Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 62-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.02.2006-01.04.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2006.02.08/1(20) Հոդ.2
Ընդունող մարմին
Ավան թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
29.12.2005
Ստորագրող մարմին
Ավան համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

Ավան թաղային համայնքի ավագանի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի թիվ 62-Ն
քաղ. Երևան

ԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 10-րդ հոդվածների և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով՝ Երևանի Ավանի համայնքի ավագանին որոշում է`

1. Երևանի Ավանի համայնքի ավագանու 30 նոյեմբերի 2005 թվականի թիվ 56-Ն որոշման հավելված 1-ի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է.

ա) ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 3000 դրամ,

բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 7000 դրամ,

գ) այլ արտաքին գովազդի համար՝ 2000 դրամ:

Սույն կետի գ) ենթակետով սահմանված տեղական տուրքը կիրառվում է նաև համայնքի տարածքում տեղադրված դատարկ գովազդային վահանակների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար:» 

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Համայնքի ղեկավար՝

Տ. Մարգարյան