Գլխավոր տեղեկություն
Համար
N 762-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.17/37(840) Հոդ.849
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2011 թվականի N 762-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 532-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 532-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել միջհամայնքային նշանակության ճանապարհները բարեկարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հատկացված գումարների ծախսման ուղղությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» N 532-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Միջհամայնքային նշանակության ճանապարհները բարեկարգելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 551691.3 հազ. դրամ, որից` 2011 թվականի առաջին կիսամյակում` 175241.4 հազ. դրամ, ինն ամսում` 500457.7 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`

1) «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 546191.3 հազ. դրամ, այդ թվում` 2011 թվականի առաջին կիսամյակում՝ 169741.4 հազ. դրամ, ինն ամսում` 494957.7 հազ. դրամ.

2) «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 5500.0 հազ. դրամ, այդ թվում` 2011 թվականի առաջին կիսամյակում՝ 5500.0 հազ. դրամ, ինն ամսում` 5500.0 հազ. դրամ:».

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Սահմանել, որ նոր տեխնոլոգիայով վերանորոգվող ճանապարհների` գործող ստանդարտներին համապատասխանության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից:».

3) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել թերությունների ակտերի հաստատման կարգը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 7
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

 մայիսի 26-ի N 762-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(հազ. դրամ)

NN
ը/կ

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և աշխատանքների անվանումները

Առաջին կիսամյակ

Ինն ամիս

Տարի

 

ԸՆԴԱՄԵՆԸ

175,241.4

500,457.7

551,691.3

 

 այդ թվում՝

     

1.

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

169,741.4

494,957.7

546,191.3

 

որից`

     

1.1.

Տ-5-16 /Մ 6 / -Մարց-Աթան

31,139.42

158,829.6

189,969.02

1.2.

(Մ 6 / - Մարց-Աթան) Ահնիձոր

10,598.7

21,197.3

29,742.57

1.3.

(Մ 6 / - Մարց-Աթան) Լորուտ

6,419.9

11,340.36

11,340.36

1.4.

 /Հ 161/ Արևաշող-Սպիտակ

20,768.2

35,026.46

35,026.46

1.5.

Հ 254 /Հ 31/ - Սալուտ-Բաշգյուղ-Փոքր Սարիար-Կաքավասար-Սարապատ-Ձորաշեն

45,600.0

200,000.0

208,805.5

1.6.

Հ-272 Սարակապ - Հ 17

23,014.8

28,401.4

28,401.4

1.7.

Հ 22 - Քարինջ

17,675.38

25,637.58

28,380.99

1.8.

Տեխնիկական հսկողություն

14,525.0

14,525.0

14,525.0

2.

Նախագծահետազոտական ծախսեր

5,500.0

5,500.0

5,500.0

(հավելվածը խմբ. 30.06.11 N 913-Ն, փոփ., լրաց. 29.09.11 N 1465-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

 մայիսի 26-ի N 762-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.9 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

1.6.1. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Միջհամայնքային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
Նկարագրությունը
 Ավտոճանապարհների քայքայված ծածկի նորոգում, մաշված ծածկի փոխարինում

Կ001

ԱՁ01

Քանակական

 Հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը, կմ

   

58.56 կմ

     

Որակական

             

Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

     

169741.4

494957.7

546191.3

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

546191.3

                  

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

             

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը002 Ճանապարհային ցանցի բարելավման և անվտանգ երթևեկության ապահովման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ճանապարհներին վթարների և դժբախտ պատահարների նվազում, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ժամանակի կրճատում, տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետի երկարացում և վերանորոգման ծախսերի կրճատում

Ծրագրային դասիչը

Անվանումը
 Նախագծային աշխատանքներ
Նկարագրությունը
 Շինարարության (հիմնանորոգման) համար անհրաժեշտ
նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման (լրամշակման) աշխատանքներ

Կ001

ԱՁ02

Քանակական

Նախագծանախահաշվային փաստաթղթերի քանակը, հատ

           

Որակական

Համապատասխանություն ՀՀ քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերին, տոկոս

100.0

100.0

100.0

     

Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

     

5500.0

5500.0

5500.0

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

             

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

              

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը002 Ճանապարհային ցանցի բարելավման և անվտանգ երթևեկության ապահովման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ճանապարհներին վթարների և դժբախտ պատահարների նվազում, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ժամանակի կրճատում, տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետի երկարացում և վերանորոգման ծախսերի կրճատում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան


 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

 մայիսի 26-ի N 762-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 28-ի N 532-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը (հազ. դրամ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

     

551,691.3

Բաժին N 11,     Խումբ N 01,      Դաս N 01,
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

     

551,691.3

ՄԱՍ 3. Աշխատանքներ

     

551,691.3

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում և նախագծահետազոտական աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1

551,691.3

 »:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.09.2011, N 1465-Ն 01.11.2011, N 762-Ն
30.06.2011, N 913-Ն 21.07.2011, N 762-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան