Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 33
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2006.08.01/10(29) Հոդ.27
Ընդունող մարմին
Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
03.05.2006
Ստորագրող մարմին
Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2006 թվականի թիվ 33

քաղ. Երևան

 

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 17.11.2005 Թ. N 3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քանաքեռ-Զեյթունի թաղային համայնքի ավագանին որոշում է`

Քանաքեռ-Զեյթունի համայնքի ավագանու 2005 թ. նոյեմբերի 17-ի «Տեղական տուրքերի և վճարների 2006 թ. դրույքաչափերի հաստատման մասին» N 3 որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1. Համայնքի տարածքում յուրաքանչյուր մեկ ամսվա արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետր մակերեսի տուրքը սահմանել.

ա) ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2000 դրամ.

բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 3000 դրամ.

գ) այլ արտաքին գովազդի համար՝ 1500 դրամ.

դ) մինչև 2006 թ. հոկտեմբերի 1-ը՝ ծխախոտի արտաքին գովազդի համար՝ 5000 դրամ։

Դատարկ գովազդային վահանակների համար՝ 700 դրամ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ղեկավար`

Ա. Քոթանջյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան