ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2011 թվականի N 1055-Ա
Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վ. Դանիելյանին 2011 թվականի նոյեմբերի 13-16-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում գործող` տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու համար:
2. Վ. Դանիելյանի` Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Դանիելյանի` Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|