Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.05.02/13(457) Հոդ.116
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.03.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 ապրիլի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11513150

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

22 մարտի 2013 թ. N 41-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 

 

25 մարտի 2013 թ. N 11-Ն

 

   Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԵՌԱՄՍՅԱ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1821-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետերի դրույթներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի թիվ 276-Ն որոշման 9-րդ կետի դրույթների կիրառումն ապահովելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

Հաստատել առողջական վիճակի վերականգնման հեռանկարի բացակայության դեպքում առանց եռամսյա դիտարկման ժամկետի պահպանման բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրվող անձանց հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարար

 

Ա. Ասատրյան

ՀՀ առողջապահության

նախարար

 

Դ. Դումանյան

 

 

Հավելված

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2013 թ. մարտի 22-ի

թիվ 41-Ն հրամանի

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. մարտի 25-ի

թիվ 11-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԵՌԱՄՍՅԱ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Նյարդաբանություն

1) կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվ հիվանդություններով, արյան շրջանառության սուր և խրոնիկական խանգարումներով, վնասվածքներով, նեյրոինֆեկցիաներով, մանկական ուղեղային պարալիզով, բնածին արատներով և ժառանգական համախտանիշներով պայմանավորված շարժողական, խոսակցական խիստ արտահայտված խանգարումներ` հեմիպլեգիա, պարապլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա, տոտալ աֆազիա, արտահայտված, խիստ արտահայտված թուլամտություն.

2) երկկողմանի խլություն.

3) պրոգրեսիվող մկանային դիստրոֆիաներ:

 

2. Հոգեբուժություն

1) մտավոր հետամնացություն.

2) թուլամտություն.

3) աուտիզմ:

 

3. Ուռուցքաբանություն

1) չարորակ նորագոյացություններ`

ա. արմատական բուժումից հետո` ախտադարձներով (MTS),

բ. բուժման անարդյունավետության կամ բուժման ոչ ենթակա դեպքերում, արտահայտված ինտոքսիկացիայով, կախեքսիայով, ուռուցքի քայքայումով:

 

4. Վիրաբուժություն

1) պատվաստված օրգաններ.

2) ստամոքսի լրիվ հեռացում.

3) մեկ թոքի հեռացում.

4) անդամահատված ծայրատներ.

5) կոկորդի հեռացում.

6) միզապարկի հեռացում.

7) հաստ և ուղիղ աղու հեռացում` հակաբնական հետանցքի տեղադրումով:

 

5. Թերապիա

1) սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարությամբ դիստրոֆիկ փուլում` սրտային անբավարարություն III ըստ Ստրաժեսկոյի կամ ֆունկցիոնալ դաս IV ըստ NUHA (ասցիտ, անասարկա).

2) խրոնիկական երիկամային անբավարարություն` տերմինալ փուլ, ենթակա մշտական ծրագրային հեմոդիալիզի.

3) զարկերակային գերճնշում, բարդացած նյարդային կենտրոնական համակարգի (շարժողական, խոսքի), սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով, ֆունկցիաների կայուն խիստ արտահայտված խանգարումով.

4) շաքարային դիաբետ, ծանր ընթացքով և խիստ արտահայտված բարդություններով`

ա. պրոլիֆերատիվ անգիոպաթիա,

բ. երիկամային անբավարարություն` 3-րդ փուլ,

գ. սրտային անբավարարություն` 3-րդ փուլ,

դ. ստորին ծայրանդամների դիաբետիկ խիստ արտահայտված անգիոպաթիա` 4-րդ փուլ,

ե. 3-րդ աստիճանի էնցեֆալոպաթիա թուլամտությամբ.

5) լյարդի ցիռոզ, հեպատոսպլենոմեգալիա, դռներակային գերճնշում 3-րդ աստիճանի, ասցիտ.

6) լիմֆոիդ, արյունաստեղծ և նրանց նման հյուսվածքների չարորակ նորագոյացություններ՝ արտահայտված ինտոքսիկացիայով և ընդհանուր ծանր վիճակով.

7) տեղադրված կարդիովերտեր դեֆիբրիլյատոր:

 

6. Մանկաբուժություն

1) միափորոք սիրտ.

2) վիրաբուժական կորեկցիայի ոչ ենթակա բնածին անկանոնություններ, որոնք ուղեկցվում են համապատասխան ֆունկցիայի արտահայտված խանգարումով.

3) սրտային անբավարարություն 3-րդ և 4-րդ ֆունկցիոնալ դաս.

4) անդարձելի թոքային հիպերտենզիա.

5) սրտի և մագիստրալ անոթների վիրահատությամբ անուղղելի կառուցվածքային արատներ` ատրեզիաներ և մագիստրալ անոթների տրանսպոզիցիայի որոշ ձևեր, երբ հնարավոր է միայն ամոքիչ վիրահատություն` արյան շրջանառության ֆիզիոլոգիական շտկում կամ աորտա-թոքային շունտավորում.

6) սրտի ռիթմի անբուժելի խանգարումներ, երբ իրականացված է կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի իմպլանտացիա կամ սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիա.

7) մակերիկամների առաջնային անբավարարություն, մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիա (ադրենոգենիտալ համախտանիշ) աղ կորցնող և հիպերտոնիկ ձև.

8) շաքարային դիաբետ առաջին տիպ.

9) հիպոպիտուիտարիզմ /հիպոֆիզար նանիզմ/.

10) բնածին հիպոթիրեոզ մտավոր և ֆիզիկական զարգացման խանգարումով:

 

7. Ակնաբանական հիվանդություններ

1) մեկ աչքի կամ երկու աչքերի անվերադարձ կուրություն.

2) մեկ ակնագնդի կամ երկու ակնագնդերի բացակայություն.

3) բարձր աստիճանի բարդացած կարճատեսություն օպտիմալ կորեկցիայի պայմաններում լավ տեսնող աչքում ոչ ավելի, քան 0,2.

4) ցանցենու աբիոտրոֆիաներ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան