Basic information
Number
N 1265-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.12.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
27.12.2016
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.12.2016
Effective date
28.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2016 թվականի N 1265-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 902-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հոկտեմբերի 3-ի «Ալեքսանդր Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական նշանակելու մասին» N 902-Ա որոշումը «նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։» բառերից հետո լրացնել «՝ հասարակական հիմունքներով։» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2016 թ. դեկտեմբերի 27

Երևան