Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2006.05.03/5(24) Հոդ.24
Ընդունող մարմին
Շենգավիթ թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
31.03.2006
Ստորագրող մարմին
Շենգավիթ համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ՇԵՆԳԱՎԻԹ թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2006 թվականի թիվ 15

քաղ. Երևան

 

ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 16.12.2005 Թ. ԹԻՎ 10 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով՝ Շենգավիթի համայնքի ավագանին որոշում է`

1. Շենգավիթի համայնքի ավագանու 16.12.05 թ. «Շենգավիթ համայնքում 2006 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 10 որոշման թիվ 2.8 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանել.

ա) մինչև 2006 թ. հոկտեմբերի 1-ը՝ ծխախոտի արտաքին գովազդի համար՝ 3000 դրամ.

բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2500 դրամ.

գ) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2000 դրամ.

դ) այլ արտաքին գովազդի համար՝ 1000 դրամ.

ե) յուրաքանչյուր դատարկ գովազդային վահանակի համար՝ 700 դրամ»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

3. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել թաղապետի տեղակալ, թաղապետարանի առևտրի և գանձումների բաժնի պետ Ա. Շահումյանի վրա։

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել թաղապետ Մ. Սարգսյանի և ավագանու վրա։

 

Թաղապետ`

Մ. Սարգսյան