Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 266-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2007-28.07.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2007.02.28/5(38) Հոդ.9
Ընդունող մարմին
Աջափնյակ թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.12.2006
Ստորագրող մարմին
Աջափնյակ համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Աջափնյակ թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 266-Ն

քաղ. Երևան

 

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 7, 9 և 10 հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18, 19 և 20 կետերով՝

Աջափնյակ թաղային համայնքի ավագանին որոշում է`

Հաստատել Աջափնյակ թաղային համայնքի 2007 թ.՝

ա) տեղական տուրքերի դրույքաչափերը (հավելված 1).

բ) տեղական վճարների դրույքաչափերը (հավելված 2)։

 

Համայնքի ղեկավար՝

Ռ. Հովսեփյան

 

 

Հավելված 1

Աջափնյակ թաղային

համայնքի ավագանու

2006 թ. դեկտեմբերի 22-ի

թիվ 266-Ն որոշման

 

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ

ԴՐՈՒՅՔԱ-ՉԱՓԸ
ՀՀ ԴՐԱՄ

1.1

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար

 

1.1.1.

հիմնական օբյեկտների համար

 

ա)

մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար

75000

բ)

201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150000

գ)

501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250000

դ)

1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350000

1.1.2.

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար

 

ա)

մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

15000

բ)

20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

25000

1.2

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով.

 

ա)

չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսների ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն

15000

բ)

նախատեսվում է կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն

 

բ.1)

201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150000

բ.2)

501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250000

բ.3)

1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350000

գ)

նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների (այդ թվում՝ ստորգետնյա), գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների գործառնական նշանակության փոփոխություն

 

գ.1)

մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչ 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար

75000

գ.2)

201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150000

գ.3)

501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250000

գ.4)

1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350000

1.3

Համայնքի տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար

25000

1.4

Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար

 

ա)

հիմնական շինությունների ներսում վաճառքի թույլտվություն

80000

բ)

ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի թույլտվություն

50000

1.5

Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար

 

ա)

գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար

600000

բ)

գյուղատնտեսական մթերքի համար օրական

500

1.6

Համայնքի տարածքում ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար

 

ա)

շահումով խաղերի կազմակերպման համար

500000

բ)

բաղնիքների (սաունաների) համար

200000

գ)

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

200000

1.7

Համայնքային և քաղ. կանոններին համապատասխան ընտանի կենդանի պահելու համար

500

1.8

Համայնքի տարածքում ընթացիկ ամսվա համար մեկ քառակուսի մետր արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար

 

ա)

ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող

2000

բ)

թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող

3500

գ)

այլ արտաքին գովազդի համար

1500

դ)

դատարկ գովազդային վահանակների համար

1200

1.9

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար

1000

Համայնքի ղեկավար՝

Ռ. Հովսեփյան

 

Հավելված 2

Աջափնյակ թաղային

համայնքի ավագանու

2006 թ. դեկտեմբերի 22-ի

թիվ 266-Ն որոշման

 

 

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

ԴՐՈՒՅՔԱ-ՉԱՓԸ
ՀՀ ԴՐԱՄ

1.

Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

20000

2.

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար

10000

 

Համայնքի ղեկավար՝

Ռ. Հովսեփյան