ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2011 թվականի N 537-Ն
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 272-Ն, 2006 թվականի ապրիլի 20-ի 655-Ն, 2008 թվականի հունիսի 26-ի N 652-Ն, 2008 թվականի հոկտեմբերի 2-ի N 1126-Ն, 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1287-Ն, 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1423-Ն, 2009 թվականի հուլիսի 2-ի N 734-Ն, 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1196-Ն որոշումներով քաղաքացու և իրավաբանական անձանց նախաձեռնությամբ իր սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության վճարումները կատարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:
(1-ին կետը փոփ. 13.10.11 N 1542-Ն)
2. Հաստատել հողամասերի նպատակային նշանակության փոփոխման դեպքում հողամասերի կադաստրային արժեքների տարբերության վճարման տարաժամկետման օրինակելի պայմանագրի ձևը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում իրազեկել սույն որոշման 1-ին կետում նշված սեփականատերերին` սահմանված ժամկետում վճարումների կատարման անհրաժեշտության մասին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված սեփականատերերի հետ պայմանագիր կնքելիս հիմք ընդունել սույն որոշման 2-րդ կետով հաստատված պայմանագրի ձևը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 10 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 537-Ն որոշման |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՏԱՐԱԺԱՄԿԵՏՄԱՆ
——————————— |
——— ————————— 20 թ. |
(կնքման վայրը) |
Համայնքը (այսուհետ` պարտատեր) ի դեմս համայնքի ղեկավար`
—————————————————————————————————————————————— ,
(պաշտոնատար անձի ազգանունը, անունը)
որը գործում է ——————————————————————————————————- հիման վրա,
(կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)
մի կողմից, և ———————————————————————————————————————— ,
(կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը)
այսուհետ` «պարտապան», ի դեմս —————————————————————————————— ,
(ազգանունը, անունը, պաշտոնը)
որը գործում է—————————————————————————————————— հիման վրա,
(կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)
մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Սույն պայմանագրի համաձայն պարտապանը պարտավորվում է իր նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 20 թվականի որոշմամբ, նպատակային նշանակությունը փոխված հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունները վճարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 537-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ պարտատերը համաձայնվում է մեկ տարով տարաժամկետել տարբերության վճարման պարտականությունը, մեկ տարվա ընթացքում պարտապանի
նախընտրած եղանակով մաս առ մաս կամ միանվագ ընդունում է համապատասխան վճարները և պարտապանին տրամադրում է վճարման պարտավորության կատարումը հավաստող ստացականը (ստացականները):
2. Կողմերի իրավունքները և պարտականությունները
2.1. Պարտատերն իրավունք ունի`
1) պարտապանից պահանջելու վճարել սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված տարբերությունները.
2) սույն պայմանագրի 3.2-րդ կետով նախատեսված ժամկետի խախտման դեպքում պարտապանից պահանջելու անհապաղ վճարել սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված տարբերությունների ամբողջ գումարը.
3) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից։
2.2. Պարտատերը պարտավոր է`
1) սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված տարբերություններն ստանալու դեպքում պարտապանին տրամադրել համապատասխան վճարումների կատարումը հավաստող ստացականը (ստացականները).
2) չխոչընդոտել սույն պայմանագրի 2.3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված մաս առ մաս վճարելու պարտապանի իրավունքի իրականացմանը:
2.3. Պարտապանն իրավունք ունի`
1) պարտատիրոջից պահանջելու ընդունել սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված տարբերությունները.
2) պարտատիրոջից պահանջելու տրամադրել համապատասխան վճարումների կատարումը հավաստող ստացականը (ստացականները).
3) սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված տարբերությունները վճարելու մաս առ մաս կամ միանվագ.
4) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից։
2.4. Պարտապանը պարտավոր է`
1) սույն պայմանագրով սահմանված կարգով վճարել սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված տարբերությունները.
2) վճարումները կատարել սույն պայմանագրի 3-րդ կետով սահմանված կարգով:
3. Վճարումների կատարման կարգը
3.1. Պարտապանը սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված տարբերությունները կարող է իր հայեցողությամբ վճարել միանվագ կամ մաս առ մաս:
3.2. Սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված տարբերությունները մաս առ մաս վճարելու դեպքում վճարումները կատարվում են ամեն ամիս կամ եռամսյա կտրվածքով` մեկամսյա կտրվածքով վճարման ենթակա ամբողջ գումարի առնվազն տասը տոկոսի չափով, իսկ եռամսյա կտրվածքով՝ երեսուն:
4. Պայմանագրի գործողության ժամկետը և դրա դադարումը
4.1. Սույն պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է ———— ———————--———— ——- թվականից մինչև ———— ———————————- ———- թվականը և ուժի մեջ է
մտնում ստորագրման պահից։
4.2. Սույն պայմանագիրը դադարում է`
1) պայմանագրի կատարմամբ.
2) սույն պայմանագրի 4.1-ին կետում նշված պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում.
3) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.
4) պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրի վաղաժամկետ լուծելու դեպքում:
5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը
5.1. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծարելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
6. Եզրափակիչ դրույթներ
6.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից։
6.2. Սույն պայմանագիրը կնքված է հայերենով, երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։
6.3. Պայմանագիրը կարող է փոփոխվել և լրացվել կողմերի համաձայնությամբ։ Սույն պայմանագրի բոլոր փոփոխություններն ու լրացումները պետք է կատարվեն գրավոր և ստորագրվեն կողմերի կողմից։
6.4. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություններ ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը։
7. Կողմերի գտնվելու վայրը և ստորագրությունները
Պարտատերը |
Պարտապանը |
|
|
—————————————— |
———————————— |
(գտնվելու վայրը) |
(գտնվելու վայրը) |
|
|
—————————————— |
———————————— |
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
|
|
Կ.Տ. |
Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |