Գլխավոր տեղեկություն
Համար
N 51-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.10.2013-02.07.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.10.09/28(472).1 Հոդ.282.5
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.09.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հոկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10113380

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 սեպտեմբերի 2013 թ. N 51-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

 

12 սեպտեմբերի 2013 թ. N 41-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշման 4-րդ կետի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մասով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրերի տրամադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

ՀՀ առողջապահության նախարար



______________ Դ. Դումանյան

ՀՀ ազգային անվտանգության

ծառայության տնօրեն


______________ Գ. Հակոբյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. սեպտեմբերի 20-ի

N 51-Ն հրամանի

 

ՀՀ ազգային անվտանգության
ծառայության տնօրենի

 2013 թ. սեպտեմբերի 12-ի

N 41-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում է ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրման կարգը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը (այսուհետ նաև՝ Ծառայություն) վերաբերող մասով:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող անձանց ցանկը սահմանված է Որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 2-րդ կետով:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրելու իրավունք ունեն՝

1) Երևան քաղաքի բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում, ինչպես նաև Որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ծառայություններն ամբողջությամբ ստանալու և 3-րդ ենթակետով նախատեսված դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ` համակարգչային ռենտգենային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, անոթների անգիոգրաֆիկ հետազոտություններ անցնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչությունը (այսուհետ` գերատեսչական մարմին),

2) մարզային բժշկական կազմակերպություններում բժշկական սպասարկում ստանալու համար գերատեսչական մարմինը կամ զինծառայողի տարածաշրջանային ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունը:

4. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման համար տրամադրվում է Որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածով հաստատված ձևի ուղեգիր:

5. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հիմք են հանդիսանում ուղեգիրը և համապատասխան կարգավիճակը հաստատող` Որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 13-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

6. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրի շրջանակներում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնությունը և սպասարկումը փոխհատուցվում է ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված և բժշկական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրային գումարների սահմաններում` ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

7. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր ամիս Որոշմամբ հաստատված ուղեգրի հետադարձ կտրոնը ներկայացնում են գերատեսչական մարմին, որն էլ իր հերթին, համադրելով իր տվյալները կտրոնների հետ, ներկայացնում է տվյալներ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական գործակալություն:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.05.2015, N 21-Ն 02.07.2015, N 51-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան