ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2011 թվականի N 954-Ա
Է. ՓԻՐՈՒՄՅԱՆԻՆ ԴՈՒԲՐՈՎՆԻԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանին 2011 թվականի հոկտեմբերի 16-21-ը գործուղել Դուբրովնիկ (Խորվաթիայի Հանրապետություն)՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի միջազգային ջրերի ոլորտում կրթական և ռեսուրսային ցանցի 6-րդ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Է. Փիրումյանի` Դուբրովնիկ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Է. Փիրումյանի` Դուբրովնիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|