Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 111-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.10.19/57(860) Հոդ.33
Ընդունող մարմին
Նորատուս գյուղական համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.11.2007
Ստորագրող մարմին
Նորք-Մարաշ թաղային համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
26.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Նորք-Մարաշ թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2007 թվականի թիվ 111-Ն

քաղ. Երևան

 

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ 2008 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

Նորք-Մարաշ թաղային համայնքի ավագանին որոշում է`

Սահմանել Նորք-Մարաշ համայնքի վարչական տարածքում 2008 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:

 

Համայնքի ղեկավար՝

Վ. Մկրտչյան

 

 

Հավելված

Նորք-Մարաշ համայնքի ավագանու

2007 թ. նոյեմբերի 26-ի

թիվ 111-Ն որոշման

 

1

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ

 

1.1

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար

 

1.1.1

հիմնական օբյեկտների համար

 

ա)

մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար

75000 դրամ

բ)

201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150000 դրամ

գ)

501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250000 դրամ

դ)

1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350000 դրամ

1.1.2

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար

 

ա)

մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

15000 դրամ

բ)

20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

25000 դրամ

1.2

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շին. թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով

 

ա)

չի նախատեսվում կցակառուցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսների ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն

15000 դրամ

բ)

նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն

 

բ.1)

201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150000 դրամ

բ.2)

501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250000 դրամ

բ.3)

1000 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350000 դրամ

գ)

նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների գործառնական նշանակության փոփոխություն

 

գ.1)

մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար

75000 դրամ

գ.2)

201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150000 դրամ

գ.3)

501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250000 դրամ

գ.4)

1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350000 դրամ

1.3

Համայնքի տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար

25000 դրամ

1.4

Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար

 

ա)

հիմնական շինությունների ներսում վաճառքի թույլտվություն

15000 դրամ եռամսյակի համար

բ)

ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի թույլտվություն

10000 դրամ եռամսյակի համար

1.5

Համայնքի տարածքում

 

ա)

բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար

350 դրամ
1 օրը

բ)

հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար

220000 դրամ տարին

1.6

Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների), խաղատների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար

 

ա)

առևտրի օբյեկտների համար

25000 դրամ տարին

բ)

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

100000 դրամ տարին

գ)

բաղնիքների (սաունաների) համար

200000 դրամ տարին

դ)

խաղատների կազմակերպման համար

500000 դրամ տարին

ե)

շահումով խաղերի կազմակերպման համար

250000 դրամ տարին

զ)

վիճակախաղերի կազմակերպման համար

100000 դրամ տարին

1.7

Համայնքային և քաղաքային կանոններին համապատասխան՝ ընտանի կենդանի պահելու համար

500 դրամ տարին

1.8

Համայնքի տարածքում ընթացիկ ամսվա համար մեկ քառակուսի մետր արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար

 

ա)

ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող

2000 դրամ
1 ամսվա համար

բ)

թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող

3000 դրամ
1 ամսվա համար

գ)

այլ արտաքին գովազդի համար

2500 դրամ
1 ամսվա համար

դ)

դատարկ գովազդային վահանակի համար

700 դրամ
1 ամսվա համար

1.9

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար

500 դրամ

2

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

2.1

Համայնքի տարածքում շինարարության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

50000 դրամ

2.2

Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ աշխատանքների համար տեղական ինքնակառավարման մարմնի փոխհատուցման վճար

20000 դրամ

Համայնքի ղեկավար՝

Վ. Մկրտչյան