ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Շենգավիթ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2007 թվականի թիվ 106
քաղ. Երևան
ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2008 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետը՝
Շենգավիթ թաղային համայնքի ավագանին որոշում է`
Հաստատել Շենգավիթ համայնքում 2008 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
Համայնքի ղեկավար |
Ս. Հովհաննիսյան |
Հավելված Շենգավիթ համայնքի ավագանու 2007 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 106 որոշման |
ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2008 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
I. |
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ |
ԴՐՈՒՅՔԱ-ՉԱՓԸ |
ԺԱՄԱՆԱ-ԿԱՀԱՏ-ՎԱԾԸ |
1. |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար |
||
1.1 |
հիմնական օբյեկտների համար |
||
ա) |
մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար |
60000 |
|
բ) |
սույն աղյուսակի 1.1 կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար |
||
բա) |
201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
120000 |
|
բբ) |
501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
200000 |
|
բգ) |
1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
250000 |
|
1.2 |
ոչ հիմնական շինությունների տեղադրման համար |
||
ա) |
մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
15000 |
|
բ) |
20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
25000 |
|
2. |
Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով |
||
ա) |
չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստոր-գետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսների ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն |
15000 |
|
բ) |
նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսների ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա բացի սույն հավելվածի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերի, կիրառվում են նաև նոր շինարարության համար 1-ին կետով սահմանված դրույքաչափերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքի գործառնական նշանակության փոփոխության մասով |
||
գ) |
նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների գործառնական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են 1-ին կետով սահմանված դրույքաչափերը |
||
3. |
Համայնքի տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար |
10000 |
|
4. |
Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար |
||
ա) |
հիմնական շինությունների ներսում վաճառքի թույլտվության համար |
20000 |
եռամսյա-կային |
բ) |
ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի թույլտվության համար |
10000 |
եռամսյա-կային |
5. |
Համայնքի տարածքում՝ |
||
ա) |
բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար՝ |
350 |
օրական |
բ) |
հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի, մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար |
240000 |
տարեկան |
գ) |
այլ ապրանքների (այդ թվում՝ ոգելից խմիչքի կամ ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար |
15000 |
եռամսյա-կային |
դ) |
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի |
50000 |
տարեկան |
6. |
Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների), խաղատների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար |
||
ա) |
առևտրի օբյեկտների համար |
50000 |
տարեկան |
բ) |
հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար |
100000 |
տարեկան |
գ) |
բաղնիքների (սաունաների) համար |
200000 |
տարեկան |
դ) |
խաղատների կազմակերպման համար |
500000 |
տարեկան |
ե) |
շահումով խաղերի կազմակերպման համար |
250000 |
տարեկան |
զ) |
վիճակախաղերի կազմակերպման համար |
150000 |
տարեկան |
7. |
Համայնքային և քաղ. կանոններին համապատասխան՝ ընտանի կենդանի պահելու համար |
0 |
|
8. |
Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության մեկ քառակուսի մետրի համար՝ |
||
ա) |
թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար |
3000 |
ամսական |
բ) |
ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար |
2000 |
ամսական |
գ) |
այլ արտաքին գովազդի համար |
1000 |
ամսական |
դ) |
յուրաքանչյուր դատարկ գովազդային վահանակի համար |
1000 |
ամսական |
9. |
Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար |
2000 |
|
II. |
Տեղական վճարներ |
||
1. |
Համայնքի տարածքում շինարարության կամ շինարարության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
10000 |
|
2. |
Տեղական ինքնակառավարման մարմնի տնօրինման և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ նման աշխատանքների համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
10000 |
|
3. |
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար |
5000 |