ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2011 թվականի N 1397-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» N 1153-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «0.47» թիվը փոխարինել «0.77» թվով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված համապատասխան պայմանագրերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություն կատարելու մասին համաձայնագրերի կնքումը` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման և այդ իրավունքի պետական գրանցման նպատակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի N 1397-Ն որոշման |
Ս Խ Ե Մ Ա
«ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ OԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|