Basic information
Number
N 904-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.08.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.07.24/37(703).1 Հոդ.636
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
27.06.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.06.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
06.07.2002
Effective date
03.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2002 թվականի N 904-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԵԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ազատեկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 3576 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 3574,2 հեկտարը, որից՝ 90,5 հեկտար վարելահող, 62 հեկտար խոտհարք, 198,7 հեկտար արոտ, 3223 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 10 հեկտար վարելահողը և 10 հեկտար խոտհարքը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 1,8 հեկտարը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ այդ թվում՝ 1,5 հեկտար վարելահողը՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, 0,3 հեկտար արոտը՝ հասարակական կառուցապատման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 29
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 27-ի N 904-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԵԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան