Գլխավոր տեղեկություն
Համար
N 812
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.11.2011-07.07.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1999/4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.06.2015

040.0812.21.12.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 1998 թվականի N 812

քաղ. Երևան

 

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 10-րդ 17-րդ, 23-րդ և 261-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը` համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ օբյեկտների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:

(Որոշումը խմբ. 29.12.05 N 2406-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1998 թվականի

դեկտեմբերի 21-ի N 812 որոշման

(փոփ. 29.12.05 N 2406-Ն)

 

Կ Ա Ր Գ

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` շինարարության թույլտվություն պահանջող բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:

(1-ին կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)

2. Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, գործառական նշանակության փոփոխման, ինչպես նաև բարեկարգման (ներառյալ` քանդման) նախագծերը ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր են (այսուհետ` նախագծային փաստաթղթեր), որոնց մշակման պատվիրատու են հանդիսանում օրենքով սահմանված կառուցապատողի իրավազորություններով օժտված քաղաքաշինական գործունեության սուբյեկտները (այսուհետ` պատվիրատու):

(2-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)

3. Պատվիրատուն համապատասխան լիցենզիա ունեցող` նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուի հետ (այսուհետ` նախագծող) կնքում է պայմանագիր և նրան հանձնում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1473-Ն որոշմամբ սահմանված կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, այդ թվում` դրա անբաժանելի մասը կազմող` օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման տեխնիկական պայմանները,

բ) պատվիրատուի կողմից կազմված նախագծային առաջադրանքը (ձև NN 1 և 2),

գ) վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող և արդիականացվող օբյեկտների դեպքում նաև` դրանց տեխնիկական վիճակի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 30-ի N 346 որոշմամբ սահմանված կարգով կազմված եզրակացությունը,

դ) ինժեներաերկրաբանական հետազննման նյութերը,

ե) (ենթակետն ուժը կորցրել է 03.03.11 N 257-Ն)

Նախագծողը կարող է պայմանագրով ամրագրված պայմանների համաձայն հավաքել սույն կետի «գ» և «դ» ենթակետերում նշված և սույն կարգի 10-րդ կետով սահմանված լրացուցիչ պայմանների (առկայության դեպքում) կատարման համար անհրաժեշտ ելակետային նյութերը կամ դրանց մի մասը:

(3-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, լրաց. 29.12.05 N 2406-Ն, լրաց., փոփ., խմբ. 03.03.11 N 257-Ն)

4. Պետական կամ համայնքի բյուջեի (այդ թվում` վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ իրականացվող օբյեկտների նախագծման դեպքում պատվիրատուն նախագծողին ընտրում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(4-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)

5. Պետական կամ համայնքի բյուջեի (այդ թվում` վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին, ինչպես նաև դրանց ներգրավմամբ իրականացվող օբյեկտների նախագծման դեպքում պարտադիր կազմվում են օբյեկտի նախահաշվային փաստաթղթերը: Մնացած դեպքերում նախահաշվային փաստաթղթերը մշակվում են պատվիրատուի որոշմամբ:

(5-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)

6. Նախագծային փաստաթղթերը, կախված նախագծվող օբյեկտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռիսկայնության աստիճանից (կատեգորիայից), կարող են մշակվել մեկ` «Աշխատանքային նախագիծ» կամ երկու` «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով:

(6-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, փոփ. 03.03.11 N 257-Ն)

6.1. Որպես կանոն, մեկ փուլով մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների, իսկ երկու փուլով` IV և V կատեգորիաների օբյեկտների նախագծային փաստաթղթերը` սույն կարգի 8-րդ կետով սահմանված դեպքերում և պայմաններով:

(6.1 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

6.2. Պատվիրատուի և ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրող իրավասու մարմնի փոխադարձ համաձայնությամբ` սույն կարգի 6.1-ին կետով նախատեսված նախագծային փաստաթղթերի մշակման փուլայնությունը կարող է փոփոխվել` ելնելով նախագծային և շինարարական աշխատանքների կազմակերպման նպատակահարմարությունից:

(6.2 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

7. Նախագծային փաստաթղթերի 2 փուլով մշակման դեպքում հաստատվող փուլ է համարվում «Նախագիծ» փուլը, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է տրվել շինարարության թույլտվություն, որում համապատասխան նշում է կատարվում աշխատանքների իրականացման հաջորդականության վերաբերյալ (նախապատրաստական, հողային, շինմոնտաժային աշխատանքներ և այլն): «Աշխատանքային փաստաթղթեր» փուլը մշակվում է հաստատված նախագծի հիման վրա և դրանով ընդունված լուծումներին համապատասխան:

(7-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, լրաց. 29.12.05 N 2406-Ն)

8. Նախագծային փաստաթղթերի մշակման փուլերը սահմանվում են ճարտարապետահատակագծային առաջադրանքով և նախագծային կապալի պայմանագրով: Նախագծային լուծումները պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները:

(8-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, լրաց. 29.12.05 N 2406-Ն)

9. Նախագծային փաստաթղթերի մշակման ճարտարապետահատակագծային առաջադրանքով կամ նախագծային կապալի պայմանագրով կարող է նախատեսվել սույն կարգի 6-րդ կետով նախատեսված նախագծային փաստաթղթերի մշակման միջանկյալ համաձայնեցման` «Էսքիզային նախագիծ» փուլի մշակման պայման, օբյեկտի ծավալատարածական և ճարտարապետահատակագծային լուծումների` պատվիրատուի և իրավասու մարմնի հետ նախնական համաձայնեցման համար:

(9-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)

10. Նախագծային փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները սահմանվում են քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի գերատեսչական ակտով: Նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով ամրագրված պայմաններին համապատասխան` նախագծային փաստաթղթերի կազմում կարող են մշակվել լրացուցիչ նյութեր, որոնց բովանդակությունը և մասշտաբը նշվում են պատվիրատուի կողմից կազմված նախագծային առաջադրանքում, ընդ որում, վերջինս չի կարող հակասել ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմաններին:

(10-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, փոփ. 29.12.05 N 2406-Ն)

11. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագծային փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան լիցենզիա ունեցող անձին` փորձաքննության: Նախագծային փաստաթղթերը նախագծողի կողմից կարող են ներկայացվել փորձաքննության, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով: Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի (կամ, պայմանագրով նախատեսված դեպքերում` նախագծողի) և փորձաքննություն իրականացնողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:

(11-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)

12. Նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշմանը համապատասխան, ընդ որում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար փորձաքննությունը կարող է փոխարինվել նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծային փաստաթղթերի համապատասխանության վերաբերյալ երաշխավորագրով:

Նախագծային փաստաթղթերի համալիր փորձաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինչպես նաև համապատասխան փորձագիտական կամ մասնագիտական եզրակացություն տալու իրավասությամբ օժտված շահագրգիռ մարմինների մասնակցությամբ` սույն կետում նշված որոշմամբ սահմանված կարգով:

(12-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, փոփ. 29.12.05 N 2406-Ն, 03.03.11 N 257-Ն, խմբ. 06.10.11 N 1541-Ն)

13. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը) և օբյեկտի նախագծային փաստաթղթերը` դրանց համաձայնեցման մասին դիմումով ներկայացնում է համայնքի ղեկավարին, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

(Պարբերությունն ուժը կորցրել է 09.04.09 N 368-Ն)

(13-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, 29.12.05 N 2406-Ն, փոփ. 09.04.09 N 368-Ն, 03.03.11 N 257-Ն)

131. (131 կետն ուժը կորցրել է 09.04.09 N 368-Ն)

132. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված նախագծային փաստաթղթերը համաձայնեցնող մարմինը (այսուհետ` իրավասու մարմին) մինչև համաձայնեցումը նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով իրազեկում է հասարակայնությանը:

(132 կետը լրաց. 29.12.05 N 2406-Ն, 03.03.11 N 257-Ն)

133. Եթե նախագծվող տարածքի համար առկա է հասարակության իրազեկման ընթացակարգերը սահմանված կարգով անցած և հաստատված գոտևորման նախագիծ, ապա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար հասարակության լրացուցիչ իրազեկում չի պահանջվում գոտևորման նախագծից շեղումներ չպարունակելու պայմանով:

(133 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն, 06.10.11 N 1541-Ն)

134. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող և բնապահպանական փորձաքննության ենթակա քաղաքաշինական օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի մասին հասարակայնությունն իրազեկվում է բնապահպանական փորձաքննության անցկացման համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերի շրջանակներում:

(134 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

135. Բոլոր դեպքերում կառուցապատողը պարտավոր է մինչև շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:

(135 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

14. Սույն կարգի 13.3-րդ կետով սահմանված դեպքերում նախագծային փաստաթղթերը պետք է համաձայնեցվեն (ներառյալ սույն կարգի 15.1-ին կետի պահանջներով` շինարարության թույլտվության տրամադրումը) դրանք ներկայացվելու օրվանից`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 10-օրյա ժամկետում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում:

(14-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, 03.03.11 N 257-Ն)

141. Սույն կարգի 13.3-րդ կետով չնախատեսված դեպքերում նախագծային փաստաթղթերի համաձայնեցման (ներառյալ` շինարարության թույլտվության տրամադրման) համար սույն կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետները հաշվարկվում են քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի հրապարակման և ցուցադրման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված 15-օրյա ժամկետի հաշվառմամբ:

(141 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

142. Դիտողություններով վերադարձված նախագծային փաստաթղթերը համաձայնեցվում են (ներառյալ շինարարության թույլտվության տրամադրումը) դրանք կրկին ներկայացվելու օրվանից`

1) սույն կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված օբյեկտների մասով` եռօրյա ժամկետում.

2) սույն կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետում նշված օբյեկտների մասով` 7-օրյա ժամկետում:

(142 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

15. Համաձայնեցված նախագծային փաստաթղթերը հաստատում է պատվիրատուն: Այն հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշմամբ սահմանված կարգով շինարարության թույլտվություն ստանալու համար:

(15-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, փոփ. 29.12.05 N 2406-Ն)

151. Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, սույն կարգի 13-րդ կետով նշված դիմումի հիման վրա, ընդ որում, սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե պատվիրատուն նախագծային փաստաթղթերը համաձայնեցման ներկայացնելիս, վերջիններիս հաստատման վերաբերյալ սույն կարգի 15-րդ կետում նշված որոշմամբ սահմանված կարգով գրավոր առարկություն չի ներկայացնում իրավասու մարմնին:

(151 կետը լրաց. 29.12.05 N 2406-Ն)

16. (16-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, ուժը կորցրել է 29.12.05 N 2406-Ն)

161. Սույն կարգով սահմանված ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:

(161 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

17. Հաստատված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարվում են սույն կարգով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

(17-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)

18. Նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման և հաստատման ժամանակ ծագող վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

(18-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)

(Կարգը լրաց. 21.10.99 N 644, փոփ., լրաց., խմբ., 16.12.00 N 826, խմբ. 19.09.01 N 882, 02.02.02 N 97, 08.08.03 N 996-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 21-ի N 812 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ օբյեկտներ են համարվում`

1) հատուկ նպատակային նշանակության հողերում իրականացվող օբյեկտները`

ա. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, դրանց կազմավորումների և մարմինների, պաշտպանական, ռազմական ենթակառուցվածքի տարածքներում, այդ թվում` զինվորական բնակավայրերում իրականացվող բնակելի, հասարակական, արտադրական, ինչպես նաև այլ նշանակության շենքերը և շինությունները,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված` սահմանային գոտում իրականացվող շենքերը և շինությունները, օրենքով պաշտպանվող շենքերը և շինությունները.

2) բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող շենքերը և շինությունները.

3) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 25-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված օբյեկտների).

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման 1-ին կետով սահմանված օբյեկտները:

(Հավելվածը լրաց. 29.12.05 N 2406-Ն, 03.03.11 N 257-Ն, խմբ. 06.10.11 N 1541-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 21-ի N 812 որոշման

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ` ԿԱՐԵՎՈՐ) ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում կարևորագույն նշանակության օբյեկտներ են համարվում`

1) հասարակական շենքեր և շինություններ`

ա. դպրոցներ (կրտսեր, միջնակարգ և ավագ), արտադպրոցական կազմակերպություններ, հատուկ դպրոցներ, նախադպրոցական կազմակերպություններ,

բ. երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, տարեցների և հաշմանդամների տուն‑ինտերնատներ,

գ. պոլիկլինիկաներ, առողջության պահպանման կենտրոններ, ամբուլատորիաներ, հիվանդանոցներ, ծննդատներ, հոսպիսներ,

դ. միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ,

ե. գիտական, գիտահետազոտական, նախագծային կազմակերպություններ, բանկեր, գրասենյակներ և այլ վարչական օբյեկտներ` 200 և ավելի աշխատատեղով,

զ. ռեստորաններ, սրճարաններ և հանրային սննդի այլ օբյեկտներ` 200 և ավելի տեղով,

է. հյուրանոցային տնտեսության օբյեկտներ` 200 և ավելի տեղով,

ը. մշակույթի կենտրոններ, թատրոններ, կրկեսներ, կինոթատրոններ, համերգասրահներ` դահլիճի 300 և ավելի նստատեղով,

թ. բենզալցակայաններ, գազալցակայաններ,

ժ. առևտրի կենտրոններ, հանրախանութներ և տոնավաճառներ` 1500 քառ. մետր և ավելի ընդհանուր մակերեսով,

ժա. զվարճությունների և հանգստի կազմակերպման կենտրոններ (հրաձգարաններ, բիլիարդի, բոուլինգի, սեղանի թենիսի և համանման խաղերի կազմակերպման համար նախատեսված օբյեկտներ) և խաղատներ` 100 և ավելի այցելուի համար,

ժբ. թանգարաններ, պատկերասրահներ, ցուցասրահներ` 1500 քառ. մետր և ավելի ընդհանուր մակերեսով,

ժգ. դատարաններ` 4 և ավելի դատավորներով,

ժդ. ունիվերսալ փակ մարզադահլիճներ` 1500 և ավելի նստատեղով, լողավազաններ` ավազանի ջրի հայելու 25.0 x 50.0 մետր և ավելի չափերով,

ժե. գրադարաններ, արխիվներ, ավանդապահոցներ` 1 մլն և ավելի միավորով,

ժզ. ավտոկայաններ` 50000 և ավելի բնակիչ ունեցող քաղաքների համար,

ժէ. բազմահարկ վերգետնյա ավտոկանգառներ` 100 և ավելի ավտոմեքենայի համար, ստորգետնյա ավտոկանգառներ` 50 և ավելի ավտոմեքենայի համար,

ժը. դիվանագիտական ներկայացուցչություններ,

ժթ. երկաթուղային կայարաններ` 3 և ավելի կառամատույցներով,

ի. օդանավակայաններ,

իա. մետրոպոլիտեն,

իբ. հեռուստառադիոկենտրոններ, հեռուստաաշտարակներ,

իգ. քաղաքաշինական համալիրներ, որոնք իրենց կազմում ունեն սույն ցանկում ընդգրկված օբյեկտները.

2) բազմաբնակարան բնակելի և բազմաֆունկցիոնալ շենքեր, ինչպես նաև քաղաքաշինական համալիրներ կամ թաղամասեր, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերը գերազանցող կառուցապատման մակերեսով.

3) 10 և ավելի հարկայնության կամ 28 մետր բարձրությունը գերազանցող օբյեկտներ.

4) արդյունաբերական, ընդերքօգտագործման, գյուղատնտեսական և այլ արտադրական նշանակության, հիդրոտեխնիկական, կոմունալ, պահեստային, էներգետիկայի, կապի, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ`

ա. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին» N 193 որոշմամբ սահմանված օբյեկտները,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հիմնական ցուցանիշները հաստատելու մասին և պետական հատուկ նշանակության հիդրոհանգույցների ցանկը սահմանելու մասին» N 1862-Ն որոշման N 2 հավելվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, դրա մշակման և փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 957-Ն որոշմամբ սահմանված օբյեկտները,

գ. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օբյեկտները,

դ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման 2-րդ կետով սահմանված օբյեկտները,

ե. «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի N 1 հավելվածով սահմանված օբյեկտները:

(Հավելվածը լրաց. 29.12.05 N 2406-Ն, խմբ. 06.10.11 N 1541-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

 

Ն Ա Խ Ա Գ Ծ Ա Յ Ի Ն  Ա Ռ Ա Ջ Ա Դ Ր Ա Ն Ք

 

Բնակելի, հասարակական նշանակության շենքերի ու շինությունների

 

Օբյեկտ ______________________________________________________

(կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող

___________________________________________________________

օբյեկտի անվանումը և տեղադրման վայրը)

___________________________________ նախագծային փաստաթղթերի մշակման

Նախագծման հիմքը ______________________________________________

                 (Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած

___________________________________________________________

կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը)

Նախագծման փուլերը _____________________________________________

       (համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ նախագծային

___________________________________________________________

կապալի պայմանագրի)

Տարբերակային մշակման պահանջները __________________________________

                                     (համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի

___________________________________________________________

կամ նախագծային կապալի պայմանագրի)

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները ____________________________

                                                              (բնակելի կամ հասարակական

___________________________________________________________

շենքերի (մասնաշենքերի) տարողունակությունը, բնակարանների քանակը,

___________________________________________________________

այլ անհրաժեշտ ցուցանիշներ)

Առաջարկվող բնակարանների տիպերը և

դրանց հարաբերակցությունը _________________________________________

                      (բնակելի նշանակության շենքերի դեպքում)

Ճարտարապետահատակագծային լուծումներին

ներկայացվող լրացուցիչ պահանջներ ____________________________________

___________________________________________________________

 

Ինժեներական և տեխնոլոգիական սարքավորմանը

ներկայացվող լրացուցիչ պահանջներ ____________________________________

 

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի

հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ ________________________

____________________________________________________________

 

 

Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին

ներկայացվող լրացուցիչ պահանջներ _____________________________________

____________________________________________________________

 

 

Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի և

կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ ___________________________

____________________________________________________________

 

Ինտերիերների մշակման վերաբերյալ պայմաններ _____________________________

                                                                   (համաձայն նախագծային կապալի պայմանագրի)

Այլ պայմաններ _________________________________________________

___________________________________________________________

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ____________ __________________ ___________________

(պաշտոնը)

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 

Կ. Տ.

 

 

(ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ)

_____ ____________ 200 թ.

(Ձև N1 լրաց. 29.12.05 N 2406-Ն)

Ձև N 2

 

Ն Ա Խ Ա Գ Ծ Ա Յ Ի Ն  Ա Ռ Ա Ջ Ա Դ Ր Ա  Ն Ք

 

Արտադրական նշանակության օբյեկտների

Օբյեկտ ______________________________________________________

(կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող

___________________________________________________________ 

օբյեկտի անվանումը և տեղադրման վայրը)

 

___________________________________ նախագծային փաստաթղթերի մշակման

 

Նախագծման հիմքը _____________________________________________

(Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած

__________________________________________________________

կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը)

Նախագծման փուլերը ____________________________________________

(համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ

__________________________________________________________

նախագծային կապալի պայմանագրի)

Տարբերակային մշակման պահանջներ __________________________________

                                                        (համաձայն ճարտարապետահատակագծային

__________________________________________________________

 առաջադրանքի կամ նախագծային կապալի պայմանագրի)

 

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները ____________________________

                                                                  (շենքերի (մասնաշենքերի)

__________________________________________________________

տարողունակությունը, հզորությունը, արտադրողականությունը, այլ անհրաժեշտ ցուցանիշներ)

 

Արտադրության կազմակերպմանը և տեխնոլոգիային

վերաբերող լրացուցիչ պահանջներ ____________________________________

__________________________________________________________

 

Թողարկային համալիրների և հերթականության, ընկերության

հեռանկարային ընդլայնման ապահովման վերաբերյալ պահանջներ __________________

___________________________________________________________

 

Անվտանգության տեխնիկայի և աշխատանքի հիգիենայի

վերաբերյալ լրացուցիչ պահանջներ _____________________________________

___________________________________________________________

 

Քաղաքացիական պաշտպանությանը և արտակարգ իրավիճակների

կանխարգելմանն ուղղված ինժեներատեխնիկական

միջոցառումների վերաբերյալ լրացուցիչ պահանջներ __________________________

___________________________________________________________

 

Փորձարարակոնստրուկտորական և գիտահետազոտական աշխատանքների

կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ ___________________________

___________________________________________________________

 

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի

հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ ________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին

ներկայացվող լրացուցիչ պահանջներ ____________________________________

___________________________________________________________

 

Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի և

կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ __________________________

___________________________________________________________

 

Ինտերիերների մշակման վերաբերյալ պայմաններ ____________________________

 (համաձայն նախագծային կապալի պայմանագրի)            

 

Այլ պայմաններ _________________________________________________

___________________________________________________________

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ____________ __________________ ___________________

(պաշտոնը)

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 

Կ. Տ.

 

 

(ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ)

 

_____ __________________ 200 թ.

(Ձև N2 լրաց. 29.12.05 N 2406-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան