«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2002 թվականի N 892-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 559 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների մասին» N 559 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
որոշմամբ հաստատված ծրագրում՝
ա) 1-ին բաժնի՝
չորրորդ պարբերությունում «ներկայացված են N 1 աղյուսակում» բառերը փոխարինել «ներկայացված են N 3 հավելվածում» բառերով.
ուժը կորցրած ճանաչել N 1 աղյուսակը.
բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 3 հավելվածով.
|
«Հավելված N 3 |
Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի ընդունումից զրկված բնակավայրերն ըստ մարզերի եվ բնակչության թվի
|
». |
բ) 2-րդ բաժնի՝
երկրորդ պարբերությունում «3» թիվը փոխարինել «2» թվով.
երրորդ պարբերությունում «ներկայացված են N 2 աղյուսակում» բառերը փոխարինել «ներկայացված են N 4 հավելվածում» բառերով.
ուժը կորցրած ճանաչել N 2 աղյուսակը.
բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 4 հավելվածով.
|
«Հավելված N 4 |
Առաջին փուլով նախատեսված Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի հեռարձակումը 24 բնակավայրում կազմակերպելու համար իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները
|
». |
չորրորդ պարբերությունում «23» թիվը փոխարինել «33» թվով, իսկ «ներկայացված են N 3 աղյուսակում» բառերը՝ «ներկայացված են N 5 հավելվածում» բառերով.
բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 5 հավելվածով.
|
«Հավելված N 5 |
Երկրորդ փուլով նախատեսված Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի հեռարձակումը 33 բնակավայրում կազմակերպելու համար իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները
|
». |
ուժը կորցրած ճանաչել N 3 աղյուսակը.
ուժը կորցրած ճանաչել հինգերորդ պարբերությունը.
N 1 հավելվածում «16» թիվը փոխարինել «26» թվով, իսկ «III փուլ` (10 հեռուստակայան) իրագործվում է նույն ժամանակացույցով` դրա ֆինանսավորման օրվանից» բառերը հանել.
գ) 3-րդ բաժնի՝
երրորդ պարբերությունում «ներկայացված են N 4 աղյուսակում» բառերը փոխարինել «ներկայացված են N 6 հավելվածում» բառերով.
բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 6 հավելվածով.
|
«Հավելված N 6 |
Արբանյակային 50 կայանի եվ Եղվարդում տեղադրվող նոր՝ 500 Վտ հզորությամբ հաղորդակի համար պահանջվող ներդրումները
|
(մլն դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
*) Այդ թվում՝ Եղվարդում նոր տեղադրվող 500 Վտ հզորությամբ հաղորդակի արժեքը` 13,5 մլն դրամ:
Արբանյակային մեկ կայանի կառուցման համար անհրաժեշտ ծախսերը ներկայացված են N 2 հավելվածում: Հարկ է նշել, որ ներդրումների առավել արդյունավետ օգտագործման համար նախընտրելի է միանվագ ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերել մեծածախ ձևով՝ օգտվելով առևտրական զեղչերից:».
ուժը կորցրած ճանաչել N 4 աղյուսակը.
N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հավելված N 2 |
Մեկ արբանյակային հեռուստակայանի կառուցման ծախսերը (հազ. դրամ)
| ● արբանյակային ալեհավաք՝ | 175.0 |
| ● արբանյակային ընդունիչ (թվային)՝ | 150.0 |
| ● ձևափոխիչ՝ | 18,0 |
| ● տեսահսկիչ (14//)՝ | 116.0 |
| ● մալուխ (10 մ)՝ | 18,0 |
| ● հաղորդակ (տրանզիստորային)՝ 10 Վտ | 1400.0 |
| ● ալեհավաք՝ | 230.0 |
| ● մալուխ (30 մ)՝ | 175.0 |
| ● մետաղական հենարան՝ | 165.0 |
| ● շինարարական և մոնտաժային աշխատանքներ՝ | 171.0 |
| ● նախագծային - հետազոտական աշխատանքներ՝ | 150.0 |
| ● կապուղու հատկացում՝ | 840.0 |
| ● չափիչ սարքավորումներ՝ | 990.0 |
|
ընդամենը |
4598.0 |
|
|
|
_______________________________ |
|
Ծանոթագրություններ։ |
1. Գները վերցված են 2002 թվականի մայիս ամսվա դրությամբ: Հաշվի են առնված առկա պայմանագրային և գործող շուկայական գները: 2. Ծախսերը նախատեսված են «Հայաստանի հեռուստատեսային ցանց» փակ բաժնետիրական ընկերության կողմից աշխատանքներն իրականացվելու դեպքում: 3. Նախատեսված չեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացվելիք տարածքների հարդարման, նորոգման, ճանապարհների շինարարության աշխատանքների և էլեկտրահաղորդման գծերի կառուցման համար անհրաժեշտ ծախսերը: 4. Յուրաքանչյուր 5 կայանի համար նախատեսվում է չափիչ սարքավորումների մեկ լրակազմ:»։ |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|