ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2011 թվականի N 1080-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՃԵՄԱՐԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ԵՎ «ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ հոդվածների և 67-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` 1695839 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված արժեքով անշարժ գույքով (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Գույքի սեփականության իրավունքը պետությանը փոխանցելուց առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կողմից սույն որոշման 1-ին կետով ձեռք բերված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով նրա միջոցների հաշվին:
5. Սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո 100 տոկոս ոչ պետական (մասնավոր) «Շիրակացու ճեմարան» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել՝ վերջինս միացնելով 100 տոկոս պետական մասնակցությամբ «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում հաստատել սույն որոշման 5-րդ կետից բխող միացման պայմանագիրը և փոխանցման ակտը, ինչպես նաև ապահովել վերակազմակերպման կապակցությամբ «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների կատարումը, սահմանված կարգով վերակազմակերպման գրանցումը:
(6-րդ կետը փոփ. 27.10.11 N 1526-Ա)
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման պետական գրանցումից հետո՝ սույն որոշման հավելվածում նշված շենք-շինությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ 49 տարի ժամկետով վարձակալության տրամադրել «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ վարձավճարը հաշվարկելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ հաստատված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1080-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԵրԵՎանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերությունից առանձնացվող անշարժ գույքի
Անշարժ գույքի անվանումը |
Մակերեսը (քառ.մ) |
2011 թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային մնացորդային արժեքը |
2011 թ. փետրվարի |
2011 թ. մարտի |
1. Երևան քաղաքի Միկոյան 35 հասցեում տեղակայված անշարժ գույք այդ թվում՝ |
103,451,809.4 | 1,444,302,762 | 1,106,165,819 | |
մասնաշենք 1 |
5033.1 | 58,177,655.4 | 436,546,797 | 363,788,997.5 |
մասնաշենք 2 |
6552.2 | 29,806,413.9 | 512,421,668 | 427,018,056.7 |
էլեկտրական ենթակայան |
60.90 | 180,369.3 | 13,765,527 | 11,471,272.5 |
կաթսայատուն |
63.24 | 13,171,807 | 86,403,115 | 72,002,595.8 |
պարիսպ |
65.26 | 335,380 | 1,136,655 | 947,212.5 |
հողամաս |
21534 | 1,780,184 | 394,029,000 | 230,937,684 |
2. ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում տեղակայված անշարժ գույք այդ թվում՝ |
1,513.883.4 | 251,536,000 | 185,313,333.3 | |
ճամբարի շենք |
4968 | 1,513.883.4 | 213,376,000 | 177,813,333.3 |
հողամաս |
30000 | 0 | 38,160,000 | 7,500,000 |
Ընդամենը |
104.965.692.8 | 1,695,838,762 | 1,291,479,152.3 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.10.2011, N 1526-Ա | 02.11.2011, N 1080-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|