Գլխավոր տեղեկություն
Համար
N 1515-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.12.07/12(29) Հոդ.1519
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2011 թվականի N 1515-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը 2011 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 8,669.6 հազ. դրամ, որից`

1) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով`

ա. 5,598,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության Սևան քաղաքի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման համար,

բ. 1,154,5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Կոտայքի մարզային գործակալության Հրազդան քաղաքի վարչական շենքի տանիքի մասնակի վերանորոգման համար,

գ. 1,502,1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության Կապան քաղաքի վարչական շենքում բնական գազով աշխատող ջեռուցման համակարգի ներդրման համար.

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով`

ա. 280,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության Սևան քաղաքի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար,

բ. 60,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Կոտայքի մարզային գործակալության Հրազդան քաղաքի վարչական շենքի տանիքի մասնակի վերանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար,

գ. 75,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության Կապան քաղաքի վարչական շենքում բնական գազով աշխատող ջեռուցման համակարգի ներդրման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կապիտալ վերանորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 28
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

x

x

x

8,669.6

Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

x

x

x

8,669.6

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

     

8,669.6

ՀՀ ԱՎԾ-ի Գեղարքունիքի մարզային գործակալության Սևան քաղաքի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1.0

5,598.0

ՀՀ ԱՎԾ-ի Կոտայքի մարզային գործակալության Հրազդան քաղաքի վարչական շենքի տանիքի մասնակի վերանորոգման աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1.0

1,154.5

ՀՀ ԱՎԾ-ի Սյունիքի մարզային գործակալության Կապան քաղաքի վարչական շենքում բնական գազով աշխատող ջեռուցման համակարգի ներդրման համար աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1.0

1,502.1

ՀՀ ԱՎԾ-ի Գեղարքունիքի մարզային գործակալության Սևան քաղաքի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1.0

280.0

ՀՀ ԱՎԾ-ի Կոտայքի մարզային գործակալության Հրազդան քաղաքի վարչական շենքի տանիքի մասնակի վերանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1.0

60.0

ՀՀ ԱՎԾ-ի Սյունիքի մարզային գործակալության Կապան քաղաքի վարչական շենքում բնական գազով աշխատող ջեռուցման համակարգի ներդրման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1.0

75.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 
 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.28 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
2. Հանրային սեփականության կառավարման արդյունքների ցուցանիշներ
2.1. Կարողությունների զարգացում
2.1.1. Ֆիզիկական կապիտալ. կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն
օգտագործվող ակտիվներ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)

Ծրագրային դասիչը

Անվանումը
Վարչական շենքերի հիմնանորոգում

Նկարագրությունը
ՀՀ ԱՎԾ-ի Գեղարքունիքի մարզային գործակալության Սևան քաղաքի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման աշխատանքներ, Կոտայքի մարզային գործակալության Հրազդան քաղաքի վարչական շենքի տանիքի մասնակի վերանորոգման աշխատանքներ, Սյունիքի մարզային գործակալության Կապան քաղաքի վարչական շենքում բնական գազով աշխատող ջեռուցման համակարգի ներդրման աշխատանքներ

Ս001

ԿՀ03

Քանակական

1. Կազմակերպությունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները (միավոր)

3

X

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

8,669.6

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես՝

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Կիրառելի չէ

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Աշխատանքային պայմանների բարելավման միջոցով քաղաքականության մշակման և համակարգման ծառայությունների արդյունավետության բարձրացում

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Կիրառելի չէ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ ԱՎԾ-ի վարչական հիմնանորոգված շենքեր

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան