Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 50-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2007.09.19/15(48) Հոդ.21
Ընդունող մարմին
Էրեբունի թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
09.07.2007
Ստորագրող մարմին
Էրեբունի համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ԷրեբունԻ թաղային համայնքի ավագանի


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2007 թվականի թիվ 50-Ն

քաղ. Երևան

 

Ընդունված է թաղային համայնքի ավագանու

09.07. 2007թ. հ. 7 նիստում

 

ԵՐԵՎԱՆԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 92-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով.

Էրեբունի թաղային համայնքի ավագանին որոշում է`

1. Երևանի Էրեբունի համայնքի ավագանու 2006 թվականի դեկտեմբերի 19-ի «Էրեբունի համայնքում 2007թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» թիվ 92-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության մասին».

բ) 4-րդ մասի «4.1» և «4.2» կետերում «վաճառք» բառերից հետո լրացնել «իրացում» բառերով.

գ) 5-րդ և 6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Համայնքի տարածքում

ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքունչյուր օրվա համար` 400 դրամ.

բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 300.000 դրամ:

6. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների), խաղատների` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`

ա) առևտրի օբյեկտների համար` 50.000 դրամ.

բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 150.000 դրամ.

գ) բաղնիքների (սաունաների) համար` 500.000 դրամ.

դ) խաղատների կազմակերպման համար` 1.000.000 դրամ.

ե) շահումով խաղերի կազմակերպման համար` 500.000 դրամ.

զ) վիճակախաղերի կազմակերպման համար` 150.000 դրամ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Համայնքի ղեկավար` 

Մ. Սեդրակյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան