ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
13 հոկտեմբերի 2011 թ. |
N 4801-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 1653-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները՝
1. Երևանի քաղաքապետի 2011 թվականի մայիսի 5-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին» N 1653-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ երրորդ պարբերությամբ.
«Փորձաքննության չեն ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական այլ մարմինների, Երևան քաղաքի ավագանու և Երևանի քաղաքապետի նորմատիվ իրավական ակտերով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին ամբողջությամբ համապատասխանող պայմանագրերի նախագծերը»։
Երևանի քաղաքապետ |
Կ. Կարապետյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|