Գլխավոր տեղեկություն
Համար
N 50
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.11.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 27 նոյեմբերի 2014 թվականի N 50

 

12. Հայաստանի Հանրապետության ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» վարկային համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 27-ի նիստի N 50
արձանագրային որոշման

 

 Վարկ համար 8388-AM

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

(«Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար»)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՎ

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ

 

միջև

 

Ամսաթիվ` Օգոստոսի 6, 2014 թ.

 

Վարկ համար 8388-AM

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` թվագրված 2014թ. օգոստոսի 6-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Վարկառու») և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ («Բանկ») միջև Սկզբնական ծրագրի հետ կապված միջոցառումների համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու նպատակով: Վարկառուն և Բանկը սույնով համաձայնում են.

 

ՀՈԴՎԱԾ I - ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1.01. Ընդհանուր պայմանները (որոնք սահմանված են սույն Համաձայնագրի Հավելվածում) կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

1.02. Եթե համատեքստով այլ բան չի պահանջվում, Վարկային համաձայնագրում մեծատառով օգտագործված տերմիններն ունեն Ընդհանուր պայմաններում կամ սույն Համաձայնագրի Հավելվածում դրանց վերագրված նշանակությունները:

 

ՀՈԴՎԱԾ II — ՎԱՐԿ

 

2.01. Բանկը համաձայնում է սույն Համաձայնագրում սահմանված կամ դրանում հիշատակված պայմաններով Վարկառուին տրամադրել քառասուն միլիոն (40,000,000) ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով` սույն Համաձայնագրի Բաժին 2.07-ի դրույթների համաձայն («Վարկ»), սույն Համաձայնագրի Լրացում 1-ում նկարագրված ծրագրի («Ծրագիր») ֆինանսավորմանն օժանդակելու նպատակով:

2.02. Վարկառուն իրավասու է առհանել Վարկի հասույթները` սույն Համաձայնագրի Լրացում 2-ի Բաժին IV-ի համաձայն:

2.03. Վարկառուի կողմից վճարման ենթակա Կանխավճարը հավասար է Վարկի գումարի մեկ տոկոսի մեկ քառորդին (0.25% տոկոս):

2.04. Վարկառուի կողմից Տոկոսադրույքի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար վճարման ենթակա տոկոսը հավասար է Վարկի արժույթի համար սահմանված Ուղղորդիչ դրույքաչափին, որին գումարվում է Փոփոխական Սփրեդը` պայմանով, որ Վարկի ամբողջ մայր գումարի կամ դրա մեկ մասի Փոխարկման դեպքում, Վարկառուի կողմից Փոխարկման ժամանակահատվածում այդ գումարի համար վճարման ենթակա տոկոսը պետք է որոշվի Ընդհանուր պայմանների Հոդված IV-ի համապատասխան դրույթների համաձայն: Անկախ վերոշարադրյալից, եթե Վարկի առհանված հաշվեկշռի որևէ գումար չի վճարվում սահմանված ժամկետներում և երեսուն օրվա ընթացքում վճարումը չի կատարվում, ապա Վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսը հաշվարկվում է Ընդհանուր պայմանների 3.02 Բաժնի (դ) կետում սահմանված կարգով:

2.05. Վճարման ժամկետներն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը և օգոստոսի 15-ը:

2.06. Վարկի մայր գումարը մարվում է սույն Համաձայնագրի Լրացում 3-ում սահմանված մարման ժամանակացույցի համապատասխան:

2.07. (ա) Պարտքի խելամիտ կառավարում կազմակերպելու նպատակով Վարկառուն ցանկացած պահի, կարող է ներկայացնել Վարկի պայմանների հետևյալ Փոխարկումներից մեկը կատարելու հայտ. (i) Վարկի մայր գումարի առհանված կամ չառհանված ամբողջ գումարի կամ դրա մի մասի Վարկի Արժույթի փոխարինում Հաստատված արժույթով և (ii) (Ա) Վարկի մայր գումարի առհանված և չմարված ամբողջ գումարին կամ դրա որևէ մասին կիրառելի բազային տոկոսադրույքի փոփոխություն` Փոփոխականից Հաստատագրված դրույքաչափի կամ հակառակը, կամ (Բ) Վարկի մայր գումարի առհանված և չմարված ամբողջ գումարին կամ դրա որևէ մասին կիրառելի բազային տոկոսադրույքի փոփոխություն Հղման դրույքաչափի և փոփոխական սփրեդի հիման վրա հաշվարկված Փոփոխական դրույքաչափից Հաստատագրված հղման դրույքաչափի և փոփոխական սփրեդի հիման վրա հաշվարկված Փոփոխական դրույքաչափի կամ հակառակը, կամ (Գ) Վարկի մայր գումարի առհանված և չմարված ամբողջ գումարին կամ դրա որևէ մասին կիրառելի բազային տոկոսադրույքի փոփոխություն Փոփոխական սփրեդի հիման վրա հաշվարկված Փոփոխական դրույքաչափից Հաստատուն սփրեդի հիման վրա հաշվարկված Փոփոխական դրույքաչափի, և (iii) Վարկի մայր գումարի առհանված և չմարված ամբողջ գումարին կամ դրա որևէ մասին կիրառելի Փոփոխական դրույքաչափի կամ Հղման դրույքաչափի սահմանների հաստատում` Փոփոխական դրույքաչափի կամ Հղման դրույքաչափի համար առավելագույն սահմանի կամ միջակայքի հաստատման միջոցով:

 (բ) Փոխարկման ցանկացած հայտ, որը ներկայացվել է սույն Բաժնի (ա) կետի համաձայն և ընդունվել է Բանկի կողմից, համարվում է «Փոխարկում»` ըստ Ընդհանուր դրույթներում տրված սահմանման, և այն իրականացվում է Ընդհանուր դրույթների Հոդված IV-ի և Փոխարկման ուղեցույցների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ III - ԾՐԱԳԻՐ

 

 3.01. Վարկառուն հայտնում է Ծրագրի նպատակների իրականացման պարտավորություն ստանձնելու մասին: Այս նպատակով` Վարկառուն Ծրագիրը իրականացնում է ԲԷՑ-ի միջոցով` Ծրագրի համաձայնագրի, Գործառնական ձեռնարկի և Ընդհանուր դրույթների Հոդված V-ի համաձայն:

 3.02. Առանց սույն Համաձայնագրի Բաժին 3.01-ի դրույթների սահմանափակման և բացառությամբ այն դեպքերի, երբ Վարկառուն և Բանկը ձեռք կբերեն այլ համաձայնություն, Վարկառուն ապահովում է Ծրագրի իրականացումը սույն Համաձայնագրի Լրացում 2-ի դրույթների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ IV - ԲԱՆԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

4.01. Ստորև ներկայացված են Կասեցման լրացուցիչ դեպքերը.

(ա) Փոփոխվել, կասեցվել, անվավեր, ուժը կորցրած կամ չեղյալ է ճանաչվել ԲԷՑ-ի ստեղծման հիմք հանդիսացած օրենսդրությունը, ինչն էլ, Բանկի կարծիքով կհանգեցնի թե նյութական հետևանքների և թե բացասաբար կանդրադառնա ԲԷՑ-ի կողմից Ծրագրային համաձայնագրի պարտավորությունների կատարման վրա:

(բ) ԲԷՑ-ը ձախողել է կատարել իր պարտականությունները Ծրագրի համաձայնագրի ներքո:

 

ՀՈԴՎԱԾ V - ՈւԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

5.01. Ուժի մեջ մտնելու հավելյալ պայմանը հետևյալն է` Օժանդակ համաձայնագրի ստորագրում Վարկառուի և ԲԷՑ-ի անունից:

5.02. Lրացուցիչ իրավական հարցը կայանում է հետևյալում` Օժանդակ համաձայնագիրը հավուր պատշաճի լիազորված կամ վավերացված է Վարկառուի և ԲԷՑ-ի կողմից, և իր դրույթների համաձայն` այն իրավականորեն պարտավորություն է ներկայացնում Վարկառուի և ԲԷՑ-ի համար:

5.03. Ուժի մեջ մտնելու ժամկետը սույն Համաձայնագրի ամսաթվին հաջորդող հարյուր ութսուներորդ (180) օրն է:

 

ՀՈԴՎԱԾ VI - ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉ, ՀԱՍՑԵՆԵՐ

 

6.01. Վարկառուի ներկայացուցիչը վերջինիս ֆինանսների նախարարն է:

6.02. Վարկառուի հասցեն է`

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

Մելիք-Ադամյան փողոց 1

Երևան 0010

Հայաստանի Հանրապետություն

 

Տելեքս.

243331 LADA SՍ

 

Ֆաքս.

37460700358

 

6.03. Բանկի հասցեն է`

International Bank for Reconstruction and Development

1818 H Street, N.W.

Washington, D.C. 20433

United States of America

 

 Հեռագրային հասցե.  Տելեքս.  Ֆաքս.

INTBAFRAD
Washington, D.C.

 248423(MCI) կամ   64145(MCI)  1-202-477-6391

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ Է [Երևան, Հայաստանի Հանրապետություն] վերն առաջինը նշված ամսաթվի և տարվա դրությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ

 

Լիազոր ներկայացուցիչ

Անուն` Գագիկ Խաչատրյան

Պաշտոն` Ֆինանսների նախարար

 

ՎԵՐԱԿԱՌՈւՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ

 

Լիազոր ներկայացուցիչ

Անուն` Ժան Միշել Հապպի

Պաշտոն` Երկրի երևանյան գրասենյակի ղեկավար

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 1

 

Ծրագրի նկարագրություն

 

 Ծրագրի նպատակն է էլեկտրահաղորդման ցանցի հուսալիության ու կարողությունների բարելավումը:

 Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից.

 

Մաս Ա: Էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդում`

 

Ա.1. Աշխատանքների, ապրանքների և տեխնիկական աջակցության տրամադրում Հրազդանի ջերմային էլեկտրակայանից մինչև Շինուհայրի ենթակայան գործող էլեկտրահաղորդման գծի փոխարինման, այդ թվում` հողի ձեռքբերման ու վերաբնակեցման համար փոխհատուցման և բողոքների ներկայացման մեխանիզմների ստեղծման նպատակով:

Ա.2. Աշխատանքների, ապրանքների և տեխնիկական աջակցության տրամադրում (i) Հաղթանակ ենթակայանի վերակառուցման և ընդարձակման և (ii) Չարենցավան-3 և Վանաձոր-1 ենթակայանների վերանորոգման համար:

 

Մաս Բ: Տեխնիկական աջակցություն`

 

Ապրանքների և տեխնիկական աջակցության, Վերապատրաստման և Գործառնական ծախսերի ապահովում ԲԷՑ-ի համար, ուղղված իր կարողությունների ամրապնդմանը` էլեկտրահաղորդման ակտիվների շահագործման և պահպանության, տեխնիկական վերահսկողության, պլանավորման, գնումների, ֆինանսական կառավարման, Ծրագրի կառավարման ոլորտում:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 2

 

Ծրագրի իրականացում

 

Բաժին I. Իրականացման մեխանիզմներ

 

Ա. Օժանդակ համաձայնագիր

 

1. Ծրագրի Մաս Ա.2-ի և Մաս Բ-ի իրականացման նպատակով Վարկառուն պետք է Լրացուցիչ ֆինանսավորման հասույթները հասանելի դարձնի ԲԷՑ-ի համար` կնքելով Բանկի կողմից հաստատված դրույթներով նոր Օժանդակ վարկային համաձայնագիր Վարկառուի և ԲԷՑ-ի միջև կամ փոփոխելով Սկզբնական ծրագրի համար կազմված Օժանդակ վարկային համաձայնագիրը, ներառելով նաև ստորև սահմանված Բաժին Ա.3-ի պայմանները («Օժանդակ համաձայնագիր»):

2. Վարկառուն պետք է Օժանդակ համաձայնագրով սահմանված իր իրավունքներն այնպես կիրարկի, որ պաշտպանվեն իր և Բանկի շահերը` հասնելու համար Վարկով սահմանված նպատակներին: Առանց Բանկի նախնական հաստատման Վարկառուն չպետք է փոխանցի, փոփոխի, կասեցնի, անվավեր ճանաչի կամ զիջի Օժանդակ համաձայնագիրը կամ էլ դրա դրույթներից որևէ մեկը:

3. Վարկառուն պետք է թե ինքն ապահովի, և պահանջի ԲԷՑ-ից ապահովել, որ Օժանդակ համաձայնագիրը համապատասխանի հետևյալ պայմաններին.

ա) Օժանդակ վարկի գումարը պետք է տրամադրվի դոլարով, դրամով կամ Վարկառուի կողմից ժամանակ առ ժամանակ Վարկի համար ընտրված ցանկացած այլ արժույթով` համաձայն սույն Համաձայնագրի Բաժին 2.07-ի:

բ) Օժանդակ վարկի մայր գումարը ԲԷՑ-ը պետք է 25 տարվա ընթացքում, ներառյալ` 10 տարի արտոնյալ ժամանակահատվածը, կիսամյակային վճարումների տեսքով Վարկառուին վերադարձնի դոլարով, դրամով կամ Վարկառուի կողմից սույն Համաձայնագրի Բաժին 2.07-ի պահանջներին համապատասխան ժամանակ առ ժամանակ ընտրված այլ արժույթով:

գ) (i) Օժանդակ վարկի մայր գումարի առհանված և չմարված տոկոսադրույքը ժամանակ առ ժամանակ սույն Վարկային Համաձայնագրի Բաժին 2.04 դրույթների համաձայն, Վարկի համար ժամանակ առ ժամանակ կիրառվող տոկոսադրույքը, գումարած Օժանդակ վարկային համաձայնագրի դրույթներով սահմանվելիք մարժան; և (ii) սկզբնավճարի գումարը, որ պետք է սահմանվի սույն Համաձայնագրի Բաժին 2.03 դրույթների համաձայն, պետք է հանվի Օժանդակ վարկի գումարից:

դ) ԲԷՑ-ը պետք է Ծրագրային իր աշխատանքներն իրականացնի Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթների համաձայն:

4. Վարկառուն պետք է թե ինքը պահի կամ պահանջի ԲԷՑ-ից պահել Սկզբնական ծրագրի թարմացված Գործառնական ձեռնարկը, պետք է կատարի դրա բոլոր պարտավորությունները և չպետք է փոխանցի, փոփոխի թարմացված Գործառնական ձեռնարկը, չեղյալ համարի այն կամ ազատի դրա պարտավորությունների կատարումից առանց Բանկի նախնական հավանության:

 

Բ. Հակակոռուպցիոն միջոցներ

 

Վարկառուն ապահովում է Ծրագիր իրականացումը Հակակառուպցիոն ուղեցույցների դրույթների համաձայն:

 

Գ. Բնապահպանական և սոցիալական պաշտպանիչ մեխանիզմներ:

 

1. Ծրագրի Մաս Ա.2-ի և Մաս Բ-ի իրականացման նպատակով, բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկն այլ կերպ կհամաձայնի, Վարկառուն կապահովի և պետք է նաև ԲԷՑ-ից պահանջի ապահովել.

(ա) (i) Ծրագրի բոլոր միջոցառումների նկատմամբ, ըստ հանգամանքների, ԲԿԾ-ներում, Վերաբնակեցման քաղաքականության շրջանակում (ՎՔՇ) և Վերաբնակեցման գործողությունների ծրագրում, ՎԳԾ (եթե պահանջվում է) սահմանված չափորոշիչների, քաղաքականության, ընթացակարգերի ու մեխանիզմների կիրարկումը և (ii) չփոփոխի կամ հրաժարվի կամ թույլ տա փոփոխել կամ հրաժարվել ԲԿԾ-ներից, ՎՔՇ և ՎԳԾ-ներից (եթե պահանջվում է), ըստ հանգամանքների, կամ դրանց որևէ դրույթից, այնպիսի ձևով, որն ըստ Բանկի կարող է էապես կամ անբարենպաստորեն ազդել Ծրագրի իրականացման վրա:

բ) ապահովել, որ` (i) կապալառուի ընտրության մրցութային փաստաթղթերը, ինչպես նաև Ծրագիր Մաս Ա.2-ի աշխատանքների կատարման համար նրա հետ կնքվելիք պայմանագիրը ներառեն կապալառուի նկատմամբ պահանջ հետևելու ԲԿԾ-ների, ՎՔՇ-ի և ՎԳԾ-ների (եթե պահանջվում է) պահանջներին; և (ii) նախատեսվի համապատասխան բյուջե` տեղանքին առանձնահատուկ ԲԿԾ-ների և ՎԳԾ-ների (եթե պահանջվում է) իրականացման, ինչպես նաև չկատարման դեպքում` տուգանքների վճարման համար:

(գ) (i) ապահովել, որ նախքան Ծրագրի Մաս Ա.2-ով նախատեսված շինարարական աշխատանքների սկսվելն ընտրված կապալառուն. (i) մշակել տեղանքին առանձնահատուկ ԲԿԾ-ներ Բանկի համար ընդունելի ձևով, ներառյալ բոլոր անհրաժեշտ աշխատանքներն` ուղղված Ծրագրի իրականացմամբ պայմանավորված անցանկալի բնապահպանական ազդեցությունների նվազեցմանն ու մեղմացմանը (ii) և որ տեղանքին առանձնահատուկ ԲԿԾ-ների որևէ դրույթ չփոխանցվի, փոփոխվի, չեղյալ հայտարարվի կամ զիջվի, առանց Բանկի նախնական համաձայնության:

(դ) ապահովել, որ`

i. նախքան Ծրագրի Մաս Ա.2-ով նախատեսված շինարարական աշխատանքների սկիզբը ընտրված կապալառուն. (Ա) ըստ անհրաժեշտության մշակի տեղանքին առանձնահատուկ և իրականացման համար պատրաստ ՎԳԾ-ներ, պատրաստված համաձայն ՎՔՇ-ում շարադրված ուղեցույցների, սկզբունքների և ընթացակարգերի, և ներկայացնի Բանկի դիտարկմանն ու հաստատմանը; (Բ) ձեռնարկի քայլեր, ուղղված տեղանքին առանձնահատուկ ՎԳԾ-ների վերաբերյալ հանրային քննարկումների անցկացմանը և կարծիքների ստացմանը. ստացված յուրաքանչյուր դիտարկման տրվի Բանկի համար ընդունելի ձևով պատասխան, և ՎԳԾ-ների հաստատված վերջնական տարբերակը հրապարակվի տեղում, (Գ) ըստ անհրաժեշտության, փոխհատուցումները վճարվեն և մնացած բոլոր միջոցառումներն իրականացվեն ՎԳԾ-ի դրույթներին համապատասխան` Բանկի կողմից դիտարկման և հաստատման պահից հետո.

ii. Ծրագրի Մաս Ա.2-ով նախատեսված շինարարական աշխատանքներ իրականացնելիս ընտրված կապալառուն (Ա) իրականացնի պայմանագիրը` տեղանքին առանձնահատուկ ՎԳԾ-ների կանոնների, սկզբունքների և ընթացակարգերի համաձայն (ըստ անհրաժեշտության), և (Բ) ըստ անհրաժեշտության պահպանել բողոքարկման ընթացակարգերի հասանելիությունը կամ էլ ապահովել դրա պահպանությունը, հրապարակել դրանք կամ էլ ապահովել դրանց հրապարակայնությունը, որպեսզի քննվեն ՎԳԾ-ների իրականցման հետևանքով որևէ ազդեցության ենթարկված և/կամ վերաբնակեցված անձանց (համաձայն այն բնորոշման, որ ներկայացված է տեղանքին առանձնահատուկ ՎԳԾ-ների մեջ), կամ էլ այն համայնքների բողոքները, որոնց վրա տեղանքին առանձնահատուկ ՎԳԾ-ների իրականացումը բացասական ազդեցություն է գործել, ինչը միանգամայն հնարավոր է, և արդար ու բարի կամքի դրսևորմամբ վճիռներ կայացվեն` համաձայն ՎԳԾ-ների պահանջների; և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` իրականացնելու համար ՎԳԾ-ների նպատակները` այդ բողոքարկման ընթացակարգերի ներքո, (Գ) տեղանքին առանձնահատուկ ՎԳԾ-ների որևէ դրույթ ենթակա չէ փոխանցման, փոփոխման, չեղյալ հայտարարման կամ զիջման/չկատարման, առանց Բանկի նախնական դիտարկման և համաձայնության:

(ե) ձեռնարկել բոլոր այլ անհրաժեշտ աշխատանքների կատարումը, այդ թվում` (i) ըստ անհրաժեշտության, տեղանքին առանձնահատուկ ՎԳԾ-ների վերաբերյալ բացահայտումներն ու հանձնարարականները սեղմ ժամկետներում Բանկին տրամադրելը` յուրաքանչյուր ստուգումից հետո հաջորդական քայլերի կատարման նպատակով, (ii) ըստ անհրաժեշտության, իրականացնել հաջորդական քայլերով սահմանված տեղանքին առանձնահատուկ ՎԳԾ-ների վերաբերյալ հանձնարարականները` ըստ Բանկի հետ ձեռք բերված համաձայնության, (iii) ցանկացած այլ գործողություն, որ Բանկը կարող է համարել անհրաժեշտ և համապատասխան:

 

Բաժին II. Ծրագրի մոնիտորինգ, հաշվետվությունների ներկայացում և գնահատում

 

Ա. Ծրագրի հաշվետվություններ

 

Վարկառուն կապահովի կամ պետք է ԲԷՑ-ից պահանջի ապահովել Ծրագրի առաջընթացի մոնիտորինգն ու գնահատումը և պատրաստի Ծրգրի հաշվետվություններ համաձայն Ընդհանուր պայմանների Բաժին 5.08 (բ)-ի դրույթների և հիմնված Բանկի համար ընդունելի ցուցանիշների վրա: Ծրագրի յուրաքանչյուր այդպիսի հաշվետվություն պետք է ընդգրկի մեկ օրացուցային կիսամյակ և պետք է ներկայացվի Բանկին այդպիսի հաշվետվության ընդգրկած ժամանակահատվածի ավարտից հետո ոչ ուշ` քան մեկ ամսվա ընթացքում:

 

Բ. Ֆինանսական կառավարում, ֆինանսական հաշվետվություններ և աուդիտներ

 

1. Վարկառուն վարում կամ պահանջում է ԲԷՑ-ից վարել ֆինանսական կառավարման համակարգ` Ընդհանուր դրույթների 5.09 Բաժնի պահանջների համաձայն:

2. Առանց այն Բաժնի Մաս Ա-ի դրույթների սահմանափակման, Վարկառուն պատրաստում կամ պահանջում է ԲԷՑ-ից պատրաստել յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան քառասունհինգ (45) օր անց Բանկին է ներկայացնում Բանկի պահանջները բավարարող ձևաչափով և բովանդակությամբ միջանկյալ, աուդիտ չանցած Ծրագրի ֆինանսական հաշվետվություններ, որոնք ընդգրկում են տվյալ եռամսյակը:

3. Ծրագրի և ԲԷՑ-ի ֆինանսական հաշվետվությունները պետք է անցնեն աուդիտ` Ընդհանուր դրույթների 5.09(բ) բաժնի դրույթների համաձայն: Ֆինանսական հաշվետվությունների յուրաքանչյուր աուդիտ ընդգրկում է Վարկառուի մեկ ֆինանսական տարվա ժամանակահատված: Նման յուրաքանչյուր ժամանակահատվածի աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունները. (i) Բանկին են ներկայացվում ոչ ուշ, քան նման ժամանակահատվածի ավարտից վեց ամիս անց և (ii) հրապարակվում են ժամանակին և Բանկի համար ընդունելի կարգով:

 

Բաժին III. Գնումներ

 

Ա. Ընդհանուր

 

1. Ապրանքներ, աշխատանքներ, ոչ խորհրդատվական ծառայություններ: Ծրագրի համար պահանջվող և Վարկի հասույթներից ֆինանսավորվող բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք են բերվում Գնումների ուղեցույցների բաժին I-ում սահմանված կամ դրանում հղում կատարված պահանջների և սույն բաժնի դրույթների համաձայն:

2. Խորհրդատուների ծառայություններ: Ծրագրի համար պահանջվող և Վարկի հասույթներից ֆինանսավորվող բոլոր խորհրդատուների ծառայությունները ձեռք են բերվում Խորհրդատուի ուղեցույցների բաժիններ I և IV-ում սահմանված կամ դրանցում հղում կատարված պահանջների և սույն բաժնի դրույթների համաձայն:

3. Սահմանումներ: Գնումների առանձին մեթոդները կամ Բանկի կողմից առանձին պայմանագրերն ուսումնասիրելու մեթոդները նկարագրելու համար սույն բաժնում ստորև մեծատառ օգտագործված հասկացությունները, ելնելով հանգամանքներից, հղում են կատարում Գնումների ուղեցույցներում կամ Խորհրդատուի ուղեցույցներում նկարագրված համապատասխան մեթոդին:

 

Բ. Ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման առանձին մեթոդներ

 

1. Միջազգային մրցակցային գնումներ: Բացառությամբ ստորև պարբերություն 2-ում ներկայացվածի` ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայություններ ձեռք են բերվում Միջազգային մրցակցային գնումների հիման վրա կնքված պայմանագրերով:

2. Աշխատանքների և ապրանքների գնման այլ մեթոդներ: Հետևյալ աղյուսակը սահմանում է գնումների այն մեթոդները` բացի Միջազգային մրցակցային գնումներից, որոնք կարող են կիրառվել ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների համար: Գնումների պլանը սահմանում է պայմանները, որոնց շրջանակում նման մեթոդները կարող են կիրառվել.

Գնումների մեթոդ

(ա) Վարկառուի Ազգային մրցակցային սակարկումների մեթոդը կարող է կիրառվել Ծրագրի համար ապրանքների և աշխատանքների ձեռքբերման նպատակով` պայմանով, որ բավարարվում են հետևյալ պայմանները.

(i) այն կազմակերպությունները, որոնց մեծամասնական բաժնետեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, չեն ստանում կառավարության համար կազմակերպվող մրցույթներին մասնակցելու հրավեր` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք իրավաբանորեն և ֆինանսապես անկախ են ու կարող են ներկայանալ որպես այդպիսիք և կարող են գործել առևտրային օրենսդրության շրջանակում.

(ii) աշխատանքների խոշոր և բարդ ծրագրերի դեպքում իրականացվում է նախաորակավորում.

(iii) նախա- և հետ որակավորման չափանիշները վերաբերում են միայն մրցույթի մասնակիցների նախկին պայմանագրային կատարողականին, ֆինանսական, կառավարչական ու տեխնիկական կարողություններին.

(iv) համատեղ ձեռնարկության գործընկերները համապարտ պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունների համար.

(v) հայտերի բացման պահին որևէ հայտ չի մերժվում.

(vi) հայտերը չեղյալ են հայտարարվում և նոր հայտեր ներկայացնելու հրավեր է տրվում միայն այն դեպքում, երբ բավարարվել են Գնումների ուղեցույցների 2.61-2.64 կետերի պայմանները.

(vii) հայտի գնահատման բոլոր չափանիշները քանակապես չափելի են դրամական արտահայտությամբ կամ ներկայացվում են բավարար/անբավարար չափանիշներով.

(viii) Բանկի նախնական հաստատում է պահանջվում իրականացման ընթացքում պայմանագրի շրջանակի/պայմանների էական որևէ փոփոխության դեպքում.

(ix) Վարկառուն օգտագործում է մրցույթի փաստաթղթերի օրինակելի ձևեր, որոնք բավարարում են Բանկի պահանջները:

(բ) Շոփինգ

(գ) Ուղղակի պայմանագիր

Գ. Խորհրդատուների ծառայությունների գնման առանձին մեթոդներ

 

1. Որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն: Բացառությամբ` ստորև պարբերություն 2-ում ներկայացված դեպքերի, խորհրդատուների ծառայությունները պետք է գնվեն Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության հիմունքներով կնքվող պայմանագրերով:

2. Խորհրդատուների ծառայությունների գնման այլ մեթոդներ: Հետևյալ աղյուսակը մասնավորում է գնումների այն մեթոդները, բացի Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության, որոնք կարող են օգտագործվել խորհրդատուների ծառայությունների համար: Գնումների պլանը սահմանում է այն պայմանները, որոնց դեպքում նման մեթոդները կարող են կիրառվել:

Գնումների մեթոդ

(ա) Որակի վրա հիմնված ընտրություն

(բ) Ֆիքսված բյուջեով ընտրություն

(գ) Նվազագույն արժեքով ընտրություն

(դ) Խորհրդատուների որակավորման վրա հիմնված ընտրություն

(ե) Մեկ աղբյուրից գնում

(զ) Անհատ խորհրդատուների ընտրություն

(է) Անհատ խորհրդատուների ընտրության համար Մեկ աղբյուրի ընթացակարգեր

Դ. Գնումների որոշումների ուսումնասիրություն Բանկի կողմից

 

Գնումների պլանը սահմանում է այն պայմանագրերը, որոնք ենթակա են Բանկի նախնական ուսումնասիրությանը: Բոլոր մյուս տեսակի պայմանագրերը ենթակա են Բանկի հետուսումնասիրությանը:

 

Բաժին IV. Վարկի հասույթների առհանում

 

Ա. Ընդհանուր

 

1. Ստորև` պարբերություն 2-ի աղյուսակում սահմանված Ընդունելի ծախսերը ֆինանսավորելու նպատակով Վարկառուն կարող է առհանել Վարկի հասույթները` Ընդհանուր դրույթների Հոդված II-ի, սույն բաժնի դրույթների և Բանկի կողմից Վարկառուին տրված ծանուցման մեջ սահմանված Օժանդակ ցուցումների համաձայն (ներառյալ` 2006թ. մայիսի ՚Ծրագրերի համար Համաշխարհային Բանկի վճարման ուղեցույցներըՙ, որոնք ժամանակ առ ժամանակ վերանայվում են Բանկի կողմից և կիրառելի դառնում սույն Համաձայնագրին` նման ցուցումներին հաջորդիվ):

2 Ստորև ներկայացվող աղյուսակում սահմանվում են Ընդունելի ծախսերի դասակարգերը, որոնք կարող են ֆինանսավորվել Վարկի հասույթների հաշվին (՚Դասակարգՙ), Վարկի գումարների հատկացումը յուրաքանչյուր Դասակարգին և յուրաքանչյուր Դասակարգում ֆինանսավորման ենթակա Ընդունելի ծախսերի մասնաբաժինը.

Դասակարգեր

Վարկի հատկացված գումարը (արտահայտված ԱՄՆ դոլարով)

Ֆինանսավորման ենթակա ծախսերի տոկոսը (առանց հարկերի)

(1) Ծրագրի համար Ծրագրի Մաս Ա.2-ի և Մաս Բ-ի շրջանակում ապրանքներ, աշխատանքներ, ոչ-խորհրդատվական և խորհրդատ-վական ծառայություններ, ներառյալ վերապատրաստումն ու աուդիտը, ծրագրի գործառնական ծախսեր

39,900,000

100%

(2) Սկզբնական վճար

100,000

Սույն Համաձայնագրի 2.03 բաժնի և Ընդհանուր դրույթների 2.07(բ) բաժնի համաձայն վճարման ենթակա գումար:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ

40,000,000

 

Բ. Առհանման պայմաններ, առհանման ժամանակահատված

 

1. Չնայած սույն Բաժնի Ա մասի դրույթներին, առհանում չի կատարվում Վարկի հաշվից, սույն Համաձայնագրի կնքման ամսաթվից առաջ կատարված վճարումների համար:

2. Փակման ամսաթիվն է 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Բաժին 6. Այլ պարտավորություններ

 

Ծրագրի Մաս Ա.2-ի և Մաս Բ-ի իրականացման նպատակով Օժանդակ համաձայնագիրը պետք է ներառի հետևյալ դրույթները.

 

1. (ա) Բացառությամբ Բանկի հետ համաձայնեցված դեպքերի, ԲԷՑ-ը չպետք է կուտակի որևէ նոր պարտք, քանի դեռ ԲԷՑ-ի` եկամուտների և ծախսերի հիմնավորված կանխատեսումները ցույց չեն տա, որ այդ պարտքի գոյացման ընթացքում յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար ԲԷՑ-ի կանխատեսված զուտ եկամուտները առնվազն 1.5 անգամով չեն գերազանցում այդ տարվա բոլոր պարտքերի` ներառյալ ԲԷՑ-կուտակվելիք պարտքերի սպասարկման համար պահանջվող գումարը.

(բ) Սույն մասի նպատակներով`

(i) «Պարտք» բառը նշանակում է ԲԷՑ-ի ցանկացած պարտք, որը պետք է մարվի վերցնելու օրից մեկից ավելի տարվա ընթացքում:

(ii) Պարտքը պետք է համարվի վերցված. (Ա) համաձայն այդ վարկի տրամադրման վարկային պայմանագրի, համաձայնագրի կամ այլ փաստաթղթի, կամ էլ նմանօրինակ պարտքի կամ պայմանագրի, համաձայնագրի, փաստաթղթի` վճարման ժամկետների փոփոխությունը, և (Բ) երաշխավորող համաձայնագրով` այդ երաշխիքն ապահովող համաձայնագրի կնքման օրը:

(iii) «զուտ եկամուտներ» արտահայտությունը ցույց է տալիս տարբերությունը հետևյալների միջև.

(Ա) գործառնության հետ կապված բոլոր աղբյուրներից ստացվող եկամուտների հանրագումարը և զուտ ոչ ընթացիկ եկամուտը ; և

(Բ) գործառնության հետ կապված բոլոր ծախսերի հանրագումարը, ներառյալ` վարչարարությունը, պատշաճ պահպանումը, հարկերն ու հարկերի փոխարեն վճարումները` բացառելով սակայն պարտքի ամորիզացիոն հատկացումները, այլ ոչ-կանխիկ գործառնական, տոկոսադրույքի և այլ ծախսերը :

(iv) «Զուտ ոչ գործառնական եկամուտ» արտահայտությունը նշանակում է տարբերությունը հետևյալների միջև.

(Ա) բոլոր աղբյուրներից եկամուտներ` բացի գործառնություններից վերաբերվողին:

(Բ) ծախսեր` այդ թվում նաև հարկեր ու հարկերի փոխարեն վճարումներ, որոնք առաջացել են վերոհիշյալ (Ա) կետում նշված եկամուտների գոյացման ընթացքում :

(v) «Պարտքի սպասարկման պահանջներ» արտահայտությունը պարտքի տոկոսի ու ծախսերի փոխհատուցումների ընդհանուր գումարն է (այդ թվում նաև մարման կապիտալի վճարումները, եթե այդպիսիք կան) :

(vi) «Հիմնավորված կանխատեսում» արտահայտությունը նշանակում է ԲԷՑ-ի կողմից պատրաստված կանխատեսում` ոչ ավելի վաղ, քան տասներկու ամիս (12) առաջ, նախքան խնդրո առարկա պարտքի ձևավորումը, ինչը թե Բանկը, և թե ԲԷՑ-ը համարում են հիմնավորված, և ինչի վերաբեյալ Բանկը իրազեկել է ԲԷՑ-ին դրա ընդունելի լինելու մասին, պայմանով, որ այդ իրազեկումից հետո ոչինչ տեղի չի ունեցել, որը կարող է կամ էլ կարելի է տրամաբանորեն ակնկալել, որ ապագայում կունենա բացասական նյութական ազդեցություն ԲԷՑ-ի ֆինանսական վիճակի կամ էլ աշխատանքի ապագա արդյունքների վրա:

(vii) Երբ Սույն մասի նպատակներով անհրաժեշտ կլինի մեկ ուրիշ տարադրամով վճարման ենթակա պարտքը գնահատել Վարկառուի տարադրամով, նման գնահատումը պետք է կատարվի այդ գնահատման ժամանակ տարադրամի փոխանակման գերակշիռ օրինական այնպիսի արժեքի հիման վրա, որը կարելի է ձեռք բերել այդպիսի պարտքի մարման նպատակներով, կամ էլ նման արժեքի բացակայության դեպքում` Ընկերակցության համար ընդունելի փոխանակման արժեքի հիման վրա :

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 3

 

Մարման ժամանակացույց

 

1. Հաջորդող աղյուսակում ներկայացվում են վարկի մայր գումարի մարման ամսաթվերը և վարկի մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին վճարման ենթակա վարկի ընդհանուր մայր գումարի տոկոսը («Մասնավճար»): Եթե մայր գումարի մարման առաջին ամսաթվի դրությամբ վարկի հասույթներն ամբողջությամբ առհանվել են, ապա Վարկառուի կողմից մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին մարման ենթակա մայր գումարի չափը սահմանում է Բանկը` բազմապատկելով (ա) մայր գումարի առաջին մարման ամսաթվի դրությամբ առհանված վարկի մնացորդը (բ) մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվի մասնավճարով: Ըստ անհրաժեշտության, մարման ենթակա այդպիսի գումարը ենթակա է ճշգրտման` սույն Լրացման 4-րդ կետում նշված ցանկացած գումար նվազեցնելու համար, որի նկատմամբ կիրառվում է Արժույթի փոխարկում:

Մայր գումարի մարման ամսաթիվ

Մասնավճար (արտահայտված որպես տոկոս)

Յուրաքանչյուր փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին

 սկսած 2024թ.-ի օգոստոսի 15-ից

 մինչև 2038թ.-ի օգոստոսի 15-ը

3.33%

2039թ. փետրվարի 15

3.43%

2. Մայր գումարի առաջին մարման ամսաթվի դրությամբ Վարկի միջոցներն ամբողջությամբ առհանված չլինելու դեպքում, Վարկի մայր գումարը, որը Վարկառուի կողմից ենթակա է մարման Մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին, որոշվում է հետևյալ ձևով.

(ա) Եթե Մայր գումարի առաջին մարման ամսաթվի դրությամբ առհանվել են Վարկի հասույթներ, ապա Վարկառուն մարում է Վարկի առհանված մնացորդն այդ ամսաթվի դրությամբ` սույն Լրացման 1-ին կետի համաձայն:

(բ) Մայր գումարի մարման առաջին ամսաթվից հետո առհանված ցանկացած գումար պետք է մարվի Մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին, որը հաջորդում է այդպիսի առհանման օրվան, իսկ մարման գումարները որոշում է Բանկը` յուրաքանչյուր նման առհանման գումարը բազմապատկելով կոտորակով, որի համարիչը Մայր գումարի մարման տվյալ ամսաթվի համար սույն Լրացման 1-ին պարբերությունում սահմանված սկզբնական Մասնավճարն է («Սկզբնական մասնավճար»), իսկ հայտարարը` այդ ամսաթվով կամ դրանից հետո Մայր գումարի մարման ամսաթվերի բոլոր մնացած Մասնավճարների գումարը: Ըստ անհրաժեշտության, մարման ենթակա այդպիսի գումարը ենթակա է ճշգրտման` սույն Լրացման 4-րդ կետում նշված ցանկացած գումար նվազեցնելու համար, որի նկատմամբ կիրառվում է Արժույթի փոխարկում:

3. (ա) Մայր գումարի մարման որևէ ամսաթվին նախորդող երկու օրացուցային ամսվա ընթացքում առհանված Վարկի գումարները` բացառապես Մայր գումարի մարման ցանկացած ամսաթվի դրությամբ մարման ենթակա մայր գումարների չափը հաշվարկելու նպատակով, համարվում են առհանված և չմարված` առհանման ամսաթվին հաջորդող Մայր գումարի երկրորդ մարման ամսաթվի դրությամբ, և ենթակա են մարման Մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին` սկսած առհանման ամսաթվին հաջորդող Մայր գումարի երկրորդ մարման ամսաթվից:

(բ) Չնայած սույն կետի (ա) ենթակետի դրույթներին, եթե Բանկը, որևէ պահի, ընդունի մարման ամսաթվով հաշիվների հաշվարկման և ներկայացման համակարգ, որի շրջանակում հաշիվ-ապրանքագրերը տրվում են Մայր գումարի համապատասխան մարման ամսաթվին, նման ենթակետի դրույթներն այլևս չեն կիրառվում հաշիվների հաշվարկման և ներկայացման նման համակարգի ներդրումից հետո կատարված առհանումներին:

4. Չնայած սույն Լրացման 1-ին և 2-րդ կետերի դրույթներին, Վարկի առհանված ամբողջ մնացորդի կամ դրա որևէ մասի Արժույթը` Հաստատված արժույթի փոխարկելու դեպքում, նման եղանակով Հաստատված արժույթի փոխարկված գումարի չափը, որը ենթակա է վճարման Փոխարկման ժամանակահատվածում ընկնող Մայր գումարի մարման ցանկացած ամսաթվին, որոշում է Բանկը` անմիջապես նախքան փոխարկումը բազմապատկելով սահմանված արժույթով արտահայտված այդ գումարը (i) փոխարժեքով, որն արտացոլում է Փոխարկման հետ կապված Արժույթի հեջավորման գործարքի շրջանակում Հաստատված արժույթով Բանկին վճարման ենթակա մայր գումարի մասնաբաժինները, կամ (ii) Փոխարկման ուղեցույցների համաձայն Բանկի որոշմամբ` Էկրանային դրույքաչափի փոխարժեքի բաղադրիչով:

5. Եթե Վարկի առհանման մնացորդը ավելի քան մեկ արժույթով է, ապա սույն Հավելվածի դրույթները պետք է կիրառվեն յուրաքանչյուր արժույթով արտահայտված գումարի նկատմամբ առանձին` յուրաքանչյուր գումարի համար առանձին մարման ժամանակացույց ստանալու համար:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Բաժին I. Սահմանումներ

 

1. «Հակակոռուպցիոն ուղեցույցներ» նշանակում է 2006թ. հոկտեմբերի 15-ի «ԶՄԲ վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների միջոցով ֆինանսավորվող ծրագրերում կեղծիքը և կոռուպցիան կանխելու և դրա դեմ պայքարելու ուղեցույցները», որ վերանայվել է 2011թ. հունվարին:

2. «Դասակարգ» նշանակում է սույն Համաձայնագրի Լրացում 2-ի IV Բաժնում սահմանված դասակարգ:

3. «Խորհրդատուների ընտրության ուղեցույց» նշանակում է 2011թ. հունվարին Բանկի կողմից հրապարակված ՚ուղեցույցներ. Համաշխարհային բանկի վարկառուների կողմից ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների միջոցով խորհրդատուների ընտրություն և ներգրավումՙ:

4. «Դրամ» նշանակում է Վարկառուի օրինական արժույթը:

5. «ԲԿԾ» Ծրագրի համար նշանակում է բնապահպանական կառավարման ծրագիր, որ պատրաստվել է ԲԷՑ-ի կողմից ընտրված ենթակայանների համար և հաստատվել Բանկի կողմից, համաձայն սույն Համաձայնագրի Հավելված 2-ի Բաժին 1.Գ-ի, որ ներկայացնում է բնապահպանական ազդեցության մեղմացման ու մոնիտորինգի աշխատանքները:

6. «ԲԷՑ» նշանակում է Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերություն, որը ստեղծվել է համաձայն Կառավարության 1998թ.-ի հուլիսի 20-ի թիվ 450 և 1999թ.-ի նոյեմբերի 23-ի թիվ 709 որոշումների համաձայն, և 2000թ.-ի փետրվարի 10-ին գրանցվել է ՀՀ պետական ռեգիստրում:

7. «Ընդհանուր դրույթներ» նշանակում է 2010թ.-ի հուլիսի 31-ի ՚Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկերի ընդհանուր դրույթներըՙ:

8. «ԲԷՑ-ի ստեղծման հիմքում ընկած օրենսդրություն» նշանակում է Կառավարության որոշումներ N 450 (1998թ. հուլիսի 20) և N709 (1999թ. նոյեմբերի 23, որի համաձայն ստեղծվեց և գործում է ԲԷՑ-ը):

9. «Գործառնական ծախսեր» նշանակում է Ծրագրի իրականացման նպատակներով կատարած ծախսեր, ինչպես օրինակ` աշխատողների աշխատավարձերի, բացառությամբ քաղծառայողների, գրենական պիտույքների, գրասենյակային փոքրածավալ սարքավորումների, սպառվող նյութերի, կապի ու կենցաղային վճարների, շահագործման ու տեխնիկական սպասարկման, ներքին գործուղումների, ԶԼՄ-ների ու տպագրության ծախսերը, բանկային ծառայությունների դիմաց խելամիտ վճարները, և այլ ծախսեր, որոնք հիմնված են տարեկան բյուջեի վրա և ուղղակիորեն առնչվում են Ծրագրի իրականացմանը և ընդունելի են Բանկի համար:

10. «Գործառնական ձեռնարկը» նշանակում է 2014թ.-ի ապրիլ 22-ին ԲԷՑ-ի կողմից թարմացված և հաստատված ձեռնարկ, որը ներկայացնում է Ծրագրի իրականացման ընթացակարգերը, ըստ սույն Համաձայնագրի դրույթների և Վարկառուի պետական օրենքների ու կանոնակարգերի, ներառյալ նաև Ծրագրի վարչարարական, գնումների, հաշվապահական, ֆինանսական կառավարման, մոնիտորինգի և գնահատման աշխատանքները կառավարող ընթացակարգերը, ինչը կարող է ժամանակ առ ժամանակ արդիականացվել` Բանկի համաձայնությամբ:

11. «Սկզբնական ծրագիր» նշանակում է 2011թ. հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության և Բանկի միջև Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի համար ստորագրված Վարկային համաձայնագրի Հավելված 1-ում և դրա ցանկացած փոփոխությունում նկարագրված ծրագիրը:

12. «Գնումների ուղեցույցներ» նշանակում է Բանկի կողմից 2011թ. հունվարին հրապարակված «ուղեցույցներ. Համաշխարհային Բանկի Փոխառուների կողմից ՎԶՄԲ փոխատվությունների և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակում կատարվող ապրանքների, աշխատանքների, ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ»:

13. «Գնումների պլան» նշանակում է Ծրագրի համար Վարկառուի 2014թ.-ի ապրիլի 23-ի գնումների պլանը, որը նշվում է Գնումների ուղեցույցների 1.18 կետում և Խորհրդատուների ընտրության ուղեցույցի 1.25 կետում և ժամանակ առ ժամանակ վերանայվում` նշված կետերի դրույթների համաձայն:

14. «Ծրագրի համաձայնագիր» նշանակում է Բանկի և ԲԷՑ-ի միջև Ծրագրի սույնով նույն օրը կնքված համաձայնագիր, ինչը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել, և այդ պայմանը ներառում է նաև Ծրագրի համաձայնագրին հավելյալ մաս կազմող բաժիններն ու պայմանագրերը:

15. «ՎՔՇ» նշանակում է Վերաբնակեցման քաղաքականության շրջանակ` թարմացված Վարկառուի կողմից և հրապարակված 2014թ. ապրիլի 7-ին` Բանկի կողմից հաստատվելուց հետո` ըստ սույն Համաձայնագրի Հավելված 2-ի Բաժին 1.Գ-ի դրույթների` սահմանելով ոչ կամավոր վերաբնակեցման և տուժան անձանց փոխհատուցման մեթոդները և անհրաժեշտության դեպքում ուղղորդելով ՎԳԾ պատրաստումն ու իրականացումը:

16. «ՎԳԾ/ներ» նշանակում է տեղանքին առանձնահատուկ Վերաբնակեցման գործողությունների ծրագիր/եր` Վարկառուի կողմից և հաստատված Բանկի կողմից ընտրված ենթակայանների համար, ըստ սույն Համաձայնագրի Հավելված 2-ի Բաժին 1.Գ-ի դրույթների` ՎՔՇ-ին համապատասխան:

17. «Օժանդակ համաձայնագիր» նշանակում է Օժանդակ համաձայնագիրը կամ էլ սույն Համաձայնագրի Հավելված 2-ի Բաժին 1.Ա դրույթը, համաձայն որի Վարկառուն պետք է Զուտ Վարկային գումարը տրամադրի ԲԷՑ-ին:

18. «Վերապատրաստում» նշանակում է Ծրագրի շրջանակում վերապատրաստման միջոցառումների իրականացման համար կատարած ծախսերը, այդ թվում` տեղական վերապատրաստվողների և դասախոսների ճանապարհորդության ծախսերը և օրապահիկները, ուսումնական այցերի և աշխատանքային սեմինարների ծախսերը, շենքերի և սարքավորումների վարձակալության ծախսերը, ուսումնական նյութերի և առնչվող նյութերի ծախսերը, որոնք հիմնված են տարեկան բյուջեների վրա և ընդունելի են Բանկի համար:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան