Գլխավոր տեղեկություն
Համար
N 957-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 2011 թվականի N 957-Ա

 

Ժ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 11
Երևան

 
 

 

 Հավելված
 ՀՀ վարչապետի 2011 թ.
հոկտեմբերի 11-ի N 957-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԺԻՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
 

Հ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
 

Հ. Դարբինյան

- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
 

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
 

Ա. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
 

Վ. Վարդանյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
 

Նավասարդ
արքեպիսկոպոս Կճոյան

- Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի
  առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)
 

Ս. Աֆյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
  պետի տեղակալ
 

Գ. Մանասյան

- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի
  տնօրեն (համաձայնությամբ)
 

Ա. Ծատուրյան

- «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»
  ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
 

Ա. Հարությունյան

- ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի
  նախագահ (համաձայնությամբ)
 

Ա. Ամիրյան

- Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն
  (համաձայնությամբ)
 

Գ. Բունիաթյան

- Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն
  (համաձայնությամբ)
 

Լ. Գալստյան

- Հեռուստաֆիլմերի «Երևան» հեռուստաստուդիայի
  տնօրեն (համաձայնությամբ)
 

Ռ. Գևորգյանց

- «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն»
   հասարակական կազմակերպության նախագահ 
   համաձայնությամբ)
 

Գ. Ավետիսյան

- Ժ. Ավետիսյանի որդին (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան