ժամկետով «ժամանակավոր» համարանիշեր` դիմումի մեջ կատարված նշումի հիման վրա.

3) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված, սակայն չհաշվառված տրանսպորտային միջոցը պետական գրանցումից հանելու կամ հաշվառման ներկայացնելու նպատակով տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայրից տեղափոխելու համար տրվում են մեկօրյա ժամկետով «ժամանակավոր» համարանիշեր` դիմումի և տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հիման վրա:

(3-րդ կետը խմբ. 21.04.11 N 618-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի 11-րդ կետով, 12-րդ կետի 7-րդ ենթակետով, 16-րդ կետի 7-րդ ենթակետով, 20-րդ և 24-րդ կետերով, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 10-րդ ենթակետով սահմանված կարգի 8-րդ և 13-րդ կետերով նախատեսված վարչական ակտի, մատյանների, հաշվառման քարտի և տեղեկանքների ձևերը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1853-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերն ու 2007 թվականի oգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցներին հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր չտրամադրելու դեպքերը սահմանելու մասին» N 1041-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

7. Սույն որոշմամբ սահմանված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն ներկայացնելու վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

8. Ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն առցանց տեխնիկական միջոցներով ապահովելու հանգամանքով պայմանավորված` սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով նախատեսված դրույթներն ուժի մեջ են մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 29
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Պետական գրանցման ենթակա են Հայաստանի Հանրապետության ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված`

1) 50 սմ3 և ավելի բանվորական ծավալով շարժիչ կամ 3 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող և 50 կմ/ժ և ավելի առավելագույն արագություն զարգացնող`

ա. մոտոցիկլները,

ա1. տրիցիկլերը և քվադրոցիկլերը,

բ. թեթև մարդատար ավտոմոբիլները,

գ. բեռնատար ավտոմոբիլները,

դ. ավտոբուսները.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված տրանսպորտային միջոցների կցորդները (կիսակցորդները):

(1-ին կետը լրաց. 21.04.11 N 618-Ն)

2. Սույն ցանկի 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցներից բացառություն են կազմում (չեն գրանցվում)`

1) մրցարշավային տրանսպորտային միջոցները.

2) ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից դուրս` փակ տարածքներում շահագործվող տրանսպորտային միջոցները.

3) առանձին մասերից և պահեստամասերից հավաքված (բացառությամբ ինքնաշեն) տրանսպորտային միջոցները.

4) ճանապարհային ոստիկանությունում գրանցված, հաշվառված և գրանցումից, հաշվառումից չհանված տրանսպորտային միջոցները (միայն սեփականության իրավունքի մասով):

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքացիական իրավունքի սուբյեկտ հանդիսացող անձանց սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, տրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցների հաշվառումը վերականգնելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հաշվառման միջազգային վկայագիր տալու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություններ են համարվում տրանսպորտային միջոցների (բացառությամբ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված)`

1) հաշվառումը.

2) վերահաշվառումը.

3) հաշվառումից հանումը:

3. Հաշվառման գործողությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) վարչական մասի և տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների (այսուհետ` հաշվառման ստորաբաժանումներ) կողմից:

4. Տրանսպորտային միջոցները հաշվառվում են սեփականատերերի անվամբ, որոնք նշված են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում՝ բացառությամբ իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող, սակայն դրանց կողմից ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների (հիմնարկ, պետական մարմին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ) կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների, որոնք հաշվառվում են դրանք շահագործող կազմակերպությունների անվամբ (ֆիզիկական անձանցից բացի մյուս սուբյեկտները, այսուհետ` կազմակերպություններ):

5. Ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ նրա հաշվառման, իսկ դրա բացակայության դեպքում` ժամանակավոր հաշվառման, իսկ վերջինի բացակայության դեպքում` փաստացի բնակության վայրի:

6. Կազմակերպության անվանմամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ դրա գտնվելու վայրի, իսկ կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների տրանսպորտային միջոցները` կազմակերպության անվանմամբ` որպես գտնվելու վայր նշելով առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրը:

7. Անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են որպես ֆիզիկական անձանց անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներ:

8. Հաշվառման ստորաբաժանումների իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են oժանդակել և աջակցություն ցույց տալ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին), ինչպես նաև հնարավորություն ընձեռել ծանոթանալու հաշվառման գործողությունների ընթացակարգին անմիջական առնչություն ունեցող իրավական ակտերին կամ փաստաթղթերին, իսկ հաշվառման գործողությունների կատարումը մերժելու դեպքում` նաև մերժելու մասին որոշումներ ընդունելու հիմքերը:

9. Եթե հաշվառման գործողություն կատարելու համար ներկայացված դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը դրանք մատնացույց է անում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին)` հնարավորություն տալով շտկելու սխալները կամ համալրելու ցանկը:

10. Հաշվառման գործողությունների կատարումը մերժվում է, եթե`

1) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված չէ (բացառությամբ հաշվառումից հանելու դեպքերի).

2) (ենթակետն ուժը կորցրել է 27.10.11 N 1512-Ն)

3) տրանսպորտային միջոցն առանց իրավասու մարմնի տված թույլտվության վերասարքավորված է.

4) փաստաթղթերի բնoրինակների փոխարեն ներկայացված են դրանց` նոտարի կամ դրանք տված մարմնի կողմից չհաստատված պատճենները.

5) ներկայացված չեն տրանսպորտային միջոցը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված փաստաթղթերը.

6) առկա է տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն.

7) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը գտնվում է հետախուզման մեջ.

8) եթե արգելադրում է կիրառվել հաշվառման գործողությունների կատարման նկատմամբ.

9) սույն կարգի 11.1-ին կետով նախատեսված եղանակներով ստուգում իրականացնելու արդյունքում պարզվում է, որ չկա ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր (բացառությամբ տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքերի, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցների, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, պարտադիր ապահովագրման ենթակա չէ).

10) մեկից ավելի սեփականատերերի առկայության դեպքում բացակայում է նրանց համաձայնությունը տրանսպորտային միջոցը նրանցից մեկի անվամբ հաշվառելու համար:

(10-րդ կետը փոփ. 21.04.11 N 618-Ն, փոփ., խմբ. 27.10.11 N 1512-Ն)

11. Հաշվառման գործողությունների կատարումը մերժելու դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) նույն oրը տրվում է հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին գրավոր վարչական ակտ (որոշում), որում նշվում է մերժման իրավական հիմքը:

11.1. Հաշվառման գործողությունների իրականացման ընթացքում, բացի սույն կարգի II-VI գլուխներով նախատեսված գործողություններից, հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը համապատասխան տեղեկատվական համակարգի, «www.paap.am» էլեկտրոնային կայքի կամ առկայության դեպքում` պայմանագրի կամ կտրոնի միջոցով ստուգում է նաև հաշվառվող, վերահաշվառվող կամ հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը հաշվառման մեջ գտնվելու ժամանակահատվածում պարտադիր ապահովագրված լինելու հանգամանքը, եթե օրենքով տվյալ տրանսպորտային միջոցի համար նման ապահովագրությունը պարտադիր է (պարտադիր է եղել):

(11.1 կետը լրաց. 21.04.11 N 618-Ն, խմբ. 27.10.11 N 1512-Ն)

 

II. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

12. Տրանսպորտային միջոցի հաշվառման դեպքում հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը՝

1) ստուգում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով.

2) ստուգում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե դա ներկայացնելը պարտադիր է).

3) ստուգում է տրանսպորտային միջոցի փաստաթղթային և իրական տվյալների համապատասխանությունը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի).

4) ստուգում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի, հենասարքի (ամրաշրջանակի) և շարժիչի տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր մասերի շտեմարանում.

5) ստուգում է oրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթերը.

6) իրազեկում է ցանկալի համարանիշեր ստանալու հնարավորության մասին.

7) հաշվառման տվյալները գրառում է տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) մատյանում, հատկացնում հիմնական համարանիշեր (այսուհետ` համարանիշեր) (բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքերի), մուտքագրում համակարգիչ, լրացնում տրանսպորտային միջոցի հաշվառման քարտ և տպագրում հաշվառման վկայագիր, որը հաշվառման համարանիշերի հետ միասին հաշվառման օրը տալիս է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) և վերադարձնում անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե այն ներկայացվել է): Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ կամ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձի կողմից դեղին հիմնագույնի համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերվելու դեպքում հատկացվող համարանիշերը չեն տրվում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին), այլ ի պահ են վերցվում հաշվառման ստորաբաժանման կողմից, եթե դեղին հիմնագույնի համարանիշերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեն հանձնվել ճանապարհային ոստիկանություն:

(12-րդ կետը փոփ., լրաց. 15.09.11 N 1378-Ն, փոփ. 27.10.11 N 1512-Ն)

 

III. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Տրանսպորտային միջոցի վերահաշվառումն իրականացվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում նշված տվյալների (սեփականատիրոջ անձնագրային տվյալներից անվան, ազգանվան, ֆիզիկական անձանց հաշվառման վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի, տրանսպորտային միջոցի թափքի, շարժիչի կամ այլ համարակիր մասերի համարների), ինչպես նաև թափքի (խցիկի) գույնի կամ համարանիշերի փոփոխության կամ տրանսպորտային միջոցի վերասարքավորման դեպքում:

14. Ֆիզիկական անձանց հաշվառման վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության հետ կապված տրանսպորտային միջոցի վերահաշվառումը, եթե այն առաջացնում է հաշվառման ստորաբաժանման փոփոխություն, իրականացվում է տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու և հաշվառելու եղանակով, որի դեպքում հաշվառման համարանիշերը, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ցանկությամբ, կարող են չհանձնվել և հաշվառման ժամանակ չփոխանակվել:

15. Տրանսպորտային միջոցի վերահաշվառման դեպքում հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը՝

1) ստուգում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով.

2) ստուգում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը.

3) ստուգում է տրանսպորտային միջոցի փաստաթղթային և իրական տվյալների համապատասխանությունը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի).

4) ստուգում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի, հենասարքի (ամրաշրջանակի) և շարժիչի տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր (մասերի) շտեմարանում.

5) ստուգում է oրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթերը.

6) վերահաշվառման տվյալները գրառում է տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) մատյանում, մուտքագրում համակարգիչ, փոփոխություններ է կատարում տրանսպորտային միջոցի հաշվառման քարտում և տպագրում հաշվառման վկայագիր, որը հաշվառման համարանիշերի հետ միասին (եթե համարանիշերը փոփոխվում են) վերահաշվառման օրը տալիս է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (լիազորված անձին, ներկայացուցչին) և վերադարձնում անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե այն չի փոխվել):

(15-րդ կետը փոփ. 27.10.11 N 1512-Ն)

 

IV. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

16. Տրանսպորտային միջոցի հաշվառումից հանումն իրականացվում է`

1) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության դեպքում.

2) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում.

3) տրանսպորտային միջոցի խոտանման դեպքում:

17. Տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը՝

1) ստուգում է տրանսպորտային միջոցը հաշվառումից հանող սեփականատիրոջ (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով.

2) ստուգում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը չի կատարվել ճանապարհային ոստիկանությունում) կամ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթը.

3) ստուգում է տրանսպորտային միջոցի փաստաթղթային և իրական տվյալների համապատասխանությունը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի).

4) ստուգում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի, հենասարքի (ամրաշրջանակի) և շարժիչի տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր ագրեգատների (մասերի) շտեմարանում.

5) ստուգում է oրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթերը.

6) հաշվառումից հանելու տվյալները գրառում է տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցումից և պետական հաշվառումից հանելու մատյանում, հատկացնում «տարանցիկ» («ժամանակավոր») համարանիշեր (բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում 16-րդ կետի 3-րդ ենթակետում և 18.1-ին կետում նշված դեպքերի), ինչպես նաև այն դեպքերի, երբ սեփականատիրոջ փոփոխությամբ պայմանավորված` տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու հետ միաժամանակ իրականացվում է դրա հաշվառումը՝ նույն հաշվառման ստորաբաժանման կողմից), փոփոխություններ կատարում տրանսպորտային միջոցի հաշվառման քարտում և համակարգչում ու տպագրում է տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու մասին տեղեկանք, որը «տարանցիկ» («ժամանակավոր») համարանիշերի հետ միասին հաշվառումից հանելու օրը տալիս է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (լիազորված անձին, ներկայացուցչին) և վերադարձնում անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը (տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը չի վերադարձվում):

(17-րդ կետը փոփ. 21.04.11 N 618-Ն, 15.09.11 N 1378-Ն, 27.10.11 N 1512-Ն)

18. Հաշվառումից հանելիս՝ բացառությամբ սույն կարգի 14-րդ և 18.1-ին կետերում նշված դեպքերի, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը հանձնվում են հաշվառման ստորաբաժանում և դրանց փոխարեն տրվում են`

1) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության դեպքում`

ա. երբ տրանսպորտային միջոցը հաշվառվելու է այլ հաշվառման ստորաբաժանման կողմից` «տարանցիկ» համարանիշեր,

բ. երբ տրանսպորտային միջոցը հաշվառվելու է այլ մարմինների կողմից` «ժամանակավոր» համարանիշեր` 15 օր ժամկետով,

գ. երբ տրանսպորտային միջոցը հաշվառվելու է նույն հաշվառման ստորաբաժանման կողմից` «տարանցիկ» համարանիշեր (տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ցանկությամբ տրանսպորտային միջոցը նույն պահին չհաշվառելու դեպքում).

2) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում` «տարանցիկ» համարանիշեր:

(18-րդ կետը փոփ. 15.09.11 N 1378-Ն)

18.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ կամ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց դեղին հիմնագույնի համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցներ օտարվելու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշերը, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, չեն հանձնվում (ի պահ հանձնված հիմնական համարանիշերը համարվում են հանձնված) հաշվառման ստորաբաժանում, և տրանսպորտային միջոցի նոր սեփականատիրոջը (նրա ներկայացուցչին) «տարանցիկ» կամ «ժամանակավոր» համարանիշեր չեն տրվում:

(18.1 կետը լրաց. 15.09.11 N 1378-Ն)

 

V. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

19. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (ներկայացուցիչը) տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում դիմում և հանձնում հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը: Այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունում չէ, կամ նրա բնակության վայրը հայտնի չէ, տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու մասին դիմում կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ` դիմումում նշելով սեփականատիրոջ կողմից դիմումը չներկայացնելու պատճառները:

(19-րդ կետը փոփ. 16.12.10 N 1687-Ն, լրաց. 21.04.11 N 618-Ն)

19.1. Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը չեն ներկայացվում, եթե`

1) տրանսպորտային միջոցը հափշտակվելու հետ կապված գտնվում է հետախուզման մեջ.

2) դատարանի որոշմամբ տրանսպորտային միջոցի օգտագործումն արգելված է կամ իրավասու պետական մարմնի կողմից տրանսպորտային միջոցի օգտագործման նկատմամբ կիրառվել է արգելանք կամ տրանսպորտային միջոցը գտնվում է կալանքի տակ:

(19.1 կետը լրաց. 21.04.11 N 618-Ն)

20. Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու տվյալները գրառվում են տրանսպորտային միջոցները պետական հաշվառումից ժամանակավոր հանելու և հաշվառումը վերականգնելու մատյանում, փոփոխություններ են կատարվում տրանսպորտային միջոցների հաշվառման քարտում ու համակարգչում, և տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրվում է հաշվառումից ժամանակավոր հանելու մասին տեղեկանք:

21. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (ներկայացուցիչը) հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու համար հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում դիմում և տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու մասին տեղեկանք:

(21-րդ կետը փոփ. 16.12.10 N 1687-Ն)

22. Հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու տվյալները գրառվում են տրանսպորտային միջոցները պետական հաշվառումից ժամանակավոր հանելու և հաշվառումը վերականգնելու մատյանում, փոփոխություններ են կատարվում տրանսպորտային միջոցների հաշվառման քարտում ու համակարգչում, և տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) վերադարձվում են հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը:

 

VI. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

23. Տրանսպորտային միջոցների հաշվառման միջազգային վկայագիր ստանալու համար անձը հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում`

1) դիմում.

2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

3) հաշվառման վկայագիր.

4) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:

24. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիր տալու համար հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը տվյալները գրառում է տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիր տալու մատյանում, լրացնում տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիր և նույն օրը տալիս է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին):

 

VII. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

25. Տրանսպորտային միջոցները մինչև 18 տարեկան կամ անգործունակ ճանաչված քաղաքացիների անվամբ հաշվառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենսգրքով սահմանված կարգով՝ նրանց ներկայացնող անձանց դիմումների հիման վրա:

26. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են այդ կազմակերպությունների անվանմամբ և հաշվառումից հանվում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա:

27. Դիվանագիտական գործակալներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում, վերահաշվառվում և հաշվառումից հանվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա, իսկ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի այլ անդամներին պատկանող տրանսպորտային միջոցները` փոխադարձության սկզբունքով` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա:

27.1. (27.1 կետն ուժը կորցրել է 27.10.11 N 1512-Ն)

28. Եթե տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ հաշվառման վկայագիրը տալ հաշվառման (վերահաշվառման) oրը, ապա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրվում է հաշվառման ժամանակավոր վկայագիր` մինչև մեկ ամիս ժամկետով, որը նա ցանկացած ժամանակ իրավասու է փոխելու հիմնական հաշվառման վկայագրով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) հաշվառման գործողություններ կատարելու համար հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը՝ բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`

1) դիմում.

2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում է հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունը.

3) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական (բացառությամբ հաշվառումից հանելու դեպքերի, եթե գործարքը չի կատարվել ճանապարհային ոստիկանությունում) կամ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ.

4) (ենթակետն ուժը կորցրել է 27.10.11 N 1512-Ն)

5) oրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ oրենքով սահմանված դեպքերի):

(1-ին կետը փոփ. 27.10.11 N 1512-Ն )

2. Բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից՝ ներկայացվում են նաև`

1) (ենթակետն ուժը կորցրել է 27.10.11 N 1512-Ն)

2) տրանսպորտային միջոցի վերահաշվառման դեպքում`

ա. տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,

բ. վերահաշվառման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ (բացառությամբ տրանսպորտային միջոցի գույնը կամ համարանիշերը փոխելու դեպքերի),

գ. (պարբերությունն ուժը կորցրել է 27.10.11 N 1512-Ն)

3) տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում`

ա. տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,

բ. հաշվառման համարանիշեր,

գ. (պարբերությունն ուժը կորցրել է 21.04.11 N 618-Ն)

(2-րդ կետը փոփ. 21.04.11 N 618-Ն, 27.10.11 N 1512-Ն)

3. Տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում չի ներկայացվում՝

1) եթե առկա է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու խոչընդոտ (տրանսպորտային միջոցի փոխարեն ներկայացվում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանք).

2) տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված՝ հաշվառումից հանելու դեպքում.

3) տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու դեպքում.

4) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրը փոփոխվելու հետ կապված հաշվառման գործողություններ կատարելու, ինչպես նաև կորած հաշվառման վկայագրի կամ կորած հաշվառման համարանիշի փոխարեն նորն ստանալու դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցը գրանցելու դեպքում՝

1) դիմում.

2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում են հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունները.

3) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ.

4) նախկինում գրանցված լինելու դեպքում՝ գրանցումից հանելու մասին տեղեկանք, իսկ հաշվառված լինելու դեպքում` նաև հաշվառումից հանելու մասին տեղեկանք.

5) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ՝ անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.

6) (ենթակետն ուժը կորցրել է 27.10.11 N 1512-Ն)

7) տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշեր (եթե առկա են).

8) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները:

(1-ին կետը փոփ. 28.04.11 N 636-Ն, 27.10.11 N 1512-Ն)

2. Տրանսպորտային միջոցը գրանցումից հանելու դեպքում`

1) դիմում.

2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում են հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունները.

3) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական (եթե գործարքը կատարվել է ճանապարհային ոստիկանությունում) կամ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ:

(2-րդ կետը փոփ. 28.04.11 N 636-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) միաժամանակ տրանսպորտային միջոցը գրանցելու և հաշվառելու դեպքում հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը՝ բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`

1) դիմում.

2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում են հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունները.

3) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ.

4) նախկինում գրանցված լինելու դեպքում՝ գրանցումից հանելու մասին տեղեկանք, իսկ հաշվառված լինելու դեպքում` նաև հաշվառումից հանելու մասին տեղեկանք.

5) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ՝ անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.

6) (ենթակետն ուժը կորցրել է 27.10.11 N 1512-Ն)

7) տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշեր (եթե առկա են).

8) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները.

9) (ենթակետն ուժը կորցրել է 27.10.11 N 1512-Ն)

10) oրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ oրենքով սահմանված դեպքերի):

(1-ին կետը փոփ. 28.04.11 N 636-Ն, 27.10.11 N 1512-Ն)

2. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) միաժամանակ տրանսպորտային միջոցը գրանցումից և հաշվառումից հանելու դեպքում հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը՝ բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`

1) դիմում.

2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում են հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունները.

3) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական (եթե գործարքը կատարվել է ճանապարհային ոստիկանությունում) կամ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ.

4) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ՝ անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.

5) (ենթակետն ուժը կորցրել է 27.10.11 N 1512-Ն)

6) հաշվառման վկայագիր.

7) հաշվառման համարանիշեր.

8) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները.

9) (ենթակետն ուժը կորցրել է 27.10.11 N 1512-Ն)

10) oրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ oրենքով սահմանված դեպքերի):

(2-րդ կետը փոփ. 28.04.11 N 636-Ն, 27.10.11 N 1512-Ն)

3. Տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում չի ներկայացվում՝

1) եթե առկա է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու խոչընդոտ (տրանսպորտային միջոցի փոխարեն ներկայացվում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանք).

2) տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված՝ հաշվառումից հանելու դեպքում.

3) տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու դեպքում.

4) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրը փոփոխվելու հետ կապված հաշվառման գործողություններ կատարելու, ինչպես նաև կորած հաշվառման վկայագրի կամ կորած հաշվառման համարանիշի փոխարեն նորն ստանալու դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Ձ Ե Վ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

ՎԿԱՅԱԿԱՆ N 00 AA 000000

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

_____________________________________________________________________________

(սեփականատիրոջ (համասեփականատերերի) ազգանունը, անունը, հայրանունը)

_____________________________________________________________________________

(անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)

_____________________________________________________________________________

(կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը և պետական ռեգիստրի վկայականի համարը)

_____________________________________________________________________________

(հաշվառման (բնակության, կազմակերպության դեպքում՝ գտնվելու) վայրը)

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

 

Մակնիշը (տիպարը)__________________ թողարկման տարեթիվը_____________________

տեսակը ______________________ նույնացման համարը (VIN) ________________________

թափքի համարը _____________ հենասարքի (ամրաշրջանակի) համարը ________________

շարժիչի համարը ______________________________

շարժիչի հզորությունը __________________________

 

Սեփականության իրավունքը ծագել է ____ _____________ 20___ թ., ________________

______________________________________________________________ -ի հիման վրա:

Այլ նշումներ _________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության

«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության

_________________________________________

 (ստորաբաժանման անվանումը)

 

հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավար

 _________________

 ___________________

 

  (ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

____ _______________ 20___ թ.

 Կ.Տ.

 

(Հավելվածը լրաց. 21.04.11 N 618-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Ձ Ե Վ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

Դիմերես

 

Ներմուծեք նկարագրությունը_909

 

Դարձերես

 

Ներմուծեք նկարագրությունը_910

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը 86 x 54 մմ չափերով պլաստիկ քարտ է:

2. Ձևաթղթի ամբողջ մակերևույթը պատված է պաշտպանիչ բազմագույն միահյուսվող մանրանախշով, որում գերիշխում է երկնագույնը:

3. Առանձին տարրեր պատկերված են հետևյալ կերպ՝

1) դիմերեսը (վերևից ներքև, ձախից աջ)՝

ա. քարտի վերևի եզրից 2,5 մմ հեռավորության վրա քարտի ամբողջ երկարությամբ անցնում են կապույտ գույնի և 2,8 մմ հաստությամբ 3 հորիզոնական շերտագծեր, որոնց միջև եղած հեռավորությունը 0,3 մմ է,

բ. ձախ եզրից 5 մմ-ի վրա, որտեղ 15 մմ երկարությամբ հորիզոնական շերտագծերը միաձուլվում են, զետեղված է Հայաստանի Հանրապետության միջազգային նույնականացումը՝ «AM» 13 x 3.5 մմ չափերով և սպիտակ գույնով,

գ. վերևի շերտագծի կենտրոնով՝ աջ եզրից 1,4 մմ-ի վրա, սպիտակ գույնով, 6 կետաչափ տպատառով տպված է «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ» անվանումը հայերենով,

դ. երկրորդ շերտագծի կենտրոնով՝ աջ եզրից 1,4 մմ-ի վրա, 6 կետաչափ տպատառով, սպիտակ գույնով տպված է «VEHICLE REGISTRATION CERTIFICATE» անվանումն անգլերենով,

ե. երրորդ շերտագծի կենտրոնով՝ աջ եզրից 1,4 մմ-ի վրա, 6 կետաչափ տպատառով, սպիտակ գույնով տպված է «СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС» անվանումը ռուսերենով,

զ. քարտի աջ կողմից՝ կապույտ հորիզոնական շերտագծից ներքև, աջ եզրից 8,6 մմ հեռավորության վրա, վերևից ներքև անցնում են 3 ուղղաձիգ շերտեր՝ 32 x 3,1 մմ չափերի, որոնք խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության ազգային դրոշը: Շերտերի գույները ձախից աջ հետևյալն են՝ կարմիր, կապույտ, նարնջագույն,

է. ուղղագիծ շերտագծերի վրա՝ կենտրոնում, աջ եզրից 13 մմ հեռավորության վրա գտնվող կենտրոնով պատկերված են 2,5 մմ, 4,2 մմ, 7 մմ, 8 մմ, 9 մմ և 10 մմ տրամաչափերով օղակներ: Կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության միջազգային «AM» նույնականացումը, իսկ 4,2 մմ տրամագծով օղակի ներսում` պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ՝

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,

ը. ավելի ներքևում՝ 15 x 3 մմ չափի և մոխրագույն ֆոնի վրա, զետեղված է սպիտակ գույնով և 8 կետաչափ տպատառով «ARMENIA» գրառումը,

թ. քարտի վերևի եզրից 12,5 մմ-ի և ձախ եզրից 2,6 մմ-ի վրա զետեղված են իրարից 0,6 մմ հեռավորության վրա գտնվող 2 անձնավորման դաշտեր՝ 81 x 3,1 մմ չափերի,

ժ. վերևի դաշտի կենտրոնում՝ քարտի ձախ եզրից 6,1 մմ հեռավորության վրա, տպված է «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ» բառը, իսկ երկրորդ դաշտի կենտրոնում՝ «OWNER» բառը: Այդ երկու դաշտերի կենտրոնում՝ դաշտի ձախ եզրից 0,4 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի ընթացիկ համարը,

ժա. 0,4 մմ ներքև և ձախ եզրից 2 մմ դեպի աջ զետեղված են իրարից 0,8 մմ հեռավորության վրա գտնվող 60 x 3,1 մմ չափերի 6 անձնավորեցման դաշտեր,

ժբ. վերևի դաշտի կենտրոնում՝ քարտի ձախ եզրից 6,1 մմ հեռավորության վրա, տպված են «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ» բառերը, իսկ չորրորդ դաշտի կենտրոնում՝ «ADDRESS» բառը: Երրորդ և չորրորդ դաշտերի կենտրոնում՝ դաշտի ձախ եզրից 0,4 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի ընթացիկ համարը,

ժգ. 2 մմ ներքև և քարտի ձախ եզրից 2,6 մմ դեպի աջ, ձախից աջ զետեղված են իրարից 1,9 մմ հեռավորության վրա գտնվող 31,8 x 5 մմ և 26,1 x 5 մմ չափերի 2 անձնավորման դաշտեր,

ժդ. ձախ դաշտի կենտրոնով՝ դաշտի ձախ եզրից 0,4 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի հերթական համարը, այնուհետև դաշտի ձախ եզրից 3,5 մմ-ի վրա իրար տակ տպված են «ՏՐՎԱԾ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» և «ISSUED AT POLICE RA» բառերը,

ժե. աջ դաշտի կենտրոնով՝ դաշտի ձախ եզրից 0,4 մմ հեռավորության վրա տպված է դաշտի հերթական համարը, այնուհետև դաշտի ձախ եզրից 3,3 մմ-ի վրա իրար տակ տպված են «ԱՄՍԱԹԻՎԸ» և «DATE» բառերը,

ժզ. ավելի աջ զետեղված է տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի համարի 18,1 x 3 մմ չափերի դաշտը,

ժէ. անձնավորման դաշտերն առաջանում են հիմնական խորքային նկարից երկնագույն գույնի հեռացմամբ, իսկ դաշտերի նշումները տպված են կապույտ (PANTONE Blսe 072 Ս) գույնով և 3,8 կետաչափ տպատառով,

ժը. քարտի ներքևում, մինչև ներքևի եզրը 2,8 մմ հեռավորության վրա, քարտի ամբողջ երկարությամբ, 0,2 մմ բարձրության հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ՝

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,

ժթ. քարտի ներքևում` մինչև ներքևի եզրը 1,9 մմ հեռավորության վրա, քարտի ամբողջ երկարությամբ անցնում է կապույտ գույնի և 0,6 մմ հաստության լայնակի գիծ.

2) դարձերեսը (վերևից ներքև, ձախից աջ)՝

ա. քարտի վերևի եզրից 2,6 մմ ներքև՝ քարտի ամբողջ երկայնքով, 0,2 մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ՝

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,

բ. քարտի վերևի եզրից 3,3 մմ-ի և ձախ եզրից 3 մմ-ի վրա տեղակայված է 81 x 41 մմ չափի ուղղանկյուն, որն առաջանում է հիմնական խորքային նկարից երկնագույն գույնի հեռացմամբ,

գ. անձնավորման դաշտերով աղյուսակը զետեղված է ուղղանկյան ներսում: Աղյուսակի կետերն իրարից բաժանված են կապույտ (PANTONE Blսe 072 Ս) գույնի ուղղահայաց և հորիզոնական 0,27 մմ հաստության գծերով,

դ. աղյուսակի 5 ուղղահայաց գծերն ունեն 41 մմ երկարություն և տեղակայված են ձախ եզրից համապատասխանաբար 2,8 մմ, 5,4 մմ, 43,4 մմ, 81,3 մմ և 83,9 մմ հեռավորությամբ,

ե. առաջին և չորրորդ սյունակների բջիջների կենտրոնում, 1,8 մմ տրամագծով շրջաններում զետեղված են բջիջների համարները՝ 4 կետաչափ Helvetica Bold տպատառով,

զ. երկրորդ և երրորդ սյունակների բջիջներում՝ ուղղահայաց գծից 0,8 մմ դեպի աջ, իրար տակ հայերենով և անգլերենով տպված են անձնավորման դաշտերի անվանումները,

է. քարտի ներքևից 8,6 մմ բարձրության վրա 81 մմ երկարությամբ անցնում է կապույտ (PANTONE Blսe 072 Ս) գույնի և 0,4 մմ հաստության լայնակի գիծ, որում սպիտակ տառերով անցնում է պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ՝

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,

ը. քարտի ներքևի եզրից 2,8 մմ բարձր անձնավորվում է 5 x 54,4 մմ չափերով դաշտում նրբագծային ծածկագիր (ծածկագրի երկարությունը՝ 14 նիշ),

թ. քարտի ներքևի եզրից 2,8 մմ բարձրության վրա տպագրվում են «Օտարման հիմք չէ» և «IS NOT A BASELINE FOR ALIENATION» բառերը,

ժ. քարտի ներքևի եզրից 2 մմ բարձր, և աջ եզրից 15 մմ հեռավորության վրա խորքային պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի ուրվագիծը:

4. Անձնավորեցումից հետո քարտի դիմերեսի ամբողջ մակերեսը պատվում է հատուկ պաշտպանիչ թաղանթով, որը տարբեր անկյուններով դիտելիս ամբողջ մակերեսով պատկերում է Հայաստանի Հանրապետության քարտեզի տարբեր չափերի ուրվագծեր, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը և բազմիցս կրկնվող «A» տառը:

5. «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ»-«OWNER», «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ»-«ADDRESS», «ՏՄ ՏԵՍԱԿԸ»-«VEHICLE CATEGORY», «ԹԱՓՔԻ ՏԵՍԱԿԸ»-«BODY TYPE», «ԳՈՒՅՆԸ»-«COLOUR» և «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ»-«SPECIAL OBSERVATIONS» անձնավորման դաշտերի տվյալներն անցկացվում են համապատասխանաբար հայերենով և անգլերենով (7 կետաչափ տպատառ): Մնացած բոլոր դաշտերը լրացվում են միայն լատինատառ:

6. Դաշտերը լրացվում են հետևյալ կերպ՝

1) դիմերեսը (7 կետաչափ տպատառ)՝

ա. «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ»-«OWNER»՝ սեփականատիրոջ ազգանունը, անունը և հայրանունը կամ կազմակերպության (հիմնարկության) անվանումը (յուրաքանչյուր լեզվով առավելագույնը՝ 40 նիշ),

բ. «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ»-«ADDRESS»՝ մարզ, համայնք, բնակավայր, փողոց, տուն, բնակարան (յուրաքանչյուր լեզվով առավելագույնը՝ 100 նիշ),

գ. «ԱՄՍԱԹԻՎԸ»-«DATE»` հաշվառման ամսաթիվը (10 նիշ),

դ. հաշվառման վկայագրի համարը՝ ներքևի աջ անկյունում (2 տառ, 6 թիվ).

2) դարձերեսը (6,5 կետաչափ տպատառ)՝

ա. «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԸ»-«REGISTRATION NUMBER» (առավելագույնը 10 նիշ), 8 կետաչափ տպատառ,

բ. «ՄԱԿՆԻՇԸ»-«MARK» և «ՏԻՊԱՐԸ»-«TYPE»՝ առավելագույնը 30-ական նիշ,

գ. «ՏՄ ՏԵՍԱԿԸ»-«VEHICLE CATEGORY»՝ յուրաքանչյուր լեզվով առավելագույնը՝ 20 նիշ,

դ. «ԹԱՓՔԻ ՏԵՍԱԿԸ»-«BODY TYPE»՝ յուրաքանչյուր լեզվով առավելագույնը՝ 20 նիշ,

ե. «ԳՈՒՅՆԸ»-«COLOUR»` յուրաքանչյուր լեզվով առավելագույնը՝ 30 նիշ,

զ. «ԹՈՂԱՐԿՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ»-«YEAR OF ISSUE»՝ 4 նիշ,

է. «ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ»-«VIN»՝ առավելագույնը 25 նիշ,

ը. «ՇԱՐԺԻՉԻ ՀԱՄԱՐԸ»-«ENGINE NUMBER»՝ առավելագույնը 25 նիշ,

թ. «ՀԵՆԱՍԱՐՔԻ ՀԱՄԱՐԸ»-«CHASSIS NUMBER»՝ առավելագույնը 25 նիշ,

ժ. «ԹԱՓՔԻ ՀԱՄԱՐԸ»-«BODY NUMBER»՝ առավելագույնը 25 նիշ,

ժա. «ՇԱՐԺԻՉԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ (ԿՎՏ/Ձ.ՈՒ.)»-«ENGINE POWER (KW/HP)»՝ 9 նիշ,

ժբ. «ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ (ԿԳ)»-«PERMISSIBLE MAXIMUM WEIGHT (Kg)»՝ 6 նիշ,

ժգ. «ԶԱՆԳՎԱԾԸ` ԱՌԱՆՑ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ (ԿԳ)»-«NET WIGHT (Kg)»՝ 6 նիշ,

ժդ. «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ»-«SPECIAL OBSERVATIONS»՝ յուրաքանչյուր լեզվով առավելագույնը 36 նիշ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Ձ Ե Վ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

LA REPUBLIQUE DE ARMENIE

REPUBLIC OF ARMENIA

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ

LA CIRKULATION INTERNATIONALE ROUTIERE

INTERNATIONAL ROAD TRAFFIC

МЕЖДУНАРОДНОЕ ДОРОЖНОЕ ДВИЖЕНИЕ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ

CERTIFICAT D’IMMATRICULATION

REGISTRATION CERTIFICATE OF VEHICLE

СВИДЕТЕЛЬСТВО УЧЕТА ТРАНСПОРТНОГО СРЕДСТВА

 

 

AA N

 

A Registration number ___________________

 Учетный номер

B Production year ____________________

 Год выпуска

C Owner or Holder ________________________

  Владелец


  ________________________

 Address _______________________

  Место жительства

  _______________________

D Mark, type _______________________

  Марка, модель ТС

 _______________________

 Engine N ______________________

  Двигатель

 Chassi N _____________________

  Шасси

 Body N _____________________

  Кузов

 Colour ______________________

  Цвет

     

E VIN ________________________________

 Идентификационный номер

F Valid by ___________________________

  Действительно до

G Permissible max. weight (kg) ____________

 Разр. максим. масса (кг)

H Net weight (kg) _________________________

 Масса без нагрузки (кг)

 Special notes _________________________

 Особые отметки 

_________________________

 Issued at _________________________

 Выдано

 Issue date _________________________

  Дата выдачи

 Firma _________________________

 Подпись

P.P.

М.П.

 

Օտարման հիմք չէ

Is not a baseline for alienation

Не является основой для отчуждения

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիրը (այսուհետ` միջազգային վկայագիր) 86,7 x 120 մմ չափսերի` չորս էջից բաղկացած երկնագույն գրքույկ է:

2. Միջազգային վկայագրի առաջին էջի վրա վերևից ներքև հերթականությամբ (հայերեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն) տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «LA REPUBLIQUE DE ARMENIE», «REPUBLIC OF ARMENIA», «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ» բառերը, Հայաստանի Հանրապետության «AM» տարբերիչ նշանը, «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ», «INTERNATIONAL ROAD TRAFFIC», «LA CIRKULATION INTERNATIONALE ROUTIERE» և «МЕЖДУНАРОДНОЕ ДОРОЖНОЕ ДВИЖЕНИЕ» բառերը, «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ», «REGISTRATION CERTIFICATE OF VEHICLE», «CERTIFICAT D'IMMATRICULATION», «СВИДЕТЕЛЬСТВО УЧЕТА ТРАНСПОРТНОГО СРЕДСТВА» բառերը և միջազգային վկայագրի սերիան ու համարը` «ME N»:

3. Միջազգային վկայագրի 2-րդ, 3-րդ և 4-րդ էջերը լրացվում են անգլերեն և ռուսերեն:

4. Միջազգային վկայագրի 2-րդ էջում հերթականությամբ լրացվում են`

1) «A Registration nսmber»-«Учетный номер» տողում` տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը (oրինակ` 61 ԼU 500).

2) «B Prodսction year»-«Год выпуска» տողում` տրանսպորտային միջոցի արտադրության տարեթիվը.

3) «C Owner or Holder»-«Владелец» տողում` միջազգային վկայագիրն ստացողի ազգանունը, անունը (oրինակ` «CHILINGARYAN ARMAN», «ЧИЛИНГАРЯН АРМАН») կարող է լրացվել նաև հայրանունը կամ ամուսնու անունը.

4) «Address»-«Место жительства» տողում` միջազգային վկայագիրն ստացողի բնակության վայրը (հասցեն) (oրինակ` «Mamikonian st. #10/5, YEREVAN, RA», «РА, г. Ереван, ул. Мамиконяна, дом 10, кв. 5»).

5) «D Mark, type»-«Марка, модель ТС» տողում` տրանսպորտային միջոցի մակնիշը և մոդելը (oրինակ` VAZ-2110).

6) «Engine»-«Двигатель» տողում` տրանսպորտային միջոցի շարժիչի համարը.

7) «Cհassi»-«Шасси» տողում` տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի համարը.

8) «Body»-«Кузов» տողում` տրանսպորտային միջոցի թափքի համարը.

9) «Coloսr»-«Цвет» տողում՝ տրանսպորտային միջոցի գույնը:

5. Միջազգային վկայագրի 3-րդ էջում հերթականությամբ լրացվում են`

1) «E VIN»-«Идентификационный номер» տողում` տրանսպորտային միջոցի նույնացման համարը.

2) «G Permissible max weigհt (kg)»-«Разр. максим. масса (кг)» տողում` տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածը.

3) «H Neհt weigհt (kg)»-«Масса без нагрузки (кг)» տողում` տրանսպորտային միջոցի զանգվածը` առանց բեռնվածության.

4) «Special notes»-«Особые отметки» տողում` տրանսպորտային միջոցին վերաբերող հատուկ նշումները կամ, կցորդի առկայության դեպքում, վերջինիս մակնիշը և հաշվառման համարանիշը.

5) «Issսed at»-«Выдано» տողում` «POLICE RA».

6) «Issսe date»-«Дата выдачи» տողում` միջազգային վկայագիրը տալու ամսաթիվը (oրինակ` 24.02.2002).

7) «F Valid by»-«Действительно до» տողում` միջազգային վկայագրի գործողության ժամկետը.

8) «Firma»-«Подпись» տողում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ միջազգային վկայագիրը հատկացնող ստորաբաժանման ղեկավարի ազգանունը, ստորագրությունը և կնիքի տեղը:

6. Միջազգային վկայագրի 4-րդ էջում հերթականությամբ տպագրվում են «Օտարման հիմք չէ», «Is not a baseline for alienation» և «Не является основой для отчуждениЯ» բառերը, իսկ ազատ մասը նախատեսված է այլ նշումների համար:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Ձ Ե Վ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

 

Ներմուծողը __________________________________________________________________________

 (անունը, ազգանունը, հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրը)

____________________________________________________________________________________

 (կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը, կազմակերպության դեպքում` գտնվելու վայրը)

____________________________________________________________________________________

Հաշվառման համարանիշը ______________________ մակնիշը, տիպարը _______________________

տեսակը ____________________________________ թափքի տեսակը __________________________

շարժիչի համարը ____________________________ թափքի համարը ___________________________

հենասարքի (ամրաշրջանակի) համարը ____________________ թողարկման տարեթիվը ____________

գույնը ________________________________ նույնացման համարը (VIN) _______________________

Հատուկ նշումներ _____________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

Ուժի մեջ է մինչև ____ _______________ 20___ թ.

 Օտարման հիմք չէ

 

Ճանապարհային ոստիկանության

_______________________________________

 (ստորաբաժանման անվանումը)

 ______________ ստորաբաժանման ղեկավար

 _________________

 Կ.Տ

 _________________

 

  (ստորագրությունը)

 

  (անունը, ազգանունը)

____ _______________ 20___ թ.

----------------------------------------------------------------------------------------------------------

Երկարացված է մինչև ____ _______________ 20___ թ.

 

Ճանապարհային ոստիկանության

_______________________________________

 (ստորաբաժանման անվանումը)

 ______________ ստորաբաժանման ղեկավար

 _________________

 Կ.Տ

 _________________

 

  (ստորագրությունը)

 

  (անունը, ազգանունը)

____ _______________ 20___ թ.

----------------------------------------------------------------------------------------------------------

Հաշվառումից հանված է ____ _______________ 20___ թ.` ____________ համարանիշերով:

 

Ճանապարհային ոստիկանության

_______________________________________

 (ստորաբաժանման անվանումը)

 ______________ ստորաբաժանման ղեկավար

 _________________

 Կ.Տ

 _________________

 

  (ստորագրությունը)

 

  (անունը, ազգանունը)

____ _______________ 20___ թ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման, այդ տրանսպորտային միջոցներին հաշվառման փաստաթղթեր և համարանիշեր տալու, դրանց գործողության ժամկետը երկարացնելու և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է մաքսային հայտարարագրի և ներմուծողի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար ներկայացվում է նաև ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն:

 

II. «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՄԻՆՉԵՎ 2 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

3. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով մինչև 2 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից՝ մաքսային ձևակերպման ժամանակ:

4. Եթե ներմուծվող տրանսպորտային միջոցի համարանիշը պարունակում է ոչ լատիներեն տառեր կամ արաբական թվեր կամ չունի համարանիշ, ապա հայտարարագրված տրանսպորտային միջոցը մաքսային մարմինների կողմից բաց չի թողնվում մինչև ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից տարանցիկ համարանիշեր հատկացնելը:

 

III. «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ 2 ԱՄՍԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

5. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն)` ներմուծողի հաշվառման կամ բնակության (կազմակերպության դեպքում` գտնվելու) վայրն սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից:

6. Սույն կարգով ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման ստորաբաժանումներին տրված իրավասությունները կարող են իրականացվել ճանապարհային ոստիկանության վարչական մասի կողմից:

7. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման համար ներմուծողը ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում`

1) դիմում.

2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում է հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունը.

3) մաքսային հայտարարագիր.

4) (ենթակետն ուժը կորցրել է 27.10.11 N 1512-Ն)

5) oրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր:

(7-րդ կետը փոփ. 27.10.11 N 1512-Ն)

8. Ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձը ներմուծողի և տրանսպորտային միջոցի փաստացի տվյալները համեմատում է մաքսային հայտարարագրում նշված տվյալների հետ, ստուգում սույն կարգի 7-րդ կետում նշված մյուս փաստաթղթերի առկայությունը, տրանսպորտային միջոցի համարանիշերը (եթե առկա են) վերցնում է ի պահ, այնուհետև տվյալները գրանցում «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման մատյանում (այսուհետ` մատյան), մուտքագրում համակարգիչ, տպագրում «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (այսուհետ` հաշվառման վկայագիր), որն ստորաբաժանման ղեկավարի կողմից ստորագրվելուց և կնքվելուց հետո «տարանցիկ» համարանիշերի հետ միասին՝ ստորագրությամբ հանձնում տրանսպորտային միջոցը ներմուծող անձին, ինչպես նաև վերադարձնում է անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը և մաքսային հայտարարագիրը:

9. Ներմուծողի և տրանսպորտային միջոցի փաստացի տվյալների և մաքսային հայտարարագրում նշված տվյալների անհամապատասխանության դեպքում հաշվառման գործողության կատարումը մերժվում է մինչև անհամապատասխանության վերացումը:

10. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման ժամկետը կարող է երկարացվել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամկետի՝ մաքսային մարմնի կողմից երկարացման փաստաթղթերի հիման վրա:

11. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման ժամկետը երկարացնելու համար ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձը փոփոխված տվյալները մուտքագրում է համակարգիչ, հաշվառման վկայագրում կատարում ժամկետի երկարացման մասին գրառում (նշում է հաշվառման վկայագրի գործողության ժամկետը), որն ստորաբաժանման ղեկավարի կողմից ստորագրվելուց և կնքվելուց հետո «տարանցիկ» համարանիշի հետ միասին՝ ստորագրությամբ հանձնում տրանսպորտային միջոցը ներմուծող անձին:

 

IV. «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ 2 ԱՄՍԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

 

12. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու համար ներմուծողը ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում`

1) դիմում.

2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում է հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունը.

3) oրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր:

13. «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները հաշվառումից հանելու դեպքում ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձը վերցնում է հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը, հաշվառումից հանելու մասին գրառում կատարում մատյանում և վերադարձնում տրանսպորտային միջոցի՝ արտահանման երկրի կողմից տրված համարանիշերը (եթե վերցվել էին ի պահ):

14. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների «տարանցիկ» համարանիշերի կորստյան դեպքում սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգով տրվում են նոր «տարանցիկ» համարանիշեր:

15. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի՝ արտահանման երկրի կողմից տրված համարանիշերի կորստյան, ինչպես նաև առանց համարանիշի ներմուծման դեպքում, տրանսպորտային միջոցը հաշվառելիս հատկացված «տարանցիկ» համարանիշերը տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելիս հետ չեն վերցվում:

16. Հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր չեն տրվում «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված`

1) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ու պաշտոնատար անձանց պաշտոնական հրավերներով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող պատվիրակությունների և անձանց տրանսպորտային միջոցներին.

2) oտարերկրյա պետություններում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների անձնակազմերի տրանսպորտային միջոցներին.

3) Հայաստանի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռներ և զինվորներ փոխադրող տրանսպորտային միջոցներին.

4) Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական oգնության, բարեգործական ծրագրերի շրջանակներում, որպես փոխադրամիջոց, ինչպես նաև այդ առաքելությունների իրականացման համար մուտք գործող տրանսպորտային միջոցներին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.09.2024, N 1419-Ն 06.09.2024, N 1251-Ն
30.05.2024, N 831-Ն 10.06.2024, N 1251-Ն
12.04.2024, N 503-Ն 22.04.2024, N 1251-Ն
29.12.2022, N 2096-Ն 01.01.2023, N 1251-Ն
01.12.2022, N 1834-Ն 12.12.2022, N 1251-Ն
24.08.2022, N 1321-Ն 25.08.2022, N 1251-Ն
02.06.2022, N 783-Ն 13.06.2022, N 1251-Ն
10.03.2022, N 308-Ն 01.04.2022, N 1251-Ն
30.09.2021, N 1632-Ն 01.01.2022, N 1251-Ն
15.07.2021, N 1160-Ն 16.10.2021, N 1251-Ն
27.08.2021, N 1375-Ն 28.08.2021, N 1251-Ն
25.02.2021, N 263-Ն 04.03.2021, N 1251-Ն
26.09.2019, N 1335-Ն 19.10.2019, N 1251-Ն
29.08.2019, N 1133-Ն 12.09.2019, N 1251-Ն
09.08.2018, N 877-Ն 18.08.2018, N 1251-Ն
11.05.2018, N 569-Ն 31.05.2018, N 1251-Ն
11.01.2018, N 11-Ն 15.04.2018, N 1251-Ն
23.02.2017, N 177-Ն 19.03.2017, N 1251-Ն
24.11.2016, N 1218-Ն 08.12.2016, N 1251-Ն
04.06.2015, N 621-Ն 04.07.2015, N 1251-Ն
09.10.2014, N 1096-Ն 01.11.2014, N 1251-Ն
19.03.2014, N 343-Ն 26.04.2014, N 1251-Ն
27.03.2014, N 342-Ն 10.04.2014, N 1251-Ն
15.03.2012, N 306-Ն 01.04.2012, N 1251-Ն
27.10.2011, N 1513-Ն 09.01.2012, N 1251-Ն
26.05.2011, N 716-Ն 01.01.2012, N 1251-Ն
27.10.2011, N 1512-Ն 12.11.2011, N 1251-Ն
15.09.2011, N 1378-Ն 22.10.2011, N 1251-Ն
28.04.2011, N 636-Ն 01.08.2011, N 1251-Ն
21.04.2011, N 618-Ն 04.06.2011, N 1251-Ն
14.04.2011, N 377-Ն 07.05.2011, N 1251-Ն
16.12.2010, N 1687-Ն 23.12.2010, N 1251-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան