Գլխավոր տեղեկություն
Համար
N 1580-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2011 թվականի N 1580-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 199-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ու «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» (նախկին անվանումը` «Արմավիրի Ս. Լուկաշինի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ») պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան 36 հասցեում գտնվող` 3564.609 հազ. դրամ սկզբնական արժողությամբ ու 953.0 քառ. մետր մակերեսով թիվ 1, և 3652.509 հազ. դրամ սկզբնական արժողությամբ ու 976.5 քառ. մետր մակերեսով թիվ 2 ուսումնական մասնաշենքերը, 151.112 հազ. դրամ սկզբնական արժողությամբ ու 40.4 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 119.693 հազ. դրամ սկզբնական արժողությամբ ու 32.0 քառ. մետր մակերեսով զուգարանը, 1091.077 հազ. դրամ սկզբնական արժողությամբ ու 291.7 քառ. մետր մակերեսով պարիսպը, 13581.17 հազ. դրամ սկզբնական արժողությամբ ու 25.4 քառ. մետր մակերեսով նորակառույց կաթսայատունը և պետական սեփականություն հանդիսացող` 10000 քառ. մետր մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2011 թվականի հուլիսի 14-ի N 2427769 վկայական), հետ վերցնել և հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` այն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սույն որոշման 2-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 14
Երևան