Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 8/1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2007.02.21/4(37) Հոդ.2
Ընդունող մարմին
Դավթաշեն թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
07.12.2006
Ստորագրող մարմին
Դավթաշեն համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Դավթաշեն թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 8/1

քաղ. Երևան

 

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով.

Դավթաշեն թաղային համայնքի ավագանին որոշում է`

1. Հաստատել Երևանի Դավթաշեն թաղային համայնքի 2007 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն 1 և 2 հավելվածների:

2. Ուժը կորցրած ճանաչել Դավթաշեն համայնքի ավագանու 07.06.2006 թ. թիվ 4/2 որոշումը:

3. Առաջարկել Դավթաշեն թաղային համայնքի ղեկավարին (Ս. Ղուկասյան)՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ապահովել սույն որոշման կատարման պետական գրանցումն ու հրապարակումը:

 

Համայնքի ղեկավար՝

Ս. Ղուկասյան

 

Հավելված 1

 

ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հ/հ

Տեղական տուրքերի անվանումը

ժամանակահատված

դրույքաչափը (դրամ)

1.

Համայնքի վարչական տարածքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ՝ ոչ հիմնական) շինարարության տեղադրման) թույլտվության համար

   

1.1

հիմնական օբյեկտների համար

տարեկան

 

1.1.1

մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի,այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական ու արտադրական նշանակության օբյեկտների համար

 

75 000

1.1.2

սույն կետի 1.1.1 ենթակետով չնախատեսված օբյեկտների համար

տարեկան

 

ա

201քմ-ից մինչև 500քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

 

150 000

բ

501քմ-ից մինչև 1000քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

 

250 000

գ

1001քմ և ավել ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

 

350 000

1.1.3

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար

տարեկան

 

ա

մինչև 20քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

 

15 000

բ

20քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

 

25 000

2.

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ շինարարական թույլտվություն չպահանջող դեպքերի) համար եթե սահմանված կարգով հաստատված է ճարտարապետաշինարարական նախագծով

տարեկան

 

2.1

չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն

 

15 000

2.2

բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների) այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա բացի 2.1 ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1 կետով սահմանված նորմերը՝օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ սենքերի գործառական նշանակության փոփոխության մասով

   

2.3

նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1 կետով սահմանված նորմերը։

   

3.

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինության այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է

 

25 000

4.

Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և/կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի համար

եռամսյակ

 

4.1

Հիմնական շինությունների ներսում՝ յուրաքանչյուր

եռամսյակ

12 500

4.2

Ոչ հիմնական շինությունների ներսում՚ յուրաքանչյուր

եռամսյակ

6 250

5.

Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է

   

5.1

գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար

տարեկան

600 000

5.2

գյուղատնտեսական մթերքների համար

օրական

0.0

5.3

այլ ապրանքների (այդ թվում՝ ոգելից խմիչքների և/կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի համար

եռամսյակ

21 250

6.

Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի
օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար

տարեկան

 

6.1

շահումներով խաղերի կազմակերպման համար

 

250 000

6.2

բաղնիքների (սաունաների) համար

 

350 000

6.3

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

 

75 000

7.

Ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար

տարեկան

5 000

8.

Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար (1քմ)

ամսական

 

8.1

ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

 

2 500

8.2

թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

 

5 000

8.3

այլ արտաքին գովազդի համար

 

1 500

8.4

դատարկ գովազդային վահանակների համար

 

700

9.

համայնքի արխիվից փաստաթղթեր տրամադրելու համար

տարեկան

1 000

 

(Հավելվածը խմբ., լրաց. 31.07.07 թիվ 5/2)

 

Համայնքի ղեկավար՝

Ս. Ղուկասյան

 

Հավելված 2

 

ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2007 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հ/հ

Տեղական վճարների անվանումները

Չափման միավոր

Վարձավճար (ՀՀ դրամ)

1.

Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարը սահմանվում է

 

15 000

2.

Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարը սահմանվում է

 

10 000

3.

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճարը սահմանվում է

 

10 000

 

Համայնքի ղեկավար՝

Ս. Ղուկասյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.07.2007, թիվ 5/2 27.10.2007, թիվ 8/1
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան